Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Հրապարակ». Ինչ փուլում է ՔՊ նախկին պատգամավորի կնոջ քրեական գործը

Մամուլի տեսություն

Սեպտեմբերի 23-ին գրել էինք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կինը՝ բժիշկ Հռիփսիմե Գրիգորյանը, սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նույն օրը մահացել է: Մեր հրապարակման պահին քրեական վարույթ չկար, ավելին՝ Քննչական կոմիտեն վթարի վերաբերյալ հաղորդագրություն էլ չէր տարածել:

Երեկ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ ասաց. «Դատախազի որոշումով 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է»։

Հիշեցնենք, որ նույն Նիկոլայ Բաղդասարյանը պատգամավոր եղած ժամանակ բողոք էր գրել մի քաղաքացու դեմ, որը հեծանիվով մեծ արագությամբ սլացել էր իր կողքով: Նա դիմել էր իրավապահներին՝ դա ներկայացնելով որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն։ Նրա բողոքի հիման վրա Էջմիածնի բնակիչ Ա․ Ալեքսանյանը կալանավորվել էր: Իսկ Բաղդասարյանի կինն ազատության մեջ է։ Վստահ ենք, որ չի էլ դատվի:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ