⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)

Թրամփ թե Հարիս. Հայաստանին դա ոչինչ չի տա

Միջազգային

Եվ այս­պես, եւս մեկ ինտ­րի­գա­յին ընտ­րութ­յուն­ներ ա­վարտ­վե­ցին.­Մոլ­դո­վա­յում Սան­դուն կմնա նա­խա­գա­հի ա­թո­ռին: Միա­ժա­մա­նակ այ­սօր տար­վա ա­մե­նաս­պաս­ված ի­րա­դար­ձութ­յու­ննե­րից մեկն է՝ ԱՄՆ-ում նա­խա­գա­հի քվեար­կութ­յան օ­րն է: Սա ար­դեն խոս­տա­նում է եր­կա­րա­ժամ­կետ կտրված­քով իր ազ­դե­ցու­թյունն ու­նե­նալ, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, ողջ աշ­խար­հի վրա:

ԹՐԱՄՓ

­Մոլ­դո­վա­յի ընտ­րութ­յուն­նե­րին դեռ կհաս­նենք, հաշ­վի առ­նե­լով, որ այն ոչ միայն դա­սի տես­քով, նաեւ Հա­յաս­տա­նի հա­մար իր նկա­տե­լի ազ­դե­ցութ­յու­նը կա­րող է ու­նե­նալ: Ինչ վե­րա­բե­րում է ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րին, ա­վե­լի կոնկ­րետ՝ ար­դեն քվեար­կութ­յա­նը, թե ով է զբա­ղեց­նե­լու նա­խա­գա­հի պաշ­տո­նը, դա ար­դեն հաս­տատ ա­մե­նաու­ղիղ ազ­դե­ցութ­յունն է խոս­տա­նում նաեւ Հա­յաս­տա­նին: Ու­րեմն, ի՞նչ սպա­սե­լիք­ներ կա­րող ենք ու­նե­նալ:

­Թե ով կզբա­ղեց­նի ԱՄՆ նա­խա­գա­հի պաշ­տո­նը, տա­րաբ­նույթ հար­ցում­նե­րի, վար­կա­նի­շա­յին գնա­հա­տում­նե­րի, մաս­նա­գի­տա­կան կար­ծիք­նե­րի պա­կաս չկա: Ընդ ո­րում, որ­պես կա­նոն, դրանք քա­րոզ­չա­կան ուղղ­վա­ծութ­յան են՝ քվեար­կող­նե­րին այս կամ այն կերպ հա­մո­զե­լու ի­մաս­տով: Ա­սենք, այս պա­հին ար­դեն այդ ա­մե­նից, այդ թվում՝ Թ­րամ­փի կամ Հա­րի­սի վար­կա­նիշ­նե­րից ար­դեն խո­սելն ի­մաստ չու­նի. ար­դեն վա­ղը պարզ կդառ­նա, թե ով ինչ է ստա­ցել: Այլ հարց, թե այս կամ այն թեկ­նա­ծո­ւի հաղ­թա­նա­կի դեպ­քում Հա­յաս­տա­նի հա­մար ինչ հե­ռան­կար­ներ են ա­ռա­ջա­նում:

Թ­րամփն այս վեր­ջին օ­րե­րին կար­ծես թե ո­րո­շել է կենտ­րո­նա­նալ հա­յազ­գի ընտ­րող­նե­րի վրա: Ա­մեն դեպ­քում, օ­րերս նրա կա­պի մեջ մտնե­լը Մե­ծի Տանն Կի­լի­կիո կա­թո­ղի­կոս Ա­րամ Ա­ռա­ջի­նի հետ դրա վկայությունն է։ Ըստ Կի­լի­կիո կա­թո­ղի­կո­սութ­յան հա­ղոր­դագ­րութ­յան. «Նա­խա­գահ Թ­րամ­փը բարձր է գնա­հա­տել Նո­րին Սր­բութ­յուն Ա­րամ Ա­ռա­ջի­նի ա­ռաջ­նոր­դութ­յու­նը, ով վեր­ջերս ա­վար­տեց շրջա­գա­յութ­յու­նը Միաց­յալ Նա­հանգ­նե­րում, եւ վե­րա­հաս­տա­տել իր ա­ջակ­ցութ­յունն ար­ցա­խա­հա­յութ­յա­նը եւ հա­վա­տար­մութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղութ­յա­նը։ Նա նաեւ բարձր է գնա­հա­տել ա­մե­րի­կա­հայ հա­մայն­քը որ­պես ու­ժեղ, խե­լա­ցի եւ դի­նա­միկ»:

­Նե­րա­մե­րիկ­յան անց­քե­րից քա­ջա­տեղ­յակ մի­ջազ­գայ­նա­գետ Սու­րեն Սարգս­յա­նի կար­ծի­քով, թեեւ իր հիմ­քում ու­նի նա­խընտ­րա­կան գոր­ծո­նի փաստ, բայց ոչ միայն: Դ­րա­նում, ի­հար­կե, տրա­մա­բա­նութ­յուն կա, հաշ­վի առ­նե­լով թե­կու­զեւ փաս­տը, որ Թ­րամ­փը նա­խընտ­րել է հայ­կա­կան ձայ­ներ ստա­նա­լու ակն­կա­լի­քով զրու­ցել ոչ թե Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի, հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի, այլ Ա­րամ Ա­ռա­ջին հայ­րա­պե­տի հետ, թե­րեւս այն հա­մոզ­մաբ, որ նա ա­վե­լի մեծ ազ­դե­ցութ­յուն ու­նի ա­մե­րի­կա­հայ քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի, դրա մի­ջո­ցով էլ՝ ա­մե­րի­կա­հայ ընտ­րող­նե­րի հետ: Չ­նա­յած, կա­րե­լի է նաեւ այս­պես մտա­ծել. Թ­րամ­փը Ա­րամ Ա­ռա­ջի­նի հետ է կա­պի դուրս ե­կել, քա­նի որ հա­յաս­տան­յան գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րին այլ դաշ­տում է տես­նում: Ա­մեն դեպ­քում այն, որ, ինչ­պես ժա­մա­նա­կին ներ­կա­յաց­րել ենք, երբ ԱՄՆ-ում հա­յաս­տան­յան տխրահռ­չակ դես­պա­նը նա­խընտ­րում է ցու­ցադ­րա­բար մաս­նակ­ցել Դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցութ­յան նա­խընտ­րա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րին՝ ըստ էութ­յան ան­տե­սե­լով հան­րա­պե­տա­կան­նե­րին, ա­պա դա այն ազ­դակ­նե­րից է, որ գո­նե Թ­րամ­փի գնա­հատ­մամբ, հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը խա­ղում են դե­մոկ­րատ­նե­րի դաշ­տում: Ինչ­քա­նով է­ֆեկ­տիվ կամ ոչ է­ֆեկ­տիվ, խոսքն այդ մա­սին չէ, այլ, որ ի­րենց հենց այդ դաշ­տում են պատ­կե­րաց­նում: Ու դա պա­տա­հա­կան չէ, հաշ­վի առ­նե­լով նաեւ հա­յաս­տան­յան ներ­կա իշ­խա­նա­վոր­նե­րի գո­նե մի պատ­կա­ռե­լի մա­սի, ընդ­հան­րա­կան ա­սած, սո­րոս­յան ծա­գում­նա­բա­նութ­յու­նը: Ա­մեն դեպ­քում, Սու­րեն Սարգս­յանն էլ է նույն հար­թութ­յունից այս ա­մե­նին մո­տե­նում՝ «Թ­րամ­փի կող­մից «Ար­ցախ» ան­վան կի­րա­ռու­մը, «էթ­նիկ զտում­ներ» տեր­մի­նի կի­րա­ռու­մը, Ա­րամ կա­թո­ղի­կո­սի հետ շփու­մը ու­ղիղ հա­կա­սութ­յան մեջ են Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շում­նե­րի հետ, եւ վս­տահ եմ Եր­եւա­նում այս ա­մե­նին նյար­դայ­նա­ցած են հետ­եւում… Ի թիվս ան­ծայ­րա­ծիր սխալ­նե­րի, մեկ այլ սխալ, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­ներն ու ան­ձամբ ԱՄՆ-ում Հա­յաս­տա­նի դես­պանն ա­րել են, դա հան­րա­պե­տա­կան­նե­րի հետ ա­դեկ­վատ հա­րա­բե­րութ­յուն­ներ կա­ռու­ցե­լուց ա­մեն գնով խու­սա­փելն է ե­ղել: Ընդ ո­րում, բա­ցար­ձակ կար­եւոր չէ Թ­րամ­փը կհաղ­թի, թե՝ ոչ: Վեր­ջի­վեր­ջո 2 օ­րից նաեւ Կոնգ­րե­սի ընտ­րութ­յուն­ներ են, որ­տեղ հան­րա­պե­տա­կան­նե­րի հնա­րա­վոր հաղ­թա­նա­կը լուրջ ազ­դե­ցութ­յուն է ու­նե­նա­լու ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի վրա»:

­Կարճ ա­սած, հա­յաս­տան­յան վայ իշ­խա­նութ­յուն­նե­րը դեռ էս գլխից են մտել մի հար­թութ­յուն, որ­տեղ Թ­րամ­փի հաղ­թա­նա­կի դեպ­քում բա­վա­կա­նին լուրջ խնդիր­նե­րի են բախ­վե­լու: Իսկ դա կոպ­տա­գույն սխալ է. ան­կախ ա­շխար­հա­քա­ղա­քա­կան ա­պա­գա վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից, ԱՄՆ-ն­ ե­ղել եւ մնա­լու է այն հզոր եր­կի­րը, ո­րի հետ հա­կա­սութ­յուն­նե­րի դաշտ մտնե­լը առն­վազն քեզ է վնա­սե­լու: Ա­մեն դեպ­քում, պետք չէ մո­ռա­նալ, որ Թ­րամ­փի նա­խորդ նա­խա­գա­հութ­յան փու­լում հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը նո­րից գտնվում էին, պատ­կե­րա­վոր ա­սած, սո­րոս­յան հար­թութ­յու­նում, եւ դա դար­ձավ պատ­ճառ­նե­րից մե­կը, որ 44-օր­յա պա­տե­րազ­մում Թ­րամ­փն ըն­դա­մե­նը պա­սիվ դի­տոր­դի դեր ստանձ­նեց:

ՀԱՐԻՍ

Իսկ ե­թե հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը չա­փա­զանց վստահ են, որ կհաղ­թի Հա­րի­սը, եւ Թ­րամ­փի հետ լավ ու վատ լի­նե­լը գործ­նա­կան ո­րե­ւէ բան չի տա, ա­պա դա կլի­նի նրանց հեր­թա­կան կո­պիտ սխա­լը: Հա­րի­սի հաղ­թա­նա­կը, բա­զում հե­ղի­նա­կա­վոր գնա­հա­տա­կան­նե­րով, նշա­նա­կում է, որ ԱՄՆ-ի ներ­կա կուր­սը հիմ­նա­կա­նում կպահ­պան­վի. ո­րո­շա­կի կլան­ներ, ո­րոնք կա­ռա­վա­րում էին Բայ­դե­նին, նույնկերպ կա­ռա­վա­րե­լու են ի­րե­նից շատ ա­վե­լի փոքր քա­ղա­քա­կան միա­վոր ներ­կա­յաց­նող Հա­րի­սին: Այս­տեղ, ի­հար­կե, վե­րա­պա­հում­ներ կան. նա­խա­գա­հի փո­փո­խութ­յունն այն հան­գու­ցա­յին կետն է, ո­րը թույլ է տա­լիս այդ իշ­խող կլան­նե­րին՝ մի շարք տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի սխալ կամ ոչ արդ­յու­նա­վետ ծրագ­րե­րից հետ քաշ­վել՝ դրանք գրան­ցե­լով հե­ռա­ցող նա­խա­գա­հի վրա (ա­սենք, ՌԴ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­ցը), եւ մտնել քա­ղա­քա­կան այլ շրջա­փուլ: Իսկ կա՞ ե­րաշ­խիք, որ գո­նե ոչ արդ­յու­նա­վետ չի գնա­հատ­վի նաեւ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յով քա­ղա­քա­կան կուր­սը, ո­րը հա­մա­ռո­րեն ա­ռաջ էր տա­նում Բ­լին­քե­նը, եւ որ­տեղ նա ու­նե­ցավ բա­ցա­հայտ ձա­խո­ղում: Ա­ռա­վել եւս, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­ման, խո­շոր հաշ­վով, հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թում ռուս-ա­մե­րիկ­յան հա­կա­մար­տութ­յան մաս­նիկն է: Մինչ­դեռ, ինչ­պես մաս­նա­վո­րա­պես վրա­ցա­կան դեպ­քե­րը ե­կան հու­շե­լու, Բ­լին­քեն-­Բայ­դե­նի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում այն կար­գի ձա­խող­վեց, որ հի­մա ամ­բող­ջա­կան վե­րա­բեռ­նա­վոր­ման անհ­րա­ժեշ­տութ­յուն է լի­նե­լու:

Ա­վե­լի կոնկ­րետ, դա ան­խու­սա­փե­լի է, հաշ­վի առ­նե­լով, որ Վ­րաս­տա­նը կորց­նե­լով, Վա­շինգ­տո­նը հայտն­վել է միան­գա­մայն նոր ի­րո­ղութ­յուն­նե­րի ա­ռաջ: Այն է՝ ա­րեւմ­տա­մո­լա­կան կուր­սի դեպ­քում Հա­յաս­տա­նը, ինչ­պես քա­նիցս կար­ծիք հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, մնա­լու է տա­րա­ծաշր­ջա­նա­յին «սպի­տակ ագ­ռա­վի» վիճա­կում՝ չորս կող­մից շրջա­պատ­ված: ԱՄՆ նոր վար­չա­կազ­մը, ան­կախ նա­խա­գա­հի ով լի­նե­լուց, կա­րո՞ղ է նախ­կին կուր­սը հա­մա­ռո­րեն ա­ռաջ տա­նել, երբ միայն լո­գիս­տի­կա­նե­րի բա­ցա­կա­յութ­յու­նը գործ­նա­կա­նում բա­ցա­ռում է, ա­սենք, Ի­րա­նի հետ սահ­մա­նա­յին գո­տին ՆԱՏՕ-ա­կա­նաց­նե­լու ա­ռանց­քա­յին նպա­տակ­նե­րից մե­կը: Իսկ ընդ­հան­րա­կան կուր­սի վե­րա­բեռ­նա­վոր­ման դեպ­քում, ե­թե ան­գամ հաղ­թո­ղը Հա­րի­սը լի­նի, նի­կոլ­յան ռե­ժի­մը որ­քա­նո՞վ կմնա Վա­շին­գտո­նի հա­մար պա­հանջ­ված, երբ նույն հարցն ան­գամ շատ ա­վե­լի ար­ժե­քա­վոր Զե­լենս­կու հետ կապ­ված է շրջա­նառ­վում, մեծ հարց է: Իսկ այդ դեպ­քում ի՞նչ են ակն­կա­լում, բո­լոր հաշ­վարկ­նե­րը Հա­րի­սի հաղ­թա­նա­կի հետ կա­պե­լով, մնում է առն­վազն տա­րա­կու­սե­լի:

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԳՐԻԳՈՐՅԱՆ-ՄՈՒՍՏԱՖԱԵՎ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Չ­նա­յած, ի­րա­կա­նում այն տպա­վո­րութ­յունն է, որ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յու­ննե­րը ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված ո­րե­ւէ հա­մա­կարգ­ված մո­տե­ցում էլ չու­նեն: Այ­սինքն, հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­ներ կոչ­վող հա­մա­կար­գի ինչ-որ խմբակ, ա­սենք՝ ԱՄՆ-ի դես­պա­նը կամ Միր­զո­յան Ա­րոն շա­րու­նա­կում են նախ­կի­նի պես «սի­րել» դե­մոկ­րատ­նե­րին՝ անձ­նա­կան առն­չութ­յուն­նե­րից ել­նե­լով: Մ­յուս կող­մից էլ Նի­կո­լը, ինչ­պես որ Բայ­դե­նի կա­ռա­վար­ման ողջ ըն­թաց­քում էր պար­բե­րա­բար ա­մե­րիկ­յան վեկ­տո­րից ռու­սա­կա­նին թռնում եւ հա­կա­ռա­կը, ար­դեն ան­գամ այդ փոքր ամպ­լի­տու­դի մեջ խա­ղա­լու հնա­րա­վո­րութ­յունն է կորց­րել, եւ Հա­րի­սի հաղ­թա­նակն այս­տեղ հա­զիվ թե բան փո­խի:

Այս­պես, ան­ցած շա­բաթ­վա վեր­ջե­րին հայ­տա­րար­վեց Մ­հեր Գ­րի­գոր­յա­նի եւ Շա­հին Մուս­տա­ֆա­եւի հեր­թա­կան հան­դիպ­ման մա­սին, «ա­վե­տե­լով», որ սահ­մա­նա­զատ­ման եւ սահ­մա­նագծ­ման տխրահռ­չակ կա­նո­նա­կար­գը «ու­ժի մեջ է մտնում 2024 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 1-ին»: Դա պետք է սկսեր գոր­ծել «այդ­պի­սի ըն­թա­ցա­կար­գերն ա­վար­տե­լու մա­սին վեր­ջին գրա­վոր ծա­նու­ցու­մը ստա­նա­լու օ­րը», իսկ դա նշա­նա­կում է, որ Ադր­բե­ջա­նում այդ վա­վե­րա­ցու­մը, ո­րը մինչ այդ կանգ­նած վի­ճա­կում էր, տե­ղից շատ ա­րագ շարժ­վել է: Ա­վե­լի ճիշտ՝ տե­ղին կլի­ներ ա­սել, թե տե­ղից շարժ­վել է Կա­զա­նում Ա­լիե­ւի եւ Նի­կո­լի վեր­ջին հան­դի­պու­մից հե­տո: Այ­սինքն, սա կա­րե­լի է հա­մա­րել հեր­թա­կան հաս­տա­տու­մը, որ կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ Կա­զա­նում ե­ղել են, այդ թվում՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի չար­չարկ­ված թե­մա­յով: Հաշ­վի առ­նե­լով նաեւ նույն հան­դիպ­մա­նը վե­րա­բե­րող պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վութ­յան վեր­ջում տեղ գտած այն միտ­քը, թե հանձ­նա­ժո­ղով­նե­րի հան­դիպ­ման ա­վար­տից հե­տո Գ­րի­գոր­յա­նը եւ Մուս­տա­ֆա­եւը՝ «Ա­ռան­ձին քննար­կել են տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րին վե­րա­բե­րող հար­ցեր»:

Արդ­յուն­քում, հաշ­վի առ­նե­լով, որ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, ըստ էութ­յան, ձեռք են բեր­վել ռու­սա­կան բա­նակ­ցա­յին հար­թա­կում, շատ ա­վե­լի ռեալ տեսք է ստա­նում այն գնա­հա­տու­մը, որ եզ­րա­փա­կիչ փաս­տա­թուղ­թը՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» եւս կստո­րագր­վի նույն հար­թա­կում: Իսկ դա այն տպա­վո­րութ­յունն է ստեղ­ծում, որ Նի­կոլն ան­գամ ԱՄՆ ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րին չսպա­սե­լով է գնա­ցել կոնկ­րետ քայ­լե­րի, թե­րեւս վեր­ջա­պես հաս­կա­նա­լով, որ այս կամ այն թեկ­նա­ծո­ւի հաղ­թա­նակն ընդ­հա­նուր գոր­ծըն­թաց­նե­րի վրա հա­զիվ թե ազդի:

Ե­թե այդ­պես է, ա­պա առն­վազն տա­րօ­րի­նակ է, որ նրա թի­մի մի մասն ընդգծ­ված կեր­պով դե­մոկ­րատ­նե­րին է «սի­րում»: Չ­նա­յած, նի­կոլ­յան թի­մի ներ­սում առ­կա տա­րա­ձայ­նութ­յու­նն­երի մա­սին լու­րե­րի, ո­րոնց մա­սին ա­վե­լի ու ա­վե­լի հա­մառ է խոս­վում, այս ա­ռու­մով եւս կա­րող են շատ բան բա­ցատ­րել:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված