Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Խաչագողերի եւ հայերիս ու Հայաստանի դեմ նյութվող դավի մասին

Վերլուծություն

Ուզում եմ հասկանալ այն գողերին, որոնք վերջերս Լոռու մարզում Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողացել են խաչը: Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածել մերօրյա խաչագողերը եկեղեցի մուտք գործելուց ու խաչը գողանալուց առաջ…

Որ նրանց մոտ քրիստոնեական հավատի, ազգասիրության, հայրենասիրության մակարդակը զրո է, այս հարցում երկրորդ կարծիք չի կարող լինել, բայց, այդուհանդերձ, իրենց անիմաստ ապրած կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ականջի ծայրով լսած կլինեի՞ն, որ խաչ գողանալը սրբապղծություն է:

Լսած կլինեին, բայց եթե մեր եկեղեցու խաչն իրենց համար սրբություն չէր, գողությունն էլ սրբապղծություն չէին համարելու, ինչպես հայության մեջ օտար տարր Նիկոլի համար Արցախը, մեր հայրենիքը սրբություն չէին ու չեն, որ սրբապղծություն համարեր Ալիեւին մի քանի փուլով դրանց նվիրատվությունը կամ վաճառքը: Ով իմանա, գողերը գուցե մտածել են, որ եթե Նիկոլը մի ողջ հայրենիք գողացավ այս ժողովրդից, մեր խաչ գողանալն ի՞նչ է որ…

Երկրի ղեկավարը կոչված է եւ պարտավոր է իր անձնական օրինակով նաեւ ազգասիրության, հայրենասիրության դասեր տալ ու դաստիարակել իր ղեկավարած երկրի բնակչությանը, սակայն երբ Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ինքն է ամբողջ թափով, բայց եւ անպատիժ գործում մեր ազգի, հայրենիքի, պետության դեմ, պետք է սպասել, որ դեռ ի հայտ են գալու ոչ թե առանձին խաչագողեր, այլ խաչագողերի ու պետական դավաճանների մի ողջ սերունդ:

Ախթալայի Սուրբ Աստվածածինը Հայաստանի միջնադարյան եւ ամենագեղեցիկ տաճարներից մեկն է: Գողության մասին տեղեկությունը հաստատել է տաճարի վանահայրը՝ տեր Գոռը: Նրա խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել գիշերը: Չարագործներին հաջողվել է կոտրել դռներն ու թափանցել եկեղեցու ներս։ Իրենց հետ տարել են փողն ու խաչը։ Վնասի չափը չի նշվում։

Շուտով տեղի ունեցածի մասին իմացել են ոստիկանները, որոնք արդեն փնտրում կամ այս պահին գուցե արդեն գտել են կասկածյալներին։ Գիշերային արշավանքից տուժած եկեղեցին կառուցվել է 12-րդ դարի վերջին եւ  Ախթալայի վանական համալիրի գլխավոր կառույցն է:

Սկզբունքային տարբերություն չկա Ախթալայի խաչագողերի եւ Հայաստանի այն քաղաքացու՝ Արմեն Բալյանի միջեւ, որին ՌԴ իրավապահներն օրերս ձերբակալել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, քանի որ նրա արարքը՝ մեր ռուս եղբայրների արյունը թափելու համար Ուկրաինա մեկնելը, զենք վերցնելն ու նրանց դեմ կռվելը, ըստ էության, նույնպես սրբապղծություն է:

«Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանը, ով, որպես վարձկան, մասնակցել է Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին, հարուցվել է քրեական գործ: Այս մասին նոյեմբերի 6-ին ՏԱՍՍ- ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Բալյանը ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ ՌԴ տարածք ներթափանցելու փորձի ժամանակ։ Հարցաքննության ընթացքում Բալյանն ընդունել է իրեն մեղսագրվող հանցագործության կատարման մեջ իր մեղքը, տվել սպառիչ ցուցմունքներ, հաստատել է զինված հակամարտությանը որպես վարձկան մասնակցելու՝ նախկինում քննությամբ հաստատված փաստերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի նոյեմբերին Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանը Մոլդովայի հետ Ուկրաինայի սահմանով ժամանել է Ուկրաինա, որտեղ տարածքային պաշտպանության ստորաբաժանումների կազմում մինչեւ 2023 թվականի դեկտեմբերը դրամական պարգեւի դիմաց մասնակցել է մարտական գործողություններին Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաեւ Խերսոնի մարզի տարածքում։

Քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա դեռ 2024 թվականի օգոստոսին Բալյանին հեռակա մեղադրանք է առաջադրվել վարձկանության համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մաս), նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Ինչպես հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից, մեղադրյալը պարզաբանել է, որ ծառայության ընթացքում մի քանի վնասվածքներ է ստացել։ Իր զորամասը, որը մարտական գործողություններ է իրականացրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում, լուծարվել է, քանի որ դրանում զինվոր գրեթե չի մնացել, գրեթե բոլորը վիրավորվել կամ սպանվել են: Հերթական կոնտուզիան նա ստացել է Խերսոնի մարզում ՌԴ Զինված ուժերի կողմից զբաղեցված Դնեպրի ափ Ուկրաինայի զինված կազմավորումների այլ զինծառայողների հետ ներթափանցելու փորձի ժամանակ։ Մեղադրյալը նաեւ հայտնել է, որ ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

«Հետաքննության միջնորդությամբ Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը Բալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Քննությունը շարունակում է պարզել նրա՝ ՌԴ տարածքում գտնվելու հանգամանքները եւ իրական նպատակները»,- հայտնել են ՔԿ-ում։

Բալյանի օրինակն ընդամենը մեկն է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ կռված, այս պահին էլ կռվող հայերի, ներեցեք, պարզապես ազգանվան վերջում «յան» վերջածանցն ունեցող անձանց: Տարիներ շարունակ արեւմտյան մի շարք կենտրոնների եւ ուժերի կողմից այստեղի իրենց գործակալների եւ կամակատարների ձեռքով ցանված հակառուսականության սերմերը չէին կարող իրենց թունավոր պտուղները չտալ: Ու տվել են:

Կարծում ենք` միայն մտավոր հետամնացները, ինչպես նաեւ սորոսականների, նիկոլականների, ծռերի, Վազգենի եղբոր ու նրանց նմանների կողմից հակառուսականության թույնով թունավորված-զոմբիացածները չեն հասկանում, թե հայերի եւ ռուսների, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ թշնամություն սերմանելու եւ, ի վերջո, իրենց, Արեւմուտքի հայտնի ուժերի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ուզածին հասնելու՝ Հայաստանից ռուսական ռազմական ներկայության բացակայության դեպքում ինչ է սպասվում Հայաստանին եւ այստեղ ապրող հայերիս:

Արձանագրենք շատ հակիրճ՝ սպասվում է մի նոր ցեղասպանություն, այս անգամ, ամենայն հավանականությամբ, վերջինն ու վերջնականը: Թուրքիայի 3-րդ դաշտային բանակին ընդամենը մի քանի ժամ է պետք Հայաստանի վրայով անցնելու համար: Սա՞ են ուզում նրանք՝ հակառուսականության թույնը տարածելով եւ փորձելով Հայաստանը քարշ տալ դեպի իր կեղծ խոստումներով հայտնի պոռնիկ Եվրոպա կամ Եվրամիություն… Այո, հենց սա՛, քանի որ ուրիշ հետեւություն չենք կարող անել, ասենք, մտածել, որ նրանք բոլորը ապուշներ կամ տխմարներ են: Եվ, ուրեմն, նրանց պետք է ընկալել ու համարել պետական դավաճաններ:

Ի՞նչ է պետք իրենց այս դավադիր ծրագիրն իրագործելու համար. մի կողմից՝ ռուսներին ու Ռուսաստանը ներկայացնել իբրեւ հայերիս եւ Հայաստանի թշնամի, թուրքերից ու Թուրքիայից չտարբերվող ու նույնիսկ նրանցից էլ վատը, մյուս կողմից՝ Թուրքիան, թուրքերին ներկայացնել իբրեւ ոչ նախկինը, արդեն բարեփոխված, հայերիս ու Հայաստանի հանդեպ այլեւս ագրեսիվ ու ծավալապաշտական նկրտումներ չունեցող, նույնիսկ արդեն մեզ բարեկամ պետություն ու ժողովուրդ: Հենց սա էլ անում են մեր ներքին թշնամիներն արտաքին թշնամական ու դավադիր ուժերի հետ միասին:

«ԱՄՆ-ի երկու դրամաշնորհային ծրագրերում էլ նույն կետերն են առկա Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին հայերի կարծիքի բարելավման վերաբերյալ,- ֆեյսբուքյան իր էջում «Ինչպես է ԱՄՆ-ն ֆինանսավորում ադրբեջանամետ եւ թուրքամետ քարոզչությունը Հայաստանում. Բյուջեներ: Մաս 2:» վերտառության ներքո հոկտեմբերի 30-ին ռուսերենով գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Ծովինար Լոքմագյոզյանը,- ԱՄՆ- ի դեսպանատունը 2023-ին Թուրքիայի իմիջի բարելավումը գնահատել է 300 000 դոլար, իսկ Ադրբեջանինը 2023- ին՝ 350 000 դոլար: 2024-ին 200 000 դոլար արժեր թուրքամետ քարոզչությունը, իսկ ադրբեջանական ուղղությամբ առաջարկվում էր արդեն 300 000 դոլար: Ակնհայտ է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ գումարների տարբերությունը կապված է վերջինիս նկատմամբ հայերի ավելի բացասական ընկալման հետ։

Կայքում չհաջողվեց գտնել 2022 թվականի դրամաշնորհային ծրագիրը, բայց դրա հիշատակումը սքրինշոթով կա X- ում: Ընդհանուր արժեքը կազմել է 400 000 դոլար, ընդ որում, դեսպանատունն այդ գումարը համատեղ հատկացրել է թուրք-ադրբեջանական քարոզչության ուղղությանը, առանց տարանջատման։

Ընդամենը երեք տարվա ընթացքում ԱՄՆ-ը քարոզչության վրա ծախսել է մոտ 1 550 000 դոլար։ Ընդ որում, չկա վստահություն ոչ ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով կամ փակ տիպի ֆինանսավորման այլ ծրագրերի բացակայության վերաբերյալ»:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА Новости
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top