«Հրապարակ». «Պատասխանե՞լ, թե՞ սպասել, մինչեւ լույսը բացվի». Մինչև ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ամենանվաստացուցիչ ձեւով է ազատվել իր նախկին ենթականերից` հարկ չի համարել նրանց երես առ երես հայտնել իր դժգոհությունները եւ հիմնավորել ազատման դիմում գրելու առաջարկը: Իր որոշման մասին տեղեկացրել է Վոթսապ կապով գրված հաղորդագրություններով, ինչն անակնկալի է բերել ազատվողներին։
Խմբով մինչեւ ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը, փորձելով հասկանալ` ինչ անել, պատասխանե՞լ, թե՞ սպասել, մինչեւ լույսը բացվի։ Հավաքին մասնակցել է նաեւ Փաշինյանի մյուս «զոհը»՝ ՔԿ արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը: Ներկա են եղել Տիգրան Ավինյանը, ՄՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը եւ այլք։ Ի դեպ, Ռուստամ Բադասյանը, Արգիշտի Քյարամյանն Ավինյանի ընկերներն են»: