Հրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Կրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդը Ուղիղ. Արդյոք Նիկոլը կընկնի կորոնավիրուս. Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. Կարապետյան Հնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակել Եթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան «Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա Խամոյան Մահացել է Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանը Թրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին

Ադրբեջանը հայ գերիներին օգտագործում է որպես շանտաժի միջոց. Վան Համբարձումյան

Ներքաղաքական

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումը կայացվել է անցած դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից եւ Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց: Որոշումն ընդունվել է այդ թվում պաշտոնական Երեւանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնել է ազատ արձակել 32 հայ ռազմագերու: Ադրբեջանը նաեւ Հայաստանին է հրավիրել՝ մասնակցելու այդ գագաթնաժողովին։ Բաքվից նշել էին, որ պաշտոնական հրավեր է ուղարկվել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ ԱԳՆ-ից միայն փոխանցել են՝ «հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնեն»։ Ադրբեջանական մեդիա-տիրույթում տեղեկություններ էին շրջանառվում, թե Բաքու է մեկնելու Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան վերջինիս խոսնակն ասել էր, թե Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում: Մինչդեռ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը համաժողովը լավ հնարավորություն էր համարել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Այս ամենի մասին «Իրավունք»-ը զրուցել է ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ։


— Բաքուն իր մեդիահարթակներով սպառնում է նոր պատերազմով, մասնավորապես՝ ադրբեջանական պետական ալիքներից մեկը հայտարարել է, որ եթե Փաշինյանը Բաքու չգա՝ COP29-ին մասնակցելու եւ չընդունի Ադրբեջանի պայմանները, ապա Հայաստանի գոյությունը հարցականի տակ կդրվի։Ի՞նչ կասեք այս մասին:


— Իրականում Ադրբեջանի Հանրապետությունն արդեն տեւական ժամանակ է, ինչ պատրաստվում է նոր՝ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների: 
Հայկական կողմն ինչ էլ ուզում է անի՝ միեւնույնն է, ընդհանուր լեզու գտնելու պրոցեսի չի գնալու: Որպեսզի հակամարտությունը լիովին վերանա, պետք է երկու կողմերը փոխզիջման հիմունքների վրա կարողանան հարց լուծել, քանի որ այն պահանջները, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է, այդ ամենը Հայաստանի համար մեծ վտանգ են ներկայացնում: Ադրբեջանը Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող պահանջներ է մշտապես առաջ բերում:  Առաջին հերթին հարվածի տակ են լինելու Սյունիքի, Տավուշի մարզերը, Վայոց ձորի մարզը՝ երկու կողմից ու նույնիսկ Արարատի մարզին էլ կարող են որոշ չափով վնաս հասցնել, բայց իր հիմնական գործողությունները Ադրբեջանը պլանավորում է իրականացնել Սյունիքի մարզում: Անկախ նրանից` Փաշինյանը կգնա, թե չի գնա՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի: Խնդիրն այն է, որ ինչքան էլ տաս՝ միեւնույնն է, չի հանգստանալու: Ադրբեջանի Հանրապետությունը նպատակ չունի՝ Հայաստանի Հանրապետության հետ ընդհանուր խաղաղության եզրեր գտնել: Եթե ունենար նման նպատակ, ապա վաղուց «Խաղաղության պայմանագիր»-ը կնքել էր: Հայկական կողմը որքան շարունակում է նման կերպ իրեն դրսեւորել, այնքան ադրբեջանական կողմի ախորժակը մեծանում է, եւ դարձյալ սկսում են պլանավորել նոր ռազմական գործողություններ՝ մեր նկատմամբ: Անգամ, եթե Փաշինյանը գնա եւ բացարձակ կապիտուլիացիա ստորագրի՝ ես նույնիսկ չեմ պատկերացնում, ըստ ադրբեջանական կողմի, հայկական կողմի կապիտուլյացիան որտե՞ղ պետք է վերջանա: 
Ադրբեջանը բառացիորեն ասում է, որ Զանգեզուրն իրենցն է: Իրենց բոլոր ԶԼՄ-ներն անգամ քարոզչություն են իրականացնում, թե իրենք պետք է վերադառնան Զանգեզուր:  Արդեն մեծ վերադարձի ծրագիր են առաջ տանում: Այսինքն, իրենք Սյունիքը կամ Զանգեզուրը որպես հայկական չեն ընդունում: Հիմա հարց է առաջանում, որ եթե Փաշինյանը գնա այնտեղ, ապա ինչքա՞ն նա պետք է տա, որպեսզի իրենք հանգստանան: Չե՛ն հանգստանալու: Խնդիրն այն է, որ ինչ էլ տաս, հաջորդն են ուզելու: Ադրբեջանական կողմը մինչ իր հիմնական գործողություններին անցնելը՝ իրականացնում է հիբրիդային պատերազմ: Նա շարունակում է կատարել համապատասխան ռազմական գործողություններ, որի շրջանակում առաջինը նախ միջազգային հանրությանն է նախապատրաստում գալիք ռազմական գործողություններին, որտեղ հայկական կողմին պետք է որպես ագրեսոր ներկայացնեն: 
Հակառակորդի կողմը, պետք է նշեմ, որ շատ գրագետ կերպով գնում է նախապատրաստական եւ պատերազմական գործողությունների: Ամեն օր ադրբեջանական կողմը հանդես է գալիս նաեւ սուտ տեղեկություններով, թե հայկական կողմը իրենց նկատմամբ կիրառել է կրակոցներ, եւ իրենք էլ որպես պաշտպանիչ գործոն պատասխանել են հայկական կողմին: Գրեթե ամեն օր Ադրբեջանի ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է քարոզում: Միեւնույն ժամանակ, մենք նաեւ տեսնում ենք, որ գործող իշխանությունը, մեղմ ասած պատրաստ չի անգամ նոր պատերազմական գործողությունների եւ միայն ուզում է «Խաղաղության պայմանագրով» այս հարցը շուտ փակել: Նրանք նպատակ ունեն, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տան, թե հայկական կողմը իրենց նկատմամբ ագրեսիվ գործողություններ է ցուցաբերում: 
Նաեւ իրենց սեփական հանրությանն են փորձում ցույց տալ, թե համբերության բաժակը լցվել է, ու իրենք էլ են գնում հայկական կողմի նկատմամբ պատասխան քայլերի իրականացման: Ասածս այն է, որ հայկական կողմի նկատմամբ նոր ռազմական գործողություններ իրականացնելու համար նրանք նաեւ իրենց հանրությանն են փորձում ցույց տալ, թե տեսեք հայկական կողմն այսինչ գործողություններ է իրականացրել մեր նկատմամբ, ըստ որի էլ, պետք է հակառակ պատասխան ստանա մեր կողմից: Նրանք անգամ հոգեբանորեն նախապատրաստում են հենց իրենց հասարակությանը՝ նման պատերազմական իրավիճակների: Փաշինյանը մինչեւ չգնա եւ չստորագրի՝ իրենք չեն հանգստանալու: 


— Պարոն Համբարձումյան, իսկ հայ գերիների հարցով ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկել հիմա:


— Պետք է շատ ցավալի փաստ նշեմ այդ մասին, բայց Ադրբեջանի Հանրապետությունը հայ գերիներին օգտագործում է որպես կենսաբանական մատերիալ եւ որպես շանտաժի միջոց: Նրանք հենց այնպես հայ գերիներին չեն վերադարձնելու մեզ։ Առավել եւս, որ նրանց մեջ նաեւ բավական բարձրաստիճան պաշտոնատար անձինք կան: Այդ փաստը օգտագործելու են իրենց համար որպես հաղթաթուղթ եւ շանտաժի են ենթարկելու հայկական կողմին՝ ուզելով, օրինակ, քարտեզներ: Ադրբեջանական կողմից պետք չէ սպասել հումանիզմի դրսեւորումներ: Եթե, օրինակ, հայ զինծառայողը հայտնվել է ադրբեջանկան դիրքերում՝ նրանք դա դարձնելու են պատճառ, որպեսզի տեղը մի ուրիշ բան էլ պահանջեն, ինչի մասին անգամ մենք կարող է չիմանանք: Հայ գերիներին հենց այնպես տեղը բաց չեն թողնելու: Ոչ մի հարցում ադրբեջանական կողմը փոխզիջումների չի ցանկանում գնալ, այլ հակառակը՝ միայն փորձում է հայկական կողմից ստանալ եւ կրկին ստանալ: Ադրբեջանը անգամ իր կողմից առաջ քաշած տարրական պարտավորությունները չի կատարում: Այդ նույն ոճը տարածվում է նաեւ այլ հարցերում: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը ոչ մի կերպ չի կարողանում զիջումների գնալ, այլ ընդհակառակը՝ շարունակ նոր ճնշումներ է գործադրում հայկական կողմի նկատմամբ:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
 






Հրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱնկախական վիլսոնիստը՝ Կանադայի դրոշովԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top