Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Հրապարակ». Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է. Փաշինյանը միանձնյա նշանակումներ է անելու. Իսկ թիմը բուռն քննարկումների մեջ է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական «մատաղից» հետո Նիկոլ Փաշինյանը կանգնած է կադրային լուրջ խնդրի առջեւ՝ ումով փոխարինել հեռացվածներին։ Մեզ պատմեցին, որ նա, ի տարբերություն արդարադատության նախարարի թեկնածության, այս պաշտոնների համալրման հարցը չի քննարկում անգամ ՔՊ վարչության հետ: Այս անգամ միանձնյա է որոշումներ կայացնելու` ցույց տալով, որ նրանք ընդամենը ուսապարկեր են` «թող հանգիստ նստեն տեղները»:

Նման պաշտոնազրկումից հետո նման կերպ էլ նշանակումներ է անելու` իր ուժն ու «թափը» թիմին ու երկրին ցույց տալու համար: Սակայն թիմը բուռն քննարկումների մեջ է՝ ովքեր են նշանակվելու այս կարեւոր պաշտոններում: Չէ՞ որ այդ նշանակումները նաեւ մուլտիպլիկացիոն էֆեկտ ունեն` մեծ թվով մարդիկ են նրանց հետ «թռնելու», շատ մարդիկ են տուժելու կամ շահելու:

Օրինակ, ՔՊ-ում քննարկում են, որ Վահե Ղազարյանի փոխարեն եթե նրա կին տեղակալը` Արփինե Սարգսյանը նշանակվի, նշանակում է, որ ՆԳ համակարգը` ոստիկանության հետ միասին, Նիկոլը հանձնում է սորոսականներին, որոնք վերջին տարիներին ամենօրյա պայքար են տարել Վահե Ղազարյանի հետ եւ բաղձալի նպատակին հասնելու կեսճանապարհին են:

Արփինե Սարգսյանի՝ փոխնախարար նշանակվելուց հետո էլ, նրանք դարձել էին այս ոլորտում թելադրող, եւ Վահե Ղազարյանն էլ հիմնականում անգլիական թագուհու կարգավիճակում էր հայտնվել, բայց եթե սեփական նախարար ունենան, դա մեծ հեռանկարներ կբացի նրանց առաջ, չէ՞ որ այս իշխանությունը պահողը հենց ՆԳ համակարգն է։

Ավելին, այս հարցում մեծ շահագրգռություն ունեն նաեւ արեւմտյան երկրների դեսպանությունները, հատկապես` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, որը շաբաթը մի քանի այց է կատարում նախարարություն, տարբեր հարցեր քննարկում, անթաքույց կառավարում ՆԳ համակարգը։

Արեւմուտքը փորձում է հայաստանյան ՀԿ-ների միջոցով ավելի ամբողջական «կոնտրոլի» տակ պահել ուժային բլոկը, որով ուղղակի ազդեցություն կունենան քաղաքական որոշումների վրա, եւ հետագայում` եթե իշխանություն փոխվի, երկիրն ամբողջությամբ «կվերցնի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ