«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը կատարում է ծնկահոդի և կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում՝ պետպատվերի շրջանակներում, անվճար՝ ներառյալ էնդոպրոթեզի արժեքը
Առողջապահական
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, համագործակցելով բարեգործական հիմնադրամի հետ, կատարում է ՀՀ սոցիալապես անապահով ճանաչված անձանց՝ ծնկահոդի և կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում՝ պետպատվերի շրջանակներում, անվճար՝ ներառյալ էնդոպրոթեզի արժեքը։
Դիմել կարող են Երևան քաղաքի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերի մինչև 60 տարեկան բնակիչները։
Մանրամասների համար կարող եք զանգահարել 010-24-40-10 հեռախոսահամարով։