Հայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունի ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա

Այդպես էլ մենք` հայերս չենք դառնում քաղաքական ազգ...

Հրապարակախոսություն

Ցավոք, մենք՝ հայերս, այդպես էլ չենք ուզում դառնալ քաղաքական ազգ (թեպետ թվում է՝ չափից ավելի քաղաքականացված ենք), լուրջ ու պատասխանատվությամբ չենք վերաբերվում պետությանը, պետականությանն ու քաղաքական գործընթացներին: Իսկ այսօրվա տեղի ունեցող  հրաժարականներն ու վարվող կադրային քաղաքականությունը հենց այս համատեքստում պետք է դիտարկել։ Այդ պատճառով է նաև, որ մենք պատմության ընթացքում բազմիցս հայրենիք ու պետականություն ենք կորցրել: Հետխորհրդային տարիներին Հայաստանում այդպես էլ չի կայանում քաղաքական համակարգը և չի հաստատվում քաղաքական քաղաքակիրթ մշակույթը: Այդպես էլ չձևավորվեց հանրային կառավարման գործուն համակարգ և չհավաքագրվեց քաղաքական (իշխանական) այնպիսի ընտրանի, որը կտիրապետի մասնագիտական գիտելիքների, օժտված կլինի կառավարչական ընդունակություններով, բարոյական բարձր արժեքներով ու սկզբունքներով, որի համար հանրային (պետական) շահը առաջնային է, և որը իշխանական լիազորությունները արդյունավետ ձևով կօգտագործի հանրության խնդիրները լուծելու համար:

Մենք յուրահատուկ համակրանք ունենք միջակության ու գորշության նկատմամբ, իսկ ուժեղներին ու լավերին էլ չենք սիրում, չենք գնահատում: Պատահական չէ, որ 2018 թ. ապրիլին անհասկանալիորեն իշխանության բերեցինք, երկիր վստահեցինք և դեռ այսքանից հետո էլ հանդուրժում ենք այս անփորձ, ապաշնորհ,  բանակից խուսափած, երկրի համար ոչ մի ծառայություն չունեցող, հանուն սեփական փառքի ու շահի անգամ հայրենիք ու ազգ ուրանալու պատրաստ, ծառայամիտ, անհայտ ծագման ու կենսագրության տեր մարդկանց, որոնցից շատերը չեն տիրապետում անգամ կառավարման պարզագույն գիտելիքներին ու իրենց գործառույթներին: Արդյունքում կորցրեցինք Արցախը, կանգնեցինք ազգային արժեհամակարգի խեղաթյուրման, պետական ինստիտուտների արժեզրկման, հայրենիքի մի մասի հանձնման, հայի նվաստացման, պետության կազմաքանդման սպառնալիքի և սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական խոր ճգնաժամի առջև: Չգիտես ինչու, ասպարեզը թողեցինք փողոցին, որտեղից գալով իշխանության՝  փողոցի ցածրարժեք բարքերն ու մշակույթը տեղափոխեցին պետական  համակարգ:

Հին հույն փիլիսոփա Պլատոնն ասել է. «Նրանք, ովքեր բավական խելացի են, որպեսզի չմտնեն քաղաքականություն, պատժվում են նրանով, որ իրենց կառավարում են իրենցից հիմարները»: Չնայած ԱԺ-ի՝ որպես միակ առաջնային մանդատ ունեցող պետական ինստիտուտի չափազանց կարևոր դերին, խորհրդարանում արտահերթ ընտրությունների արդյունքում ազգի իրական ընտրանու փոխարեն՝ հայտնվեցին ոչ քիչ պատահական, նույնիսկ աշխատանքային փորձ չունեցող մարդիկ: Իսկ գործադիր մարմիններում պատասխանատու պաշտոնների նշանակումները կրում են կամայական բնույթ և չեն ենթարկվում որևէ տրամաբանության ու օրինաչափության: Սա պարզապես զավեշտ է և ծաղր տաղանդավոր հայ ժողովրդի և հայոց պետության նկատմամբ:

«Չկա ոչինչ ավելի վտանգավոր, քան երբ իշխանությունը հայտնվում է ապաշնորհ մարդկանց ձեռքերում»,- գրել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա Ժան Ժակ Ռուսսոն: Իսկ հին հույն փիլիսոփա Անտիսֆենը դեռևս մ.թ. 350 տարի առաջ ասել է. «Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ լավերին չեն կարողանում տարբերել հիմարներից»: Մենք էլ միամտաբար հիացած էինք «նորերով» ու «չապականված» երիտասարդներով և նրանց հետ մեծ հույսեր էինք կապում: Մինչդեռ հասուն ազգերը լավ գիտեն,որ պետություն կառավարելը բացառապես իմաստուն մարդկանց գործ է, ովքեր սիրում են իրենց երկիրն ու ժողովրդին, բարեկիրթ են և պարկեշտ, խիզախ են, ունեն բարոյական աշխարհայացք, գիտելիքների մեծ պաշար, փորձառություն, վաստակ, հեղինակություն, կրթական ու մասնագիտական բարձր մակարդակ, կազմակերպչական ունակություններ և վայելում են հանրության հարգանքն ու վստահությունը: Ելիզավետա Առաջինը կարծիք է հայտնել, որ «երիտասարդ աչքերը սուր են տեսնում, սակայն տարեց աչքերն ավելի խորն են տեսնում»: Պատահական չէ, որ քաղաքակիրթ և ժողովրդավարական երկրներում տարեցները, փորձառուները ակտիվորեն ներգրավված են իրենց երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում և մշակույթի, կրթության ու գիտության ոլորտներում: Սակայն մեր երկրում այս իշխանությունների օրոք տպավորություն է ստեղծվում, թե ավագ սերունդը ավելորդ բեռ է հասարակության համար, և որ նրանց փորձը, գիտելիքները, իմաստությունը հնացած են և այլևս պետք չեն ոչ մեկին: Հույն փիլիսոփա Պլատոնն այն կարծիքին է եղել, որ «պետությունները միայն այն ժամանակ կբարգավաճեն, երբ իմաստունները կթագավորեն»: Բազմաթիվ գիտնականներ հետազոտությունների արդյունքում առանձնացրել են մի շարք որակներ, որոնք առավելություն են և հատուկ են միայն ավագ սերնդին՝ նրանք ավելի հավասարակշռված են, ավելի հեռատես, ավելի զգուշավոր և պատասխանատու, ավելի իրատես և ճկուն, ունեն կյանքի ավելի մեծ փորձ, ավելի շատ բան են տեսել, ունեն գիտելիքների ավելի մեծ պաշար և հետևաբար ավելի հասուն են և իմաստուն, ավելի կայուն են, լավ են տիրապետում իրենց հույզերին ու դիմակայում սթրեսներին, բարդ իրավիճակներում կողմնորոշվում են ավելի ճիշտ և համարժեք, ավելի շատ ժամանակ տրամադրում են աշխատանքին և ավելի քիչ ժամանակ՝ անձնական վայելքներին:

Օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ-ի 40-րդ նախագահ է ընտրվել 70 տարեկանում և պաշտոնավարել է մինչև 78 տարեկանը, Շարլ դը Գոլը որպես Ֆրանսիայի նախագահ պաշտոնավարել է մինչև 80 տարեկանը, Ժակ Շիրակը՝ մինչև 77 տարեկանը, Կիպրոսի նախագահ Գլաֆկոս Քլիրիդիսը՝ մինչև 83 տարեկանը, իսկ Իտալիայի նախագահ Կառլո Ազելոն՝ մինչև 82 տարեկանը: Շեմոն Պերեսը Իսրայելի նախագահ է ընտրվել 2007 թվականին՝ 84 տարեկանում և պաշտոնավարել է մինչև 91 տարեկանը, այնուհետև ակտիվորեն զբաղվել է հասարակական աշխատանքներով՝ ապրելով 93 տարի: Նրանք բոլորն էլ, ի դեպ, համարվում են իրենց երկրների հաջողված նախագահներ: Միայն տարիքն ու կենսափորձը, անշուշտ, բավարար չեն իմաստուն լինելու համար, բայց, ցավոք, իմաստությունը գալիս է միայն հասուն տարիքում: Ժան Ժակ Ռուսսոն այն կարծիքին էր, որ «երիտասարդությունը իմաստության և փորձի կուտակման տարիներ են, իսկ տարեց տարիները՝ դրանց օգտագործման»:

Այս տեսակետից, ըստ իս, նպատակահարմար է պետական ծառայողների և առաջին հերթին կրթության ոլորտի աշխատողների համար վերանայել տարիքային թույլատրելի առավելագույն սահմանը: Իսլանդացի ճանաչված գրող Բերնարդ Շոուն գրել է. «Աշխարհը, անշուշտ, պետք է կառավարեն երիտասարդները, սակայն մեծանալուց հետո միայն»: Սա ամենևին չի նշանակում, թե որևէ պարագայում կարելի է թերագնահատել երիտասարդների հնարավորությունները:  Այստեղ ևս չի կարելի ընկնել ծայրահեղությունների մեջ:

Երիտասարդությունն աչքի է ընկնում առավել ակտիվությամբ, խիզախությամբ, նախաձեռնողականությամբ, եռանդով, նորի և առաջադիմականի արագ ընկալմամբ, իսկ ավագ սերնդի մոտ գերակշռում է փորձառությունը, հավասարակշռվածությունը իմաստությունը, գործիմացությունը և պատասխանատվությունը: Ավելի արդյունավետ կարող է լինել տարիքային բոլոր խմբերի ունակությունների օպտիմալ զուգակցումը: Կարևոր է, որ տարեցներն էլ իրենց հերթին թերահավատորեն չվերաբերվեն, վստահեն երիտասարդներին և ամենայն հոգածությամբ ու ջերմությամբ շրջապատեն նրանց, որպես մեր ապագայի ու տեսակը շարունակողի՝ նրանց հաղորդելով իրենց փորձն ու գիտելիքները: Կայուն պետություն և առողջ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որ սոցիալական, ազգային, սեռային ու տարիքային բոլոր խմբերը ներկայացված լինեն հանրային կյանքի բոլոր ոլորտներում, և նրանց միջև լինի ներդաշնակություն ու համերաշխություն:

Պետք է լավ գիտակցենք, որ հայտնվելով խոր և համակողմանի ճգնաժամի մեջ՝ կանգնած ենք ամբողջական հայրենիքի ու պետականության կորստի սպառնալիքի առջև, որ ունենք Արցախի վերադարձի և Հայաստանի անվտանգության խնդիր, ունենք աշխարհաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական, սոցիալական, մշակութային, գիտակրթական, ժողովրդագրական, բնապահպանական, ներքաղաքական, հասարակության համերաշխության ու կայունության, պետականաշինության, հայրենադարձության, արդարության հաստատման, հայի կորսված արժանանապատվության վերականգնման, արժեհամակարգի ու բարոյականության հետ կապված խնդիրներ ու մարտահրավերներ: Այդ նպատակով պետք է միավորել ու համախմբել ազգային արժեքներ, մարդկային բարձր որակներ կրող, փորձ ու պետական մտածողություն ունեցող մարդկանց և լծվել չափազանց դժվարին ու հայրենանվեր գործին`  երկիրն  ու  պետությունը  կործանումից փրկելու գործին։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու






Հայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)Հայկոյին մեղադրելու համար Անահիտին պատրաստ էին հրապարակում այրել, իսկ Անիին քաջալերում են. հաջողակ ու խեղճ կանանց ընդունումը` հանրության կողմից. Արա Ղազարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top