Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Արեւմուտքը վերջնականապես կորցրեց Վրաստանը

Միջազգային

Այն, որ Բայ­դե­նի հե­ռա­ցող վար­չա­կազմն այս օ­րե­րին ա­մեն քայ­լի գնում է՝ Ս­պի­տակ տուն մտնել պատ­րաստ­վող Թ­րամ­փի հա­մար ան­լու­ծե­լի խնդիր­ներ ստեղ­ծե­լով՝ հա­կա­ռու­սա­կան պա­տե­րազ­մա­կան դաշ­տում պա­հե­լու հա­մար, հաս­կա­նում են բո­լո­րը: Ու ա­ռաջին հեր­թին, ի­հար­կե, դա լավ գի­տակ­ցում է Թ­րամ­փի թի­մը:

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ

Այդ մա­սին ոչ եր­կի­մաստ հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ Թ­րամ­փի որ­դին, ա­պա իշ­խա­նութ­յան ե­կող թի­մում ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տար դար­ձած Ի­լոն Մասկը: Վեր­ջա­պես, բա­զում այլ նման հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին միա­ցավ նաեւ ա­մե­րի­կա­ցի մի­լիար­դա­տեր, Մաս­կի մեր­ձա­վոր­նե­րից մե­կը՝ հե­ղի­նա­կա­վոր հան­րա­յին գործ­չի հա­մա­րում ձեռքբե­րած Դեյ­վիդ Սաք­սը՝ հայ­տա­րա­րե­լով. «Իր վեր­ջին եր­կու ամ­սում Կիե­ւին թույ­լատ­րե­լով հրթի­ռա­յին հար­ված­ներ հասց­նել Ռու­սաս­տա­նի տա­րած­քին՝ Բայ­դե­նը փոր­ձում է կա­պել Թ­րամ­փի ձեռ­քե­րը Ուկ­րաի­նա­յում: Բայց այս ո­րո­շումն այն­քան ան­խո­հեմ է, որ կա­րող է հա­կա­ռակ ազ­դե­ցութ­յուն ու­նե­նալ։ Սա ա­պա­ցու­ցում է, որ Թ­րամ­փը 100%-ով ճիշտ է ե­ղել իր քա­րո­զար­շա­վի ըն­թաց­քում Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի վտան­գի մա­սին նա­խազ­գու­շաց­նե­լիս»:

­Սա­կայն ուտ­րա­լի­բե­րալ­նե­րի հնա­րամ­տութ­յու­նը միայն ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կով չէ, որ սահ­մա­նա­փակ­վում է: Այս օ­րե­րին բա­վա­կա­նին ու­շագ­րավ զար­գա­ցում­նե­ր են տե­ղի ու­նե­նում նաեւ Աբ­խա­զիա­յում եւ Վ­րաս­տա­նում, ինչն ար­դեն ա­մե­նաու­ղիղ առն­չութ­յուն­ն ու­նի նաեւ Հա­յաս­տա­նի հետ, հաշ­վի առ­նե­լով ա­ռանց այդ էլ մեր երկ­րի շուրջ առ­կա թեժ ի­րո­ղութ­յուն­նե­րը եւ ներ­կա­յիս առն­վազն «տա­րօ­րի­նակ» զար­գա­ցում­նե­րը: Աբ­խա­զիա­յում ա­մեն ինչ սկսվեց ներդ­րում­նե­րին վե­րա­բե­րող օ­րեն­քից, ո­րը օ­րա­կարգ էր մտել Մոսկ­վա­յի ա­ռա­ջար­կով: Խն­դի­րը սա է. Աբ­խա­զիան, հայտ­նի բան է, որ 1990-ա­կան­նե­րից սկսած գո­յա­տե­ւում է Ռու­սաս­տա­նի ֆի­նան­սա­վոր­ման հաշ­վին: Այն մանր-մու­նրը մի­ջոց­նե­րը, ո­րոնք ձե­ւա­վոր­վում են տե­ղում, բա­վա­րար չեն ան­գամ պե­տա­կան հա­մա­կար­գի պահ­պան­ման հա­մար, էլ ուր մնաց թո­շակ-աշ­խա­տա­վար­ձեր, ներ­քին անվ­տան­գութ­յան, ա­ռող­ջա­պա­հութ­յան եւ բա­զում այլ նման ծախ­սե­րը: Ա­ռա­վել եւս, ար­տա­քին անվ­տան­գութ­յան հսկա­յա­կան ծախ­սե­րը, ո­րոն­ք ամ­բող­ջութ­յամբ ռու­սա­կան բա­նա­կի վրա են: Եվ ա­հա, այն մի­ջոց­նե­րի մի զգա­լի մա­սն էլ, ո­րոնք գա­լիս էին ՌԴ-ից, տե­ղա­կան չի­նով­նիկ­նե­րը գո­ղա­նում էին: Իսկ երբ Մոսկ­վան խո­սում էր վե­րահս­կո­ղութ­յան մա­սին, տե­ղա­կան չի­նով­նիկ­նե­րը հան­կարծ հի­շում էին, որ Աբ­խա­զիան ան­կախ պե­տութ­յուն է: Արդ­յուն­քում, Ռու­սաս­տա­նը պա­հան­ջեց մշա­կել օ­րենսդ­րա­կան մե­խա­նիզմ­ներ, ո­րոնք ոչ միայն վե­րահս­կո­ղութ­յան տակ կպա­հեն ե­կող փո­ղե­րը, այլ նաեւ Աբ­խա­զիա­յում, որ­տեղ, չմո­ռա­նանք, ապ­րում են ՌԴ քա­ղա­քա­ցի­ներ, ներդ­րում­նե­րի դաշտ բաց­վի՝ տնտե­սութ­յան զար­գաց­ման եւ ներ­քին ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րի ա­վե­լաց­ման մա­սին: Աբ­խա­զա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը տրտնջա­ցին, բայց ըն­դու­նե­ցին ա­ռա­ջար­կը: Ընդ­դի­մութ­յու­նը, ո­րը տրա­մա­բա­նո­րեն միայն ու­րախ պետք է լի­ներ ներդ­րու­մա­յին դաշ­տը բաց­վե­լու, մարդ­կանց հա­մար նոր ե­կա­մուտ­ներ ա­ռա­ջաց­նե­լու հե­ռան­կա­րից, փո­ղոց դուրս ե­կավ:

­Բայց նույն­քան ա­րագ էլ ակն­հայտ դար­ձավ, որ խնդիրն ա­մե­նե­ւին էլ այդ ներդ­րու­մա­յին օ­րեն­քը չէ: Աբ­խա­զա­կան իշ­խա­նութ­յուն­ներն այն շրջա­նա­ռութ­յու­նից հա­նե­ցին՝ ա­ռա­ջար­կե­լով ընդ­հա­նուր քննար­կում­ներ ծա­վա­լել: Իսկ ընդ­դի­մութ­յու­նը գրա­վեց կա­ռա­վա­րա­կան շեն­քե­րը՝ ներդ­րու­մա­յին օ­րեն­քի փո­խա­րեն սկսե­լով պա­հան­ջել նա­խա­գա­հի եւ կա­ռա­վա­րութ­յան հրա­ժա­րա­կա­նը: Ու «ա­մե­նա­տա­րօ­րի­նակն» այն էր, որ ինչ­պես իշ­խա­նութ­յուն­նե­րը, այն­պես էլ ընդ­դի­մութ­յու­նը հան­դես էին գա­լիս ռու­սա­կան դրոշ­նե­րը ձեռ­քնե­րին: Մին­չեւ որ չե­կան մի շարք հստակ ազ­դակ­ներ, այդ թվում՝ Վ­րաս­տա­նի ուլտ­րա­լի­բե­րաստ նա­խա­գահ Զու­րա­բիշ­վի­լին, ո­րի հա­մար միեւ­նույ­նը պետք է լի­ներ ինչ­պես ՌԴ-ի հետ դա­շին­քի դիր­քե­րից հան­դես ե­կող աբ­խա­զա­կան ընդ­դի­մութ­յու­նը կամ իշ­խա­նութ­յու­նը, հան­կարծ ա­մե­նաու­ղիղ ձեւով ա­ջակ­ցութ­յուն հայտ­նեց ընդ­դի­մութ­յա­նը:

­Կարճ ա­սած, որ Աբ­խա­զիա­յում տե­ղի ու­նե­ցո­ղը իս­կա­կան «գու­նա­վոր հե­ղաշրջ­ման» փորձ է, ի վեր­ջո, կար­ծես թե Մոսկ­վա­յում եւս պարզ հաս­կա­ցան: Ի­հար­կե, կան նաեւ հար­ցեր, կապ­ված աբ­խա­զա­կան ուղ­ղութ­յու­նը վե­րահս­կե­լուն կոչ­ված ռու­սա­կան չի­նով­նի­կութ­յան հետ, սա­կայն այս դեպ­քում թե­ման ա­վե­լի շատ ի­րա­վա­պահ­նե­րի հար­թութ­յու­նում է: Մինչ­դեռ ա­մեն ինչ Մոսկ­վա­յի հա­մար վե­րած­վեց բա­վա­կա­նին վտան­գա­վոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խնդրի, ո­րի հետ կապ­ված նոր միայն Մոսկ­վան փոր­ձում է ար­մա­տա­կան քայ­լեր ձեռ­նար­կել: Ըստ ա­մե­նայ­նի, ի վեր­ջո, կհա­ջող­վի ի­րա­վի­ճա­կը բե­րել վե­րահս­կե­լի դաշտ, հաշ­վի առ­նե­լով ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի առ­կա­յութ­յունն Աբ­խա­զիա­յում: Ինչ­պես նաեւ այն, որ, ինչ­պես բո­լոր ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րը ցույց են տա­լիս, որ Աբ­խա­զիա­յի բնակ­չութ­յան բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յու­նը մնում է հստակ պրո­ռու­սա­կան կողմ­նո­րոշ­ման մեջ` քաջ գի­տակ­ցե­լով այն բո­լոր ծայ­րա­հեղ հե­տե­ւանք­նե­րը, ո­րոնք ան­խու­սա­փե­լի կդառ­նան, ե­թե Մոսկ­վան ան­գամ մեկ պահ ո­րո­շի «ձեռ­քը քա­շել» Աբ­խա­զիա­յի վրա­յից՝ շեշ­տը դնե­լով Ի­վա­նիշ­վի­լու հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի սցե­նա­րի վրա: Բայց որ հնա­րա­վոր ե­ղավ նման լուրջ ցնցում կազ­մա­կեր­պել, դա նաեւ հու­շում է, որ ա­րեւմտ­յան ուլտ­րա­լի­բե­րալ թեւն այս օ­րե­րին մեծ կա­րե­ւո­րութ­յուն է տա­լիս կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ցնցու­մա­յին գո­տի ստեղ­ծե­լու հար­ցին եւ ու­նի դրան հաս­նե­լու միան­գա­մայն ռեալ հնա­րա­վո­րութ­յուն­ներ:

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Ա­սենք, այդ է հու­շում նաեւ փաս­տը, որ մինչ աբ­խա­զա­կան այս ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը բա­վա­կա­նին հան­դարտ­ված, վրա­ցա­կան ընդ­դի­մութ­յու­նը եւս կտրուկ ան­ցավ «գու­նա­վոր» գոր­ծո­ղութ­յուն­նե­րի: Միայն թե, ինչ­պես Աբ­խա­զիա­յում, Վ­րաս­տա­նում եւս «հե­ղա­փո­խութ­յու­նը» հաղ­թա­կան ա­վար­տի հասց­նե­լու հար­ցում լուրջ խնդիր­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կան: Ն­ման «հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» հա­ջո­ղութ­յան հիմ­նա­կան նա­խա­պայ­ման­նե­րից մե­կը հնա­րա­վո­րինս մեծ մաս­սա­նե­րի ոտ­քի հա­նելն է: Վ­րա­ցա­կան ընդ­դի­մութ­յունն ակն­հայ­տո­րեն այս հար­ցում լուրջ խնդիր­ներ ու­նի. ինչ­պես ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ, այն­պես էլ դրա­նից հե­տո անց­կաց­ված հա­վաք­նե­րը, նաեւ այս «հե­ղա­փո­խութ­յու­նը» ա­մե­նե­ւին էլ աչ­քի չեն ընկ­նում մար­դա­շա­տութ­յամբ: Լա­վա­գույն դեպ­քում մեկ-եր­կու տասն­յակ հա­զար մարդ, այն է՝ «պա­րապ դի­տորդ­նե­րի» զանգ­վա­ծով հան­դերձ: Իսկ այս «հե­ղա­փո­խութ­յան» մաս­նա­կից­նե­րի թի­վը մի քա­նի հա­զա­րից այն կողմ չան­ցավ: Երկ­րորդ նա­խա­պայ­մա­նը` ա­րեւմտ­յան երկր­նե­րի կող­մից «հե­ղա­փո­խա­կան­նե­րին» ցու­ցա­բեր­վող պե­տա­կան մասշ­տա­բի ա­ջակ­ցութ­յունն է՝ պար­տադ­րան­քով, որ տե­ղի իշ­խա­նութ­յուն­նե­րը չհա­մար­ձակ­վեն «հա­կա­հե­ղա­փո­խա­կան» քայ­լեր ա­նել: Վ­րաս­տա­նի պա­րա­գա­յում այդ ա­ջակ­ցութ­յու­նը ԱՄՆ հե­ռա­ցող վար­չախմ­բից ե­կած մեկ-եր­կու կի­սատ-պռատ հայ­տա­րա­րութ­յու­ննե­րի տես­քով էր, չնա­յած ե­թե ան­գամ ա­վե­լի մասշ­տա­բա­յին տեսք ու­նե­նար, պարտ­ված վար­չախմ­բի ա­սած­նե­րին հա­զիվ թե պաշ­տո­նա­կան Թ­բի­լի­սին լուրջ ու­շադ­րութ­յուն դարձ­ներ: Ինչ վե­րա­բե­րում է Եվ­րո­պա­յին, ա­պա Վ­րաս­տա­նում հա­վա­տար­մագր­ված դես­պան­նե­րը թեեւ ան­գամ հան­րա­հա­վա­քի մաս­նակ­ցե­ցին, բայց այն փոքր զանգ­վա­ծը, որն այդ­տեղ հա­վաք­վել էր, առն­վազն ան­լուրջ տեսք տվեց այդ մաս­նակ­ցութ­յա­նը: Բա­ցի այդ, այն բարդ վի­ճա­կը, ո­րում հի­մա հայտն­վել են եվ­րո­պա­կան ուլտ­րա­լի­բե­րալ ա­ռաջ­նորդ­նե­րը, նրանց ռեալ մի­ջամ­տութ­յան շան­սեր չեն թող­նում:

Արդ­յուն­քում, վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը մեկ-եր­կու օր սպա­սե­լով, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ան­ցան ու­ժա­յին գոր­ծո­ղութ­յուն­նե­րի: «Հե­ղա­փո­խա­կան» մաս­սան, որ­քան էլ որ լավ պատ­րաստ­ված եւ սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րի հետ կապ­ված՝ մո­տի­վաց­ված էր, բայց նաեւ փոք­րա­քա­նակ էր եւ զրկված ար­տա­քին ռեալ ա­ջակ­ցութ­յու­նից: Այն է՝ ա­ռանձ­նա­պես ­շատ բա­նի հաս­նե­լու ա­նըն­դու­նակ վի­ճա­կում են: Ի­հար­կե, կան «հե­ղա­փո­խութ­յուն­նե­րը թե­ժաց­նե­լու» տեխ­նո­լո­գիա­ներ, ա­սենք՝ հա­տուկ ներ­մուծ­ված դի­պու­կա­հար­նե­րի կող­մից թի­կուն­քից ցու­ցա­րար­նե­րի կամ ոս­տի­կան­նե­րի վրա կրա­կե­լու տես­քով եւ այլն: Բայց այն տպա­վո­րութ­յունն է, որ Վ­րաս­տա­նի շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը (նկա­տի ու­նենք ոչ գրան­տա­կեր հատ­վա­ծին) շատ լավ հաս­կա­նում են ի­րենց խերն ու շա­ռը, «ներ­սից» են ծա­նոթ այդ տեխ­նո­լո­գիա­նե­րին, եւ շատ քիչ հա­վա­նա­կան է թվում, որ ան­գամ այդ սադ­րիչ մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մը կա­րող է «հե­ղա­փո­խա­կան­նե­րի կրի­տի­կա­կան մաս­սա» հա­վա­քել:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս­պի­սով, շատ նման է, որ չնա­յած այս «մի վեր­ջին փոր­ձին», Ա­րեւ­մուտ­քը վերջ­նա­կա­նա­պես է կորց­նում Վ­րաս­տա­նը: Ասենք այն, որ ԵՄ-ն­ ո­րո­շեց չե­ղար­կել Վ­րաս­տա­նին տրա­մադր­վե­լիք 121 մի­լիոն եվ­րո օգ­նութ­յու­նը, ար­դեն իսկ գա­լիս է հու­շե­լու, որ այս երկ­րի հետ կապ­ված էա­կան հույ­սեր ար­դեն չկան: Մի­գու­ցե եւս մի քա­նի նման ակ­ցիա­ներ կար­վեն, բայց դա էլ դժվար թե ի­րա­վի­ճակ փո­խի: Կա նաեւ այն հար­ցը, թե ինչ վե­րա­բեր­մունք կու­նե­նա Թ­րամ­փը վրա­ցա­կան ուղ­ղութ­յամբ, բայց դա, թե­րեւս, մե­ծա­պես կախ­ված է ա­վե­լի գլո­բալ այլ հար­ցից՝ դե­պի ուր կգնան ՌԴ-ԱՄՆ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Թ­րամ­փի օ­րոք, ո­րը, սա­կայն ար­դեն ա­պա­գա­յի թե­մա է:

Իսկ այս պա­հին, թեեւ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ դեռ նկատ­վում են «դե­պի Ա­րեւ­մուտք» թե­զը տա­քաց­նե­լու փոր­ձեր, սա­կայն հե­ռան­կա­րա­յին ա­ռու­մով, թե­րեւս, ար­դեն նաեւ Նի­կոլն է հաս­կա­նում, որ դրա­նում ա­ռանձ­նա­հա­տուկ է­ֆեկ­տի­վութ­յուն չկա: Նախ` աշ­խար­հագ­րա­կան ի­մաս­տով. Վ­րաս­տա­նը կորց­նե­լով, Ա­րեւ­մու­տքը կորց­նում է նաեւ Հա­յաս­տան տա­նող լո­գիս­տի­կա­նե­րը: Երկ­րոր­դը՝ քա­ղա­քա­կան ի­մաս­տով. թե­ման նո­րից աս­տի­ճա­նա­բար տե­ղա­փոխ­վե­լու է Թ­րամ­փի օ­րոք ՌԴ-ԱՄՆ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի դաշտ:

­Ճիշտ է, նման ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լը, Ա­րեւ­մուտ­քի եւ ՌԴ-ի մի­ջեւ ընտ­րութ­յան փո­խա­րեն, ար­դեն ու­նի Թուր­քիա կան Ռու­սաս­տան եր­կընտ­րան­քը: Սա­կայն ան­գամ դա կա­րող է դառ­նալ կար­ճա­ժամ­կետ լու­ծում. այս դեպ­քում էլ թե­ման գործ­նա­կա­նում Մոսկ­վա-Ան­կա­րա պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դաշ­տում է եւ ոչ թե` Նի­կո­լի նա­խա­սի­րութ­յուն­նե­րի: Խա­ղադ­րույք­նե­րը չա­փա­զանց մեծ են, որ մնան կախ­ված Նի­կո­լի թրաշ­վել-չթրաշ­վե­լուց:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ