Համեմունքներ, որոնք ամրապնդում են իմունային համակարգը
Առողջապահական
Մեր օրգանիզմը բորբոքման և այլ հիվանդությունների դեմ պայքարում է իմունային համակարգի օգնությամբ, որն ամրապնդելու կատարյալ տարբերակ է ճիշտ սննդամթերք և համեմունքներ օգտագործելը: Այս մասին գրում է Healthy life tricks-ը և ներկայացնում այն համեմունքները, որոնք օգնում են բարձրացնել իմունիտետը։
Կոճապղպեղ
Ուտեստներին յուրահատուկ համ հաղորդելուց բացի կոճապղպեղը նպաստում է մարսողությանը, վերացնում սրտխառնոցն ու օգնում մրսածության արագ բուժմանը։
Քրքում
Ոսկեդեղին գույն ունեցող այս փոշին շատ է օգտագործվում հնդկական խոհանոցում և արդյունավետ է բորբոքումների դեմ պայքարում:
Դարչին
Այս համեմունքը դարեր շարունակ օգտագործվել է հիվանդությունների բուժման համար: Այն կարելի է ավելացնել խմորեղենին, սուրճին կամ նախաճաշի ձավարեղենին։
Աստղակերպ անիսոն (բադիան)
Գեղեցիկ տեսքից բացի այն նաև հաճելի բույր և առողջարար հատկություններ ունի: Այն կարելի է ավելացնել թեյին կամ բրնձին։
Սամիթի սերմեր
Սրանք նույնպես հզոր միջոց են, պարունակում են երկաթ, մագնեզիում, կալցիում, կալիում և այլ հանքանյութեր։ Սամիթի սերմերը հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն: