Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆում է` Լատվիայի ընտրանուն հաղթելու շնորհիվ

Սպորտ

 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 48-րդ րոպեին, Հայաստանի հավաքականը բացեց հաշիվը։ Էդուարդ Սպերցյանը գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը` անկյունայինի խաղարկումից հետո Լուկաս Սելարայանի փոխանցումից հետո։

71-րդ րոպեին լատվիացիների կազմից պատասխան գոլը խփեց  Ռոբերտ Ուլդրիկիսը։

Բաց թողած գոլից ընդամենը չորս րոպե անց ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հարձակվող Արթուր Միրանյանը կարողացավ գնդակն ուղարկել դատարկ դարպասը օգնելով Հայաստանի ընտրանուն առաջ անցնել հաշվի մեջ։

Հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի չորրորդ խմբում 7 միավորով գրավեց երկրորդ տեղը, նվաճեց Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր և կպայքարի B դիվիզիոն դուրս գալու համար։ Փլեյ-օֆֆում Հայաստանի մրցակիցը լինելու է B դիվիզիոնի խմբերում երրորդ տեղը գրաված հավաքականներից մեկը։ Մրցակիցը պարզ կդառնա նոյեմբերի 22-ին կայանալիք վիճակահանության ժամանակ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ