Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Հրապարակ». Գյումրիում ուզում են կրկնել Երևանի փորձը. ընդդիմությունն անակնկալի է եկել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած քաղաքական շրջանակներում արդեն խոսում են, որ, նախնական հաշվարկով, դեկտեմբերի 29-ին Գյումրիում արտահերթ ընտրություններ կանցկացվեն (կգործի ՏԻՄ օրենքի այն նորմը, որ եթե նիստ է գումարվում, եւ երկու անգամ քաղաքապետ չի ընտրվում, ավագանին լուծարվում է, ու 30 օր անց ընտրություն է նշանակվում), սակայն տեղի քաղաքական դաշտում, մասնավորապես` ընդդիմադիրների մոտ, դեռ ցաքուցրիվ վիճակ է։

Մասնակցելու նախնական մտադրությունների մասին են հայտնել Դոգի ղեկավարած ԴՕԿ-ը, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», ինչպես նաեւ՝ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Փոխարենը` ռադիկալ ընդդիմադիրները դեռ լռում են։ Մենք տեղեկացանք, որ մի քանի կուսակցությունների ներկայացուցիչները վերջին օրերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ են կոնսուլտացիաներ իրականացնում, նրան համոզում են առաջադրվել, սակայն պատգամավորը կատեգորիկ մերժում է։

Բանն այն է, որ իշխանությունն անակնկալի է բերել ընդդիմադիր դաշտին, եւ պոտենցիալ թեկնածուները կարծում են, որ ժամանակ չկա նորմալ պատրաստվելու, իսկ հապճեպ ընտրություններում հնարավոր չէ հաղթանակ տանել, ուստի մտավախություն կա, որ Գյումրիում ՔՊ-ն ուզում է կրկնել Երեւանի փորձը՝ կառավարում ստանձնել Արամ Զավենիչի եւ Դոգի հետ համագործակցությամբ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ