Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Բանակայինների ԱԱ. Սուրեն Աղաջանյանը` չեմպիոն

Սպորտ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) դարձավ չեմպիոն:

Հայ ըմբիշը եզրափակիչ գոտեմարտում 3-3 հաշիվը գրանցեց Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի հետ, հաղթեց վերջին միավորը վաստակելու շնորհիվ:

Հրաչյա Պողոսյանը (63 կգ) վաղաժամ 8-0 հաշվով հաղթանակի հասավ կոլումբացի ըմբիշի նկատմամբ և  արժանացավ բրոնզե մեդալի:

Կանանց պայքարում Էլեն Բաբաջանյանը (53 կգ) 8-7 հաշվով հաղթեց ղրղզ մրցակցի և դարձավ արծաթե մեդալակիր: Այս քաշային կարգում մրցապայքարը շրջանաձև էր:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ