«Փաստ». Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» լուրջ շարունակություն կունենան
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կիրակի երեկոյան տարածված «սլիվը», որ երեկ իրականություն դարձավ, տարաբնույթ որակումների, կարծիքների, նույնիսկ հեռուն գնացող «եզրահանգումների» ու «վերլուծությունների» տեղիք տվեց: Խոսքը, այսպես կոչված, ուժային բլոկի «գլխատման» մասին է, որն արդեն ստացել է «վոթցափային պաշտոնանկություններ» անունը: Ի դեպ, «հրաժարականների» այս շքերթը երեկ ողջ օրն ավելի շատ ծաղրի ու հեգնանքի առարկա դարձավ:
Կատակը՝ կատակ, բայց «Փաստ» թերթի տեղեկություններով, այս պաշտոնանկություններն ունենալու են բավական լուրջ շարունակություն: Ընդ որում, խոսքը միայն, այսպես կոչված, «առաջին էշելոնի» մասին չէ. առաջիկա օրերին պաշտոններից ազատվելու են նաև պետական կառույցների, հատկապես հրաժարական տվածների «հիմնարկների» երկրորդ, երրորդ շարքի ոչ քիչ պաշտոնյաներ:
Անկարևոր չէ նշել, որ Վարդան Վարդանյանը հատկապես հայտնի է ընդդիմության ցույցերը ցրելու «ջանասիրությամբ»: Սրանք, սակայն, հատուկենտ օրինակներ չեն լինի: Ինչպես ասում են, «վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում