Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)

Ինչու այս անգամ էլ հանգուցյալներին «չուղարկեցին քվեարկելու» Թրամփի դեմ

Միջազգային

Այս­պի­սով, ԱՄՆ նոր նա­խա­գա­հի ան­ձը հայտ­նի է: Թ­րամ­փին հա­ջող­վեց այն, ինչ մինչ այս, ե­թե չենք սխալ­վում, չէր հա­ջող­վել ԱՄՆ եւ ոչ մի նախ­կին նա­խա­գա­հի: Նա­խա­գա­հա­կան ա­ռա­ջին փու­լից հե­տո պարտ­վե­լով, անց­նե­լով բան­տի եւ մա­հա­փոր­ձե­րի շե­մով (34 քրեա­կան գործ, 1 դատ­վա­ծութ­յուն, 2 դա­տա­կան քննութ­յուն, 2 իմ­պիչ­մենտ, 6 սնան­կութ­յուն, ե­րեք մա­հա­փորձ)` պարտ­ութ­յու­նից ըն­դա­մե­նը մեկ ժամ­կետ հե­տո նման ճոխ քրեա­կան բնու­թագ­րիչ­նե­րով վե­րա­դարձ Ս­պի­տակ տուն:

ԹՐԱՄՓԻ ՏՐԻՈՒՄՖԸ

ԱՄՆ նախ­կին եւ ար­դեն ընտր­ված նա­խա­գահ Դո­նալդ Թ­րամ­փի այդ ո­դի­սա­կա­նը, ի­հար­կե, մեծ պա­տիվ է բե­րում նրա եւ իր թի­կուն­քում կանգ­նած ու­ժե­րի նպա­տա­կաս­լա­ցութ­յա­նը եւ հա­մա­ռութ­յա­նը: Բայց ոչ միայն. այն կո­պիտ սխալ­նե­րը, ո­րոնք թույլ տվեց Օ­վա­լա­ձեւ աշ­խա­տա­սեն­յա­կը հուն­վա­րի 19-ին լքել պատ­րաստ­վող Բայ­դե­նը, ա­վե­լի ճիշտ` գործ­նա­կա­նում ա­նըն­դու­նակ դար­ձած Բայ­դե­նի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը ուղ­ղոր­դող­նե­րը` սկսած քլին­թոն­նե­րից եւ օ­բա­մա­նե­րից, վեր­ջաց­րած ա­վե­լի քիչ տե­սա­նե­լի ու­ժե­րով, մե­ծա­պես նպաս­տե­ցին, որ Թ­րամ­փը կա­րո­ղա­նա հաս­նել այս տրիում­ֆին: Ու այս ա­մե­նի հան­րա­գու­մա­րում Թ­րամ­փը վե­րա­դառ­նում է Ս­պի­տակ տուն, եւ միան­գա­մից շատ պարզ հարց է օ­րա­կարգ գա­լիս, այ­սինքն` ար­դեն ե­կել է` ու հի­մա ի՞նչ:

­Թե ինչ է պետք սպա­սել վե­րա­դար­ձած Թ­րամ­փից (հաս­կա­նա­լի է` նրա թի­կուն­քին կանգ­նած ու­ժե­րով հան­դերձ), ի­հար­կե, ա­մե­նաու­ղիղ ձե­ւով կախ­ված է մեկ այլ հար­ցից` իսկ ի՞նչ է պետք սպա­սել պարտ­ված, բայց իր զո­րութ­յու­նը չկորց­րած եւ ա­մե­րի­կա­ցի­նե­րի մոտ կե­սին իր հե­տե­ւից տա­նող ու­ժից: Այս ու­ժը կա­րո­ղա­ցավ բա­ռա­ցիո­րեն հա­րա­մել Թ­րամ­փի ա­ռա­ջին նա­խա­գա­հութ­յու­նը, եւ որ այդ տակ­տի­կան կփոր­ձի շա­րու­նա­կել, են­թադ­րե­լի է: Միայն թե այս ան­գամ ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում Թ­րամ­փի դիր­քերն ա­վե­լի լավ են`Ս­պի­տակ տնից զատ, այս ընտ­րութ­յուն­նե­րում հան­րա­պե­տա­կան­նե­րը վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­րին նաեւ Սե­նատն ու Կոնգ­րե­սը` ի տար­բե­րութ­յուն Թ­րամ­փի ա­ռա­ջին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի: Այ­սինքն, գո­նե նե­րիշ­խա­նա­կան դաշ­տում լիո­վին պարտ­ված լի­բե­րաստ­նե­րը Թ­րամ­փի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը տոր­պե­դա­հա­րե­լու ռեալ հնա­րա­վո­րութ­յուն­ներ չու­նեն: Չեն կա­րող նաեւ ա­ռա­ջի­կա եր­կու­սու­կես ա­միս­նե­րին, քա­նի դեռ Բայ­դե­նը մնում է իր պաշ­տո­նին, քա­ղա­քա­կան ի­մաս­տով այն­պես ա­կա­նա­պա­տել նա­խա­գա­հի ա­թո­ռը, որ դրան նստե­լով` Թ­րամ­փը բախ­վի ա­մե­նօր­յա պայթ­յուն­նե­րի:

­Կարճ ա­սած, ե­թե վե­րիշ­խա­նա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րը մի կողմ ենք թող­նում, ա­պա Թ­րամ­փը Ս­պի­տակ տուն է վե­րա­դառ­նում միան­գա­մայն ա­զատ ձեռ­քե­րով` հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նա­լով ան­գամ ա­մե­նա­հա­մար­ձակ նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րը ձեռ­նար­կել: Ի­հար­կե, մի­գու­ցե նաեւ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով իր մեր­ձա­վոր թի­մակ­ցի հո­րեղ­բոր` նա­խա­գահ Քե­նե­դու ճա­կա­տա­գի­րը, թեեւ այդ ռիս­կը կար նաեւ նա­խընտ­րա­կան ողջ ժա­մա­նա­կաշր­ջա­նում: Չ­նա­յած, այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նը նաեւ ցույց տվեց, թե որ­քան է սրվել ա­մե­րիկ­յան է­լի­տա­նե­րի մի­ջեւ ներ­քին պայ­քա­րը: Մա­հա­փոր­ձերն էլ մի կողմ, երբ բա­նը հաս­նում է իշ­խող կող­մի այն­պի­սի ան­նա­խա­դեպ գոր­ծո­ղութ­յան, ինչ­պի­սին է հա­կա­ռա­կոր­դին, ո­րը նաեւ նախ­կին նա­խա­գահ է, ան­հաս­կա­նա­լի պատր­վակ­նե­րով բան­տում փա­կե­լու փոր­ձի, ա­պա հի­մա պետք է պատ­րաստ լի­նեն «բու­մե­րան­գի է­ֆեկ­տին»: Բայ­դե­նի որ­դին քրեա­կան գոր­ծի տակ է, Բայ­դե­նի դեմ, ե­թե միայն Թ­րամ­փը վե­րա­հա­նի ուկ­րաի­նա­կան թե­ման, մի տասը գործ կա, եւ այս ցան­կը շատ կա­րող է մե­ծա­նալ` ընդգր­կե­լով նույն քլին­թնա­կան, օ­բա­մա­յա­կան կլան­նե­րը եւ ոչ միայն: Կգ­նա՞ Թ­րամ­փը վրե­ժի ուղ­ղութ­յամբ. ե­րե­ւի մի փոքր չա­փով: Բայց մնա­ցա­ծը կա­րող է բա­վա­րա­րել ներ­քին «ա­ռեւտ­րի» հա­մար` ո­րը, մի­գու­ցե, մի փոքր մեղ­մի նե­րէ­լի­տա­յա­կան ներ­կա ծայ­րա­հեղ սուր պայ­քա­րը:

ՆԵՐԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ

­Սա­կայն սա չէ Թ­րամ­փի ա­մե­նագլ­խա­վոր խնդի­րը: Ա­մե­րի­կյան է­լի­տա­նե­րի մեջ այս սուր պայ­քա­րը, ի­հար­կե, ա­մե­նե­ւին էլ Թ­րամ­փին նստեց­նել-չնստեց­նե­լու հո­ղի վրա չէ, որ ծա­վալ­վեց այս աս­տի­ճան: Այդ պայ­քա­րի հիմ­քե­րը բազ­մա­պա­տիկ խորն են, բայց նաեւ շատ պարզ, ա­վե­լի մենկ­րետ` ըն­դա­մե­նը մեկ թվով բա­ցատր­վող: Այն է` ԱՄՆ պե­տա­կան պարտ­քը հա­սել է 36 տրի­լիոն դո­լա­րի, եւ մինչ Թ­րամ­փը մտնի Սպի­տակ տուն, այն հա­վա­նա­­բար կհա­տի նաեւ 37-ի շե­մը: Իսկ դա ա­մե­րիկ­յան ՀՆԱ-ի հետ հա­մե­մա­տած, 135 տո­կո­սի կար­գի մե­ծութ­յուն է: Թե ինչ խո­րը հա­կա­սութ­յան մեջ է մշտա­պես պե­տա­կան պարտքն ա­վե­լաց­նե­լով` փող տպե­լու բիզ­նե­սը այդ նույն երկ­րի ի­րա­կան տնտե­սութ­յան հետ, հին եւ չար­չրկ­ված պատ­մութ­յուն է, չկրկնենք: Իսկ ներ­կա ի­րո­ղութ­յունն այն է, որ ի­րա­կան տնտե­սութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ Թ­րամ­փը իշ­խա­նութ­յու­նը խլել է փող տպե­լու սու­պեր­շա­հու­թա­բեր բիզ­նե­սով զբաղ­վո­ղե­րից: Ընդ ո­րում, մի այն­պի­սի փու­լում, երբ փո­ղի բիզ­նե­սը աշ­խար­հում էա­պես զի­ջել է դիր­քե­րը (գնա­լով մե­ծա­նում է դո­լա­րից հրա­ժար­վեղ երկր­նե­րի ցան­կը, ո­րի ցու­ցադ­րա­կան փաստն էր ԲՐԻԿՍ-ի կա­զան­յան գա­գա­թա­ժո­ղո­վը): Իսկ դա մա­հա­ցու վտանգ է հենց ա­մե­րիկ­յան (Եվ­րո­պա­յին չմո­ռա­նանք) տնտե­սութ­յան բիզ­նե­սի հա­մար, հաշ­վի առ­նե­լով, որ Չի­նաս­տանն իր ի­րա­կան տնտե­սութ­յամբ հայտն­վել է ա­մեն մի մրցակ­ցութ­յու­նից դուրս վի­ճա­կում: Փո­ղի բիզ­նե­սին էլ մնա­ցել է մեկ ճա­նա­պարհ` գնալ ռազ­մա­կան սրա­ցում­նե­րի (Ուկ­րաի­նա, Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք, Թայ­վան եւ այլն), ու այս­տեղ էլ հա­սել են մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մից մի քա­նի վայրկ­յան պա­կաս վի­ճա­կի:

Թ­րամ­փը, ի­հար­կե, դեռ նա­խընտ­րա­կան փու­լում էր խո­սում գլո­բալ լար­վա­ծութ­յու­նը մեղ­մե­լու մա­սին, եւ ընտր­վե­լով էլ, ա­ռա­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից մե­կը դա էր` ԱՄՆ-ն նոր պա­տե­րազմ­նե­ր չի սկսի եւ կաշ­խա­տի դա­դա­րեց­նել ե­ղած, ու այս­տեղ խոս­քը, ի­հար­կե, հիմ­նա­կա­նում ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մա­սին է: Բայց սա այն հարցն է, որ­տեղ լու­ծումն ա­ռա­ջին հեր­թին ա­մե­րիկ­յան նե­րէ­լի­տար հա­կա­մար­տութ­յան մեջ է լուծ­վե­լու` հաս­նե­լով հի­շա­տակ­ված պարզ, տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի 36 տրի­լիոն դո­լար պե­տա­կան պարտ­քին: Կա­րո՞ղ է Թ­րամ­փը հաս­նել այդ թվի հե­տա­գա մե­ծա­ցու­մը դա­դա­րեց­նե­լուն, ո­րը նշա­նա­կում է` ան­ջա­տել դո­լար տպող մե­քե­նան եւ ԱՄՆ-ն տե­ղա­փո­խել «ոտ­քե­րը սե­փա­կան վեր­մա­կի չա­փով պա­հե­լով» կամ դրա­նից էլ մի բան պա­կա­սով ապ­րե­լու կեն­սա­կեր­պին, նաեւ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով, որ դրա այ­լընտ­րան­քը կա­րող է Ա­պո­կա­լիպ­սի­սը լի­նել: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րով ապ­րե­լու հա­մարԱՄՆ-ն պետք է էա­պես նվա­զեց­նի բյու­ջեի դե­ֆի­ցի­տը` կրճա­տե­լով բա­զում ու բա­զում ներ­քին եւ ար­տա­քին ծախ­սեր: Սա նաեւ են­թադ­րում է դո­լա­րի տպագ­րութ­յու­նը պե­տա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նել, ո­րի հա­մար ժա­մա­նա­կին Քե­նե­դին կյան­քով հա­տու­ցեց: Ե­թե ոչ, ու­րեմն ստիպ­ված է լի­նե­լու շա­րու­նա­կել նույն բայ­դեն­յան կուր­սը: Մի­գու­ցե, մի փոքր թար­մաց­րած, մի փոքր մո­դեռ­նի­զաց­ված, ուլտ­րա­լի­բե­րաս­տա­կան աղ­բից մի փոքր ա­զատ­ված, բայց խոր­քա­յին էութ­յամբ նույ­նը:

ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԹՐԱՄՓԸ

Այն, որ ԵՄ ա­ռաջ­նորդ­նե­րը նո­յեմ­բե­րի 7-8-ին Բու­դա­պեշ­տում կա­յա­նա­լիք գա­գաթ­նա­ժո­ղո­վում ար­տա­կարգ քննար­կում ծրագ­րե­ցին`ԵՄ հե­տա­գա գոր­ծո­ղութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ, գա­լիս է հու­շե­լու, որ Թ­րամ­փի վե­րա­դար­ձից հե­տո հնա­րա­վոր շրջա­դար­ձա­յին քայ­լե­րի մա­սին մտա­հո­գութ­յուն­ներ եվ­րո­պա­կան ուլտ­րա­լի­բե­րալ հա­մա­կարգն ու­նի: Ա­ռա­վել եւս, որ Թ­րամ­փի «ոչ մի նոր պա­տե­րազմ» թե­զը հիմ­քում ու­նի նաեւ ՆԱՏՕ-ից հետ քաշ­վե­լու հե­ռան­կար, ին­չի մա­սին եւս քիչ չի խոս­վել:

­Բայց մյուս կող­մից, Թ­րամ­փի «ե­ղած պա­տե­րազմ­նե­րը կանգնեց­նե­լու» թե­զը նրան կա­րող է նաեւ փա­կու­ղու տա­նել: Այ­սինքն, թեեւ ռու­սա­կան սոց­հար­թա­կում ակ­տիվ տա­րած­վում է կա­տա­կը, թե` «Գն­դա­պետ ըն­կեր Թ­րամ­փը ԱՄՆ նա­խա­գահ ընտր­վե­լու կա­պակ­ցութ­յամբ ար­տա­հերթ ստա­ցել է գե­նե­րա­լա­կան կո­չում», բայց մեկ է, Մոսկ­վան, մեղմ ա­սած, լա­վա­տես չէ Թ­րամ­փի այն խա­ղա­ղա­սի­րա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի նկատ­մամբ, թե պա­տե­րազ­մը մեկ օ­րում կամ մեկ զան­գով կա­րող է կանգ­նեց­նել: Ա­մեն դեպ­քում, Լավ­րո­վը հայ­տա­րա­րեց` «Ռու­սաս­տա­նը կաշ­խա­տի ԱՄՆ նոր վար­չա­կազ­մի հետ՝ ա­մուր պաշտ­պա­նե­լով իր շա­հե­րը»: Թե ո­րոնք են այդ շա­հե­րը մաս­նա­վո­րա­պես ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին, վա­ղուց է հայտ­նի: Ըստ այդմ էլ` նաեւ պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու Մոսկ­վա­յի պայ­ման­նե­րը:

Ի­հար­կե, ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի վրա Թ­րամփն ազ­դե­լու լայն հնա­րա­վո­րութ­յուն­ներ ու­նի: Բայց դրա հա­մար բա­վա­կա՞ն է միայն հայ­տա­րա­րութ­յու­նը, թե դա­դա­րեց­նում է Ուկ­րաի­նա­յին ռազ­մա­կան ա­ջակ­ցութ­յու­նը, նաեւ, որ վա­ղուց լիա­զո­րութ­յուն­նե­րի ժամ­կենտն ա­վար­տած Զե­լենս­կուն հա­մա­րում է ոչ լե­գի­տիմ եւ սկսի հե­տաքն­նել, թե ին­չի վրա է Կիե­ւը ծախ­սել ա­րեւմտ­յան բազ­մա­մի­լիարդ օգ­նութ­յու­նը: Իսկ ե­թե դրա­նից հե­տո Զե­լենս­կին շա­րու­նա­կի՞ կռվել «անկ­յուն քշված ոչ­խա­րի կա­տա­ղութ­յան» սկզբուն­քով, ա­ռա­վել եւս, որ պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լը ան­ձամբ նրա հա­մար կա­րող է մա­հա­ցու վտան­գա­վոր լի­նել: Նաեւ չկա ե­րաշ­խիք, որ այդ ի­րա­վի­ճա­կում ոչ պա­կաս հու­սա­հատ եվ­րո­պա­կան ուլտ­րա­լի­բե­րաս­ներն ա­մեն ինչ չեն նե­տի Զե­լենս­կուն ա­ջակ­ցե­լու հա­մար: Այդ դեպ­քում ռուս­նե­րին կմնա հաս­նել մին­չեւ Լե­հաս­տա­նի սահ­ման, ո­րը մի կող­մից ցնցու­մա­յին վի­ճա­կի մեջ կդնի Եվ­րո­պան, որն այս­պես թե այն­պես, ԱՄՆ-ի հե­նա­րան­նե­րից է: Մ­յուս կող­մից, ե­թե Զե­լենս­կին հանձն­վի, դա Ռու­սաս­տա­նին ֆիք­սի որ­պես հաղ­թող կողմ, ա­պա դա եւս Եվ­րո­պա­յին ցնցում­նե­րով է սպառ­նում:

Չ­նա­յած, Եվ­րո­պա­յի ցնցվե­լը Թ­րամ­փին մի­գու­ցե ձեռն­տու է` միան­գա­մից եվ­րո­պա­կան ուլտ­րալիբե­րաստ­նե­րից եւս ա­զատ­վե­լու հա­մար: Բայց կա մե­դա­լի մյուս ե­րե­սը. Ուկ­րաի­նա­յի պաշ­տո­նա­կան պար­տութ­յանն ան­մի­ջա­պես էլ կհա­ղոր­դի Ռու­սաս­տա­նի կա­յուն ամ­րապն­դու­մը գործ­նա­կա­նում ողջ հետ­խորհր­դա­յին տի­րույ­թում: Իսկ դա էա­պես կազ­դի նաեւ Ի­րա­նի դիր­քե­րի վրա Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, կդառ­նա նաեւ Չի­նաս­տա­նի հա­մար հսկա­յա­կան ա­ջակ­ցութ­յուն: Արդ­յուն­քում, կա­րո՞ղ է թրամփ­յան Ա­մե­րի­կան դի­մա­նալ այդ ա­մե­նին, ո­րը ֆի­նան­սա­կան աշ­խար­հում էլ կու­նե­նա դո­լա­րի վերջ­նա­կան կրա­խի տեսք:

Մ­յուս կող­մից, չգնա­լով նման ար­մա­տա­կան լու­ծում­նե­րի, Թ­րամ­փը ստիպ­ված է լի­նե­լու մին­չեւ վերջ ըն­դու­նել Բայ­դե­նի թո­ղած հսկա նե­գա­տիվ ժա­ռան­գութ­յու­նը, ո­րի հիմ­քում, կրկնենք, Ար­մա­գե­դո­նից մի քա­նի վայրկ­յան պա­կաս ի­րա­վի­ճակն է, եւ ո­րի կրա­խի «կեն­դա­նի ա­պա­ցույ­ցը» հենց նույն Թ­րամփն է` իր հաղ­թա­նա­կով:

­Սա­կայն Թ­րամ­փն ու­նի նաեւ եր­րորդ տար­բե­րակ. նստել բա­նակ­ցե­լու Մոսկ­վա-­Պե­կին ա­ռանց­քի հետ` հաշ­վի առ­նե­լով ինչ­պես սե­փա­կան, այն­պես էլ` մյուս­նե­րի շա­հե­րը: Մո­տա­վո­րա­պես Պոտս­դա­մի տար­բե­րա­կով, այն տար­բե­րութ­յամբ, որ Բ­րի­տա­նիա­յի փո­խա­րեն հի­մա Չի­նաս­տանն է գլո­բալ դիր­քե­րում:

Ա­մեն դեպ­քում այն, որ հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վար­ման մո­դե­լը, ո­րը գործ­նա­կա­նում հասց­րել է Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի, այն է` փո­խոչն­չաց­ման շե­մին ոչ թե նույ­նիսկ վե­րա­բեռ­նա­վոր­ման, այլ վե­րա­կա­ռուց­ման սուր կա­րիք կա, թե­րեւս պետք է, որ հաս­կա­նան նաեւ ա­մե­նի ա­մե­նա­վե­րին է­լի­տա­նե­րը: Այն, որ ԱՄՆ-ում այս ան­գամ հան­գուց­յալ­նե­րը «դուրս չե­կան» քվեար­կե­լու` ա­պա­հո­վե­լով Թ­րամ­փի հաղ­թա­նա­կը, չբա­ցա­ռենք, որ այդ հաս­կա­ցութ­յան հե­տեւ­նանքն է: Այս ընտ­րութ­յուն­նե­րը նաեւ ա­մե­րիկ­յան այդ է­լի­տա­նե­րի հա­մար էին լավ ա­ռիթ` «դեմ­քը փրկե­լով»` պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գնա­լու հա­մար, եւ ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակ է թվում, որ պար­զա­պես ա­ռի­թից օգտ­վե­ցին:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել Կովկասում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված