Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

«Քենեդու ճակատագիրը Թրամփի ճակատագիրն է»

Վերլուծություն

Ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ, որ Ռու­սաս­տա­նի խոր­քե­րին հրթի­ռա­յին հար­ված­ներ հասց­նե­լու ԱՄՆ-ի թույլտ­վութ­յու­նը դար­ձել է հա­մաշ­խար­հա­յին թիվ 1 թե­մա: Ա­ռա­վել եւս, երբ դրան հա­ջոր­դեց Ռու­սաս­տա­նի կող­մից մի­ջու­կա­յին դոկտ­րի­նի նո­րաց­ված տար­բե­րա­կի վերջ­նա­կան հաս­տա­տու­մը, ո­րով ռու­սա­կան կող­մը թույ­լատ­րե­լի է հա­մա­րում մի­ջու­կա­յին պա­տաս­խան տալ մաս­նա­վո­րա­պես նման հար­ձա­կում­նե­րի դեպ­քում, ընդ ո­րում, ոչ միայն հրթիռ ար­ձա­կո­ղի, այլ նաեւ դրանք տրա­մադ­րող­նե­րի դեմ: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ, ինչ­պես ժա­մա­նա­կին նաեւ Պու­տինն էր հաս­տա­տել, խոսքն այս դեպ­քում հրթիռ­նե­րի մա­սին է, ո­րոնց կի­րա­ռումն ա­ռանց ա­մե­րի­կա­ցի­նե­րի ու­ղիղ մաս­նակ­ցութ­յան պար­զա­պես անհ­նար է, ան­գամ, ե­թե խոս­քը բրի­տա­նա­կան հրթիռ­նե­րի մա­սին է:

ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻ՞Ն

Արդ­յուն­քում, ար­դեն ան­գամ Բ­րի­տա­նիա­յի եւ ԱՄՆ-ի ոչ միայն հա­սա­րա­կա­կան, այլ քա­ղա­քա­կան կար­ծի­քը տա­նում է այն գա­ղա­փա­րին, որ նման հրթի­ռա­յին հար­ձա­կում­ներ թույ­լատ­րե­լով, ա­վե­լին՝ պրակ­տի­կո­րեն նման հար­ված­ներ հասց­նե­լով, ԱՄՆ-ն­ ու Բ­րի­տա­նիան այս պա­հին գործ­նա­կա­նում ու­ղիղ պա­տե­րազ­մի մեջ են մտել Ռու­սաս­տա­նի հետ: Ա­մեն դեպ­քում, օ­րի­նակ, բրի­տա­նա­կան մա­մու­լը ե­րեկ լույս տե­սավ հենց նման նախաբաններով ՝ «Բ­րի­տա­նիան մար­տահ­րա­վեր է նե­տում Պու­տի­նին, երբ Ուկ­րաի­նան բրի­տա­նա­կան հրթիռ­ներ է ար­ձա­կում Ռու­սաս­տա­նի վրա», «Ուկ­րաի­նան բրի­տա­նա­կան հրթիռ­ներ է ար­ձա­կում Ռու­սաս­տա­նի խոր­քե­րը» եւ այլն: Մի տե­սակ նույ­նիսկ հրճվան­քի է նման­վում, միայն թե բրի­տա­նա­կան քա­ղա­քա­կան դաշ­տում տպա­վո­րութ­յուն­նե­րը շատ ա­վե­լի մռայլ են: Մաս­նա­վո­րա­պես, Լեյ­բո­րիս­տա­կան ​​կու­սակ­ցութ­յան նախ­կին ա­ռաջ­նորդ Քոր­բի­նը նման կար­ծիք է ներ­կա­յաց­րել. «Վար­չա­պե­տը պետք է ան­հա­պաղ ներ­կա­յա­նա խորհր­դա­րան՝ պար­զա­բա­նե­լու, թե արդ­յոք Ռու­սաս­տա­նի վրա հար­ձա­կում­ներն ի­րա­կա­նաց­վե՞լ են բրի­տա­նա­կան հրթիռ­նե­րով։ Նա պետք է բրի­տա­նա­կան հան­րութ­յա­նը ա­սի, թե արդ­յոք դա նշա­նա­կո՞ւմ է, որ մենք այժմ պա­տե­րազ­մում ենք մի­ջու­կա­յին տե­րութ­յան դեմ, որ­քա՞ն մեծ է վտան­գը Բ­րի­տա­նիա­յի ժո­ղովր­դի հա­մար, եւ­ ին­չո՞ւ է նման քայ­լը ձեռ­նարկ­վել ա­ռանց խորհր­դա­րա­նի հա­վա­նութ­յան: Այժմ, երբ մենք գնա­լով մո­տե­նում ենք ա­ղե­տին, մենք պետք է ա­մեն ինչ ա­նենք լար­վա­ծութ­յան դեէս­կա­լա­ցիա­յի եւ խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու հա­մար։ Փո­խա­րե­նը մեր քա­ղա­քա­կան ա­ռաջ­նորդ­նե­րը կրա­կի վրա յուղ են լցնում ու վտան­գում մարդ­կանց կյան­քը՝ հա­նուն քա­ղա­քա­կան շա­հի»: Ու նման մո­տե­ցու­մը բրի­տա­նա­կան քա­ղա­քա­կան դաշ­տում մասշ­տա­բա­յին է, ել­նե­լով այն գի­տակ­ցու­մից, որ Բ­րի­տա­նիան լիո­վին ոչն­չաց­նե­լու հա­մար ռու­սա­կան մեկ «Սար­մա­տը» կամ եր­կու «Պո­սեյ­դոնը» միան­գա­մայն բա­վա­րար են:

­Նույն մտա­հո­գութ­յուն­ներն են նաեւ ԱՄՆ-ում: Կա­րե­լի է մեջ­բե­րել, օ­րի­նակ, հե­ղի­նա­կա­վոր լրագ­րող, Թ­րամ­փի կողմ­նա­կից Թա­կեր Կառլ­սո­նի խոս­քը. «Կաղ բա­դի վար­չա­կազ­մը թող­նում է հա­ջորդ վար­չա­կազ­մին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ՝ մի­ջու­կա­յին հա­կա­մար­տութ­յամբ՝ թույլ տա­լով Ուկ­րաի­նա­յին՝ Միաց­յալ Նա­հանգ­նե­րի խա­մա­ճիկ պե­տութ­յա­նը, հար­վա­ծել Ռու­սաս­տա­նի ներ­սում… Պու­տի­նը շատ մտա­հոգ­ված է Ռու­սաս­տա­նում իր վար­կա­նի­շով: Նա չի կա­րող թույլ թվալ: Սա մեծ սպառ­նա­լիք է նրա հա­մար։ Եվ ե­թե նա չկա­րո­ղա­նա կան­խել ԱՄՆ-ի հար­ձա­կում­նե­րը Ուկ­րաի­նա­յի տա­րած­քով կամ Մոսկ­վա­յի վրա, կամ մեծ թվով քա­ղա­քա­ցիա­կան զո­հեր լի­նեն, նա այլ ելք չի ու­նե­նա, քան լուրջ պա­տաս­խան տալ Ուկ­րաի­նա­յի կամ ՆԱՏՕ-ի երկր­նե­րի, հնա­րա­վոր է՝ նաեւ ԱՄՆ-ի դեմ: Սա ա­մե­նաան­խո­հեմ բանն է, որ երբ­եւէ տե­սել եմ իմ կյան­քում»:

Այ­սինքն, որ­քան էլ որ ուլտ­րա­լի­բե­րա­լիս­տա­կան հա­մա­կար­գը փոր­ձում է ցույց տալ, թե մտա­ծե­լու խնդիր չկա, Պու­տի­նը եր­բեք չի գնա մասշ­տա­բա­յին սրա­ցում­նե­րի, այդ թվում՝ մի­ջու­կա­յին հար­վա­ծի, սա­կայն դրա­նով, ինչ­պես նաեւ Կառլ­սո­նի հի­շա­տակ­ված պարզ ակ­նարկն է վկա­յում, միայն սե­փա­կան մտա­վոր ցածր կա­րո­ղութ­յունն են հեր­թա­կան ան­գամ հաս­տա­տում: Այն ի­մաս­տով, որ Ռու­սաս­տա­նի կող­մից մի­ջու­կա­յին դոկտ­րի­նի նման փո­փո­խութ­յու­նը հաս­կա­նում են ըն­դա­մե­նը` Պու­տի­նը կհար­վա­ծի-չի հար­վա­ծի տե­սանկ­յու­նից, թեեւ այդ ո­րո­շումն ի­րա­կա­նում բո­լո­րո­վին այլ թի­րա­խի է հար­վա­ծում:

Այն, որ Մոսկ­վան մի քա­նի հե­ռա­հար հրթիռ­նե­րի ար­ձակ­մանն ի պա­տաս­խան մի­ջու­կա­յին զեն­քի չի դի­մի, ա­ռանց լի­բե­րաստ­նե­րի գնա­հա­տում­նե­րի էլ է ակն­հայտ: Ա­ռա­վել եւս, որ լի­բե­րաստ­նե­րն ըն­դա­մե­նը եր­կու ամ­սից լքե­լու են Ս­պի­տակ տու­նը, եւ Մոսկ­վա­յում կան ռեալ հույ­սեր, որ ա­մե­րիկ­յան նոր իշ­խա­նութ­յուն­նե­րը կտրուկ փո­խե­լու են քա­ղա­քա­կան կուր­սը: Ընդ ո­րում, ել­նե­լով ոչ թե Թ­րամ­փը խա­ղա­ղա­սեր է կամ խա­ղա­ղա­սեր չէ ա­նի­մաստ բա­նա­վե­ճե­րից, այլ որ իր բո­լոր դրա­կան ու բա­ցա­սա­կա­նով հան­դերձ, կան ի­րո­ղութ­յուն­ներ, ո­րոնք Թ­րամ­փին բո­լո­րո­վին այլ կուրս են պար­տադ­րում: Ընդ ո­րում, այդ ի­րո­ղութ­յուն­նե­րի մա­սով՝ Ռու­սաս­տա­նը կամ ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յուն կոչ­վածն ա­մե­նե­ւին էլ ա­ռաջ­նա­յին պլա­նում չեն:

ՈՐՆ Է ԹՐԱՄՓԻ ՏԵՍԱՆԵԼԻ ՆՊԱՏԱԿԸ

Այս­պես, նախ ֆիք­սենք, որ այս օ­րե­րին ԱՄՆ պե­տա­կան պարտ­քը հա­տեց 36 տրի­լիոն դո­լա­րի շե­մը: Այն Բայ­դե­նի կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին ա­վե­լա­ցել է 12 տրի­լիո­նով, եւ այս պա­հին միայն դրա սպա­սարկ­ման հա­մար տա­րե­կան ծախ­սը 1 տրի­լիո­նից ա­վել է: Այ­սինքն, ե­թե ժա­մա­նա­կին կար այն կար­ծի­քը, թե ինչ է ե­ղել, կա­րե­լի է ան­վերջ փող տպել, պե­տա­կան պարտքն այդկերպ ա­վե­լաց­նել, բայց հատ­կա­պես վեր­ջին տա­րի­նե­րին ակն­հայտ է դառ­նում, որ այդ մե­խա­նիզ­մը չի աշ­խա­տում: Փող տպել աս­վա­ծի հե­տե­ւան­քը գնաճն է, եւ ե­թե ժամ­անա­կին այդ գնա­ճը ԱՄՆ-ն կա­րո­ղա­նում էր հաղ­թա­հա­րել դո­լա­րի հա­մաշ­խար­հա­յին մո­նո­պո­լիա­յի, այն է՝ դո­լարն աշ­խար­հին պար­տադ­րե­լու, իսկ ա­վե­լի ռեալ՝ աշ­խար­հը թա­լա­նե­լու մի­ջո­ցով, ա­պա վեր­ջին տա­րի­նե­րին ի հայտ են ե­կել գլո­բալ ռեալ սուբ­յեկտ­ներ, ո­րոնք կա­րո­ղա­նում են դա թույլ չտալ: Խոս­քը ա­ռա­ջին հեր­թին Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի մա­սին է, ո­րոնց շուրջ հա­մախմբ­վում են այն բո­լոր երկր­նե­րը, ո­րոնք չեն ու­զում այ­լեւս են­թարկ­վել դո­լա­րի հա­մաշ­խար­հա­յին մո­նո­պո­լիա­յին: Արդ­յուն­քում, ԱՄՆ-ին, ա­վե­լի կոնկ­րետ՝ անգ­լո­սաք­սո­նա­կան հա­մա­կար­գին մնում է եր­կու տար­բե­րակ՝ ոչն­չաց­նել Ռու­սաս­տա­նին ու Չի­նաս­տա­նին, եւ այդ տես­լա­կա­նը աշ­խար­հը հասց­րեց մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մի շե­մին, եւ երկ­րոր­դը, կանգ­նեց­նել ԱՄՆ պետ­պարտ­քի հե­տա­գա ա­ճը, ո­րը շատ ա­վե­լի պրագ­մա­տիկ տար­բե­րակ է, եւ Թ­րամ­փը գո­նե իր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րում, ա­սենք՝ ար­դեն նաեւ գործ­նա­կան քայ­լե­րով հենց այդ ուղ­ղութ­յամբ էլ ա­ռաջ­նորդ­վում է:

Օ­րերս այդ ի­րա­վի­ճա­կը բա­վա­կան հե­տաքր­քիր ներ­կա­յաց­րեց նաեւ Ռու­սաս­տա­նի Գի­տութ­յուն­նե­րի ա­կա­դե­միա­յի ԱՄՆ-ի եւ Կա­նա­դա­յի ինս­տի­տու­տի ա­վագ գի­տաշ­խա­տող, տնտե­սա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր Վ­լա­դի­միր Վա­սի­լե­ւը: Ըստ նրա. «ԱՄՆ-ում վեր­ջին 70 տա­րի­նե­րին հա­սու­նա­ցել է յու­րօ­րի­նակ Լե­վիա­ֆան, ո­րը ներ­կա­յումս զբա­ղեց­նում է ա­մե­րիկ­յան ՀՆԱ-ի մոտ 22 տո­կո­սի չա­փով ծա­վալ: Ինքն ի­րե­նով այն վա­ղուց ար­դեն ոչ է­ֆեկ­տիվ է, քա­նի որ գո­յութ­յուն է պահ­պա­նում պե­տա­կան պարտ­քի ա­ճի հաշ­վին՝ տա­րե­կան առն­վազն 2 տրի­լիոն դո­լա­րի չա­փով: Ա­վե­լաց­րած նաեւ այդ պարտ­քի տո­կոս­նե­րը հա­սել են 1 տրի­լիո­նի (այ­սինքն, տա­րե­կան մոտ 3 տրի­լիոն, եւ այն, որ Բայ­դե­նի օ­րոք ԱՄՆ պետ­պարտքն ա­վե­լա­ցավ 12 տրի­լիո­նով, այս­տե­ղից է գա­լիս- Հեղ.)՝ գե­րա­զան­ցե­լով ռազ­մա­կան ծախ­սե­րը: Ս­րա հետ ար­դեն ան­խու­սա­փե­լիո­րեն մի բան պետք է ա­նել (այ­լընտ­րան­քը պե­տութ­յան սնան­կա­ցումն է, ին­չի մա­սին ակ­նար­կեց Մաս­կը՝ կապ­ված 36 տրի­լիոն պե­տա­կան պարտ­քի հետ- Հեղ)…»:

­Վա­սի­լե­ւը խո­սում է ֆե­դե­րալ բյու­րոկ­րա­տիա­յի մա­սին, ո­րը բա­զում տար­բե­րակ­նե­րով այդ 2 տրի­լիո­նը դուրս է բե­րում ա­մե­րիկ­յան բյու­ջեից: Ու հենց այդ բյու­րոկ­րա­տիա կոչ­վածն է, որ այ­սօր դար­ձել է ա­մե­րիկ­յան դե­մոկ­րատ­նե­րի քա­ղա­քա­կան բա­զան: Ընդ ո­րում, նրանց գոր­ծու­նեութ­յու­նը հա­մա­հունչ է «գլո­բալ պե­տութ­յուն» կոչ­ված հա­մա­կար­գի հետ, ո­րին է պատ­կա­նում «սրբութ­յան սրբո­ցը»՝ դո­լա­րի տպագ­րութ­յու­նը, այն է՝ «օ­դից» տա­րե­կան 3 տրի­լիոն դո­լար ստա­նա­լու բիզ­նե­սը: Եվ այս թեւն է, որ խո­րը հա­կա­սութ­յան մեջ է այն մյուս թե­ւի՝ ի­րա­կան տնտե­սութ­յան հետ, ո­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են Թ­րամ­փը, Մաս­կը եւ այլք:

Այ­սինքն, պե՞տք է լի­նի այդ 3 տրի­լիո­նա­նոց բիզ­նե­սը, այն է՝ դո­լա­րի հա­մաշ­խար­հա­յին հե­գե­մո­նիան, ո­րը տա­նում է Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի, թե՞ ԱՄՆ-ն պետք է անց­նի սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րին հա­մար­ժեք ապ­րե­լա­կեր­պի: Ե­թե երկ­րոր­դը, ա­պա այս­տեղ թիվ 1 քայ­լը, ո­րը պետք է ի­րա­կա­նաց­նի Թ­րամ­փը, ա­մե­րիկ­յան այդ Լե­վիա­ֆա­նի ող­նա­շա­րը կոտ­րելն է: Այն է՝ պե­տա­կան հա­մա­կար­գի օպ­տի­մա­լա­ցու­մը, եւ երբ Թ­րամ­փը ա­մե­նաա­ռաջ­նա­յին քայ­լե­րից մե­կը հռչա­կեց ա­մե­րիկ­յան ֆե­դե­րալ 428 վար­չա­կան միա­վո­րի կրճա­տու­մը մին­չեւ 99-ի՝ այդ գոր­ծըն­թա­ցի հա­մա­կար­գող նշա­նա­կե­լով Ի­լոն Մաս­կին, ա­պա դա ար­դեն իսկ մար­տահ­րա­վեր էր «խոր­քա­յին պե­տութ­յուն» կոչ­վա­ծին: Եվ Վ­լա­դի­միր Վա­սիլեւն էլ հի­շեց­նում է՝ ժա­մա­նա­կին նման մար­տահ­րա­վեր նե­տեց նաեւ Քե­նե­դին, եւ ինչ­պես նրա դեպ­քում, Թ­րամ­փը եւս պետք է սպա­սի «խոր­քա­յին պե­տութ­յան» կող­մից նման մի ար­ձա­գան­քի: «Քե­նե­դու ճա­կա­տա­գի­րը Թ­րամ­փի ճա­կա­տա­գիրն է»,- միտքն ա­վար­տում է Վա­սի­լե­ւը:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ի­հար­կե, վեր­ջին միտ­քը դեռ չի նշա­նա­կում, որ Թ­րամ­փը պետք է ու­նե­նա Քե­նե­դու վեր­ջա­բա­նը: Պար­զա­պես, հայ­տա­րա­րե­լով պե­տա­կան հա­մա­կար­գի օպ­տի­մա­լաց­ման մա­սին եւ այդ գոր­ծը հանձ­նե­լով աշ­խար­հի ա­մե­նա­հա­րուստ մար­դուն (գո­նե՝ պաշ­տո­նա­պես), այդ ներ­քին պայ­քա­րի ստար­տը տրվեց: Պա­տաս­խա­նը, թե­րեւս, Ուկ­րաի­նա­յին հե­ռա­հար հրթիռ­ներ հասց­նե­լու թույլտ­վութ­յունն էր, թե­րեւս այն հաշ­վար­կով, որ դրան կհա­ջոր­դի Մոսկ­վա­յի հա­մար­ժեք պա­տաս­խա­նը, եւ Թ­րամ­փին դեռ պաշ­տո­նը չստանձ­նած՝ կհասց­նեն մի սահ­մա­նա­գիծ, ո­րից այ­լեւս հետ չի կա­րո­ղա­նա քաշ­վել: Իսկ այդ դեպ­քում ա­ռանց ԱՄՆ պե­տա­կան պարտ­քի հե­տա­գա ա­վե­լաց­ման, ո­րե­ւէ բան ա­նել հնա­րա­վոր չէ:

­Բայց ա­սել, թե այս ի­րա­վի­ճա­կում Մոսկ­վան կգնա նման ծայ­րա­հեղ քայ­լե­րին, դա, կրկնենք, քիչ հա­վա­նա­կան տար­բե­րակն է: Կոշ­տա­ցում­նե­րի՝ հաս­տատ, եւ երբ Ուկ­րաի­նա­յի տա­րած­քի հար­վա­ծում է բա­լիս­տիկ հրթի­ռով, դրա մա­սին է խո­սում: Մի­գու­ցե հա­ջոր­դի Ուկ­րաի­նա­յի ամ­բող­ջա­կան է­ներ­գազր­կում, բայց ոչ ու­ղիղ հար­ված ԱՄՆ-ին, այս մե­կին Մոսկ­վան հա­զիվ թե գնա: Հա­մե­նայն­դեպս, քա­նի դեռ Թ­րամ­փը պաշ­տո­նը չի ստանձ­նել, ո­րից հե­տո միայն պարզ կդառ­նան նրա ի­րա­կան ծրագ­րե­րը:

Ա­մեն դեպ­քում, ե­թե ի­րոք հա­վա­տանք, որ Թ­րամ­փի հիմ­նա­կան ծրա­գի­րը հենց «գլո­բալ պե­տութ­յան» դեմ պա­տե­րազ­մելն է, ա­պա այս հար­ցում Մոսկ­վան նրա հա­մար դառ­նում է պո­տենց­իալ դաշ­նա­կից, այն էլ՝ ան­փո­խա­րի­նե­լի, ան­կախ մյուս բա­զում ու բա­զում հար­ցե­րում ռուս-ա­մե­րիկ­յան հա­կա­սութ­յուն­նե­րի: Եվ այն, որ Մոսկ­վա­յից էլ գնում են Թ­րամ­փի հետ բա­նակ­ցե­լու մա­սին ազ­դակ­ներ, դա էլ, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ:

 






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top