Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսել է մարզական հավաքը։

ՀՖՖ պաշտոնական կայքը գրում է, որ հավաքականը այսօր` 18:00-ից սկսած, անցկացնելու է առաջին մարզումը։

Ազգային թիմից հրավեր են ստացել հետևյալ 26 ֆուտբոլիստները.

Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Արսեն Բեգլարյան («Արարատ-Արմենիա»), Հենրի Ավագյան («Փյունիկ»)։

Պաշտպաններ. Վարազդատ Հարոյան («Ցինդաո Ուեստ Քոստ»), Անդրե Չալըշըր («Բրոմապոյկարնա»), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար»), Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»), Էրիկ Սիմոնյան («Ուրարտու»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Հովհաննես Համբարձումյան («Նոա»)։

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ. Տիգրան Բարսեղյան («Սլովան Բրատիսլավա»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Ուգոչուկվու Իվու («Ռուբին»), Վահան Բիչախչյան («Պոգոն»), Էդգար Սևիկյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Ժիրայր Շաղոյան («Դեբրեցեն»), Լուկաս Սելարայան («Ալ Ֆաթեհ»), Արթուր Միրանյան («Ունիվերսիտատյա Կլուժ»), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ»), Սոլոմոն Իմե Ուդո («Փյունիկ»), Գոռ Մանվելյան («Նոա»), Կարեն Մուրադյան («Արարատ-Արմենիա»), Հովհաննես Հարությունյան («Արարատ-Արմենիա»), Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»)։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին երկու խաղերում նոյեմբերի 14-ին Երևանում կմրցի Ֆարերյան կղզիների, իսկ նոյեմբերի 17-ին Ռիգայում` Լատվիայի դեմ։ Այդ հանդիպումներում հավաքականի խաղը ղեկավարելու է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ