Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից

Մեզ զրկել են բանակայինների ԱԱ-ին մասնակցելու իրավունքից. Մալխաս Ամոյան

ՍԻՄ-Միջոցառումներ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանն անդրադարձել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կայանալիք ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությանը չմասնակցելուն.

«Մենք` Հայաստանի քաղաքացիներս, ըմբշամարտի հավաքականի և օգոստոսի 19-ից նաև մարզական վաշտի շարքերը համալրած մարզիկներս, միշտ պատրաաստ ենք բարձր պահել մեր երկրի պատիվը: Մեր թիմը պատրաստ էր մասնակցել Երևանում կայանալիք բանակայինների աշխարհի առաջնությանը, սակայն անհայտ և մեզ համար անհասկանալի պատճառներով մարզական վաշտի որոշ ներկայացուցիչներ զրկվել են այդ հնարավորությունից:

Նման վերաբերմունքը ցավալի ազդեցություն ունի մեր թիմի վրա: Հարգելի լրագրողներ, այս պահին չենք կարող պատասխանել ձեր հարցերին, քանի որ մեզ ևս չեն տվել որևէ հստակ բացատրություններ կամ տեղեկություններ նման իրավիճակի վերաբերյալ»,- սոցցանցերում գրել է Ամոյանը:

Առաջնության չեն մասնակցի նաև ժամկետային զինծառայության մեջ գտնվող Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը և Մանվել Խնձրցյանը:

Այս իրավիճակին անդրադարձել են նաեւ մյուս ըմբիշները, որոնք եւս տարակուսել են իրադրությունից.
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ