Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո) Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան Բավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ Դավթյան Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում Ձերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբան

Քոչարի տունը կռիվ է ընկել

Լուսանկարներ

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500 հազար դոլար արժողության։ Այդ մասին ահազանգ եղել է նաեւ ՀՀ կառավարությանը, այժմ գործը ՀՀ քննչական կոմիտեում է։ Կասկածներ կան թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաեւ ապօրինի գործարքների հետ կապված եւս։ Նկարիչ-քանդակագործի ժառանգությունը փաստացի վտանգված է: Մինչդեռ Երվանդ Քոչար թանգարանի փաստաբան Վարդուհի Բարսեղյանն ի գիտություն լրատվամիջոցների՝ հայտարարել է, թե վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ սուտ է:

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԱՆՀԵՏԱՑԱԾ ՆԿԱՐՆԵՐԸ ՎԱՃԱՌԵԼ Է ՀԱ՞ՐՍԸ

Ի վերջո, ո՞րն է իրականությունը, «Իրավունք»-ը նախ փորձեց պարզել Երվանդ Քոչարի որդիներից Դավիթ Քոչարի այրու՝ ՄԱՐԻՆԱ ՊԵՏՐՈՎՆԱՅԻ հետ, ով վրդովված ներկայացրեց տեղի ունեցածի նախապատմությունը:

«Լալան, ով Երվանդ Քոչարի որդիներից Հայկազ Քոչարի կինն է եղել, ամեն բան ի սկզբանե վաճառել է: Շատ տարիներ առաջ, երբ Երվանդ Քոչարի մյուս որդին՝ Ռուբենը, գնում էր Միացյալ Նահանգներ, հոր նվիրած նկարները բերեց եւ ասաց, որ իր մեկնելու կապակցությամբ շատ է ցանկանում, որ այդ աշխատանքները մնան թանգարանում եւ ցուցադրվեն: Սակայն վերադառնալուց հետո՝ կրկին կվերցնի իրեն նվիրած հոր նկարները: Երբ Ռուբենը վերադառնում է ԱՄՆ-ից, հասկանում է, որ այլեւս չկան այդ նկարները թանգարանում: Վաճառել են Ռուբենի փոխանցած նկարները, իսկ այն նկարները, որոնք եղել են ցուցադրված, կեղծ են: Ի դեպ, նույն բանը ասել է Քոչարի աշակերտ, հայտնի նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը, ով Մոսկվայից վերադառնալուն պես՝ այցելել էր թանգարան ու եւս հայտնաբերել, որ Քոչար չկա: Տարիներ առաջ այդ մասին բարձրաձայնում էր նաեւ ճարտարապետ, արվեստաբան Լեւոն Իգիթյանը: Պետք է ասեմ, որ Լալան շատ վատ է վերաբերվել տեգրոջ հետ, ու Ռուբենի հարցին, թե՝ ո՞ւր են իր նկարները, պատասխանել է, որ եղբայրդ՝ Հայկազ Քոչարը, վաճառել է: Սա մի սարսափելի իրավիճակ է: Ստացվում է` Ռուբիկ Քոչարին մեջտեղից հանեցին, մեզ հանեցին՝ որպես ժառանգորդներ, ինչ ուզում, մայր եւ աղջիկ անում են, քանի որ Երվանդ Քոչարի թանգարանի տնօրենը Լալայի աղջիկն է՝ Կարինեն», - մանրամասնեց Մարինա Պետրովնան:

«ՏՆՕՐԵՆՆ ԻՆՁ ԱՍԱՑ՝ ԻՆՉԻ՞ ԵՍ ԵԿԵԼ, ԴՈՒ Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՍ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԵՏ»

Այն, ինչ պատմում է Մարինա Պետրովնան, նույնի մասին փաստում է ՌՈՒԲԵՆ ՔՈՉԱՐԸ եւս: Ասում է, որ հոր՝ Երվանդ Քոչարի յոթ նկարներ, պարզապես, չկան:

«Հայրս իր «Ինքնադիմանկար» ստեղծագործությունում ունի փայտե գիծ: Նա մի անգամ ինձ ցույց տվեց, ու դա տպավորվել է իմ մեջ: Այդ փայտն ունի մեխերի տեղ, որը նկարված է, անցք չէ: Այդ նկարի վրա, որը ցուցադրված է այսօր թանգարանում, բացակայում են փայտը եւ մեխի տեղերը: Հիմա, եթե նկարի շրջանակը փոքր են արել, ու այդ հատվածը փակվել է, ուրեմն՝ դա էլ մի ուրիշ պատմություն է: Բայց Երվանդ Քոչարը դա նկարելով՝ հպարտանում էր, որ այդպիսի բան ոչ ոք չի կարող նկարել, մինչդեռ այսօր այն փակ է կամ բնօրինակը չէ»,- զարմացած է Ռուբեն Քոչարը:

«Ես, երբ Միացյալ Նահանգներից վերադարձա, գնացի թանգարան, այն ժամանակ տնօրենն ինձ ասաց՝ ինչի՞ ես եկել, դու ի՞նչ գործ ունես թանգարանի հետ, ի՞նչ կապ ունես, ինչի՞ ես թողել, գնացել։ Բայց չէ՞ որ ես չեմ թողել, գնացել, ես թանգարանում եղած գործերը հանձնել եմ ձեզ՝ ի պահ, որ դուք տնօրինեք, որովհետեւ ես գնում եմ ուրիշ գործերով, եթե ես չգնայի, շատ հանգիստ կարող էի լինել տնօրենը։ Իսկ երբ հարցրի՝ ո՞ւր են այն գործերը, որ ես հանձնել եմ ձեզ՝ ի պահ, էն ինչ որ տեսնում եմ, լավ եք պահել, շատ շնորհակալ եմ դրա համար, որ իմ գործերը պահպանում եք, բա մնացածը ո՞ւր են, այդ ժամանակ իմացա, որ յոթ գործ ուղղակի գոյություն չունի»,- ասում է Երվանդ Քոչարի որդին եւ հավելում, որ դիմել է Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո էլ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ Ռուբեն Քոչարի, նկարներից մեկը թանգարանը նվիրել է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, ինչի մասին տեղեկացել է թանգարանից։ Նկարներից մյուսն էլ Երվանդ Քոչարի ազգականներից մեկը տեսել է Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում։

ՔՈՉԱՐԻ ԹՈՌԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ, ԿԳՄՍՆ-Ն՝ ՆՈՒՅՆՊԵՍ

Իսկ ահա թանգարանի տնօրեն ԿԱՐԻՆ ՔՈՉԱՐԸ՝ Երվանդ Քոչարի որդիներից Հայկազ Քոչարի դուստրը, պնդում է ճիշտ հակառակը, թե ոչ մի նկար էլ չի անհետացել: Նկարների մի մասը գնել է պետությունը, գումարը փոխանցվել է եղբայրներին՝ Ռուբեն եւ Հայկազ Քոչարներին:

Ինչ վերաբերում է Ռուբեն Քոչարի այն դիտարկմանը, թե Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ցուցահանդեսում ներկայացվող «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ, ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարել է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որպեսզի կազմակերպվի վերը նշված ստեղծագործության փորձաքննությունը եւ նույնականացումը:

Նկարում՝ Երվանդ Քոչարի աղմուկ բարձրացրած «Ինքնադիմանկար»-ը

«Հայտնում ենք, որ Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը (1936 թ., փայտ/յուղաներկ, 27X22 սմ), որը ներկայացված է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում կազմակերպված «Երվանդ Քոչար 125. hատելով ժամանակ եւ տարածություն» խորագրով հոբելյանական ցուցահանդեսում, բնօրինակ աշխատանք է: Այդ են վկայում թե՛ արվեստաբանական փորձաքննության տվյալները, թե՛ ներկաշերտի հաﬔմատական քիﬕական վերլուծությունը շտեմարանային տվյալների հետ, թե՛ աշխատանքի դիﬔրեսի եւ դարձերեսի նկարագրությունը (ներառյալ՝ փայտի եզրագծերի բնական մաշվածությունը), ներկաշերտի՝ ժամանակի ընթացքում կրած քիﬕական փոփոխությունը, աշխատանքի դարձերեսին առկա ֆրանսիական գեղանկարչական պիտույքների խանութի բնօրինակ պիտակը, եւ թե՛ նախորդիվ արված փորձագիտական հսկողությունը ԿԳՄՍՆ-ի կողﬕց: Աշխատանքը ողջ ցուցահանդեսային պատմության ընթացքում` ներառյալ վերոհիշյալ հոբելյանական ցուցահանդեսից առաջ, ենթարկվել է պետական վերահսկողության, եւ առկա են այդ մասին փաստող փորձագիտական եզրակացություններ», -տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից ու ներկայացնում ստեղծագործությունը՝ շրջանակից հանած վիճակում, ստորին եզրագծի հստակ մատնանշմամբ, Ռ. Քոչարի հիշատակած ﬔխերի պատկերներով, ինչը փոքր-ինչ դժվար տեսանելի է շրջանակով:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔՇաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունըՍա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ ԲաբուխանյանՈրքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներինԲառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին ՏոնոյանԲավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ ԴավթյանԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ մանրամասներԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր է Վրաստանի տարանցիկ դերի համար․ ԿոբախիձեԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին կմասնակցեն ինը երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը. Ուշակով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված