Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Թքած ունեմ աշխատանքի վրա, պայքարելու եմ մեր ֆուտբոլը կեղտոտողների դեմ․ Եղիշե Մելիքյան

Սպորտ

Fastex Պրեմիեր լիգայի 4-րդ տուրից հետաձգված «Գանձասար» — «Փյունիկ» խաղից հետո (0:5) հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անդրադարձել է օրեր առաջ հարցազրույցով հանդես եկած ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի արտահայտած մտքերին։ Այս մասին գրում է armsport.am-ը։

 

«Մարզիչ, մասնագետ լինելուց զատ ես հայ եմ, հայ ֆուտբոլիստ եմ եղել, հայ երկրպագու եմ, հայկական ֆուտբոլի ներկայացուցիչ եմ և չեմ պատրաստվում պասիվ լինել։ Արմեն Նիկողոսյանը իրեն թույլ է տալիս վարկաբեկել «Շիրակի», «Փյունիկի» և «Ուրարտուի» նախագահներին։

 

Ես պատերազմ եմ հայտարարում այդ մոտեցմանն ու թքած ունեմ աշխատանքի վրա էլ, որակազրկման վրա էլ։ Թող փաստաբաններին հավաքեն իրենց շենքում և իմ բառերի մեջ փնտրեն, թե ինչի համար կարող են ինձ որակազրկել։ Պաշտպանելու եմ այն մարդկանց, որոնք ներդրում ունեն հայկական ֆուտբոլում, և պայքարելու եմ այն մարդկանց դեմ, որոնք կեղտոտում են մեր ֆուտբոլը»,- նշել է հայ մասնագետը։

 

Եղիշե Մելիքյանի ամբողջական ասուլիսը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ