Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին.ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Սպորտ

Վերջերս, Լեհաստանի Պաբյանիցե քաղաքում կայացած ուժային եռամարտի Աշխարհի առաջնությանը, փայլուն է հանդես եկել մեր երկրի ներկայացուցիչ ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել նրա հետ։

- Շնորհավորում ենք, Գևորգ, Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։

- Շատ շնորհակալ եմ։ 100 կգ քաշային կարգում եմ հանդես եկել, ուժային եռամարտ վարժությունում նվաճել եմ 2 արծաթե մեդալ, իսկ սեղմում հենարանից, ձգում վարժությամբ ոսկե մեդալ։ Առաջին անգամ եմ դառնում Աշխարհի չեմպիոն, շատ ուրախ եմ ու հպարտ, որ կարողացա պատվով ներկայացնել իմ երկիրը։

Շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին։ Շնորհակալ եմ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին։

Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել Ձեր թերթի «Իրավունքի» հիմնադրման հոբելյանական 35֊ամյակի առթիվ, մաղթում անխափան գործունեություն, ամենայն բարիք։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ