Ուկրաինական լրատվամիջոցների զինյալները հայտնում են, որ ռուսական զորքերը հարձակումների նոր ալիք են սկսել Պոկրովսկի ուղղությամբ։
«Պուշկինոյի վրա հարձակումը սկսվեց, ռուսները գրեթե հասան գյուղի ծայրամասերը: Արձանագրվում է նաև առաջխաղացում դեպի Ուկրաինկա գյուղ։ Լրացուցիչ ուժեր են ավելացնում»,- գրում է ուկրաինական ռազմական աքղբյուրը։
Բացի այդ, նա պնդում է, որ ռուսական զորքերը մաքրել են Ն. Պուստինկա գյուղը. «Նրանք մաքրեցին Պուստինկան, և կամաց-կամաց գյուղը անցնում է նրանց վերահսկողության տակ, հետո ռուսական զորքերը մոտեցան Ժելտոյեի ծայրամասերին, այժմ այնտեղ գորշ գոտի է, մարտերը շարունակվում են»:
Այս ուղղությամբ ռուսական բանակի վստահ առաջընթացի մասին հայտնում է նաև Ուկրաինայի Զինված ուժերի սպան՝ «Ալեքս» սզդակոչով. «Նովոալեքսեևկայի տարածքից ամբողջ ուղղությունը և ամբողջ ուժով շտապում են Շևչենկո-Նովոտրոյցկոե-Յասենովո մայրուղի, ակտիվորեն օգտագործվում են տանկեր: Մոտեցանք Պուշկինոյին։ Իրավիճակն աստիճանաբար սրվում է»։
Այս հատվածում ռուսների հիմնական նպատակը Յասնեվոե-Նովոոլենովկա հատվածն է: