Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ և պարտավորեցրել է անհապաղ վերադարձնել այն Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Հայկ Բաբուխանյանը ժամը՝ 16։00-ին կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Ինչու է վարչապետի առավոտյան տեսանյութում հնչում ադրբեջաներեն երգ Տղե՛րք, չգիտեմ՝ ինչ անեմ ձեր համար…Ձեզ ուրացել են…Մեզ ուրացել են… Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ է Պակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով «Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք»

Մեզ մենակ դա էր պակաս. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Համաձայնեք, որ անվերջ կարելի է նայել վառվող խարույկին, ծովի ալիքներին ու թե ինչպես են իրար բզկտում նախկին ու ներկա նիկոլականները: Երեւանի նախկին քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ հայտարարել է, որ ընդունում է Սորոսի հիմնադրամից սնվող լրատվամիջոցներից մեկի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ՝ տրանսպորտի թանկացման ծրագրի շուրջ։ Թարսի պես էլ Տիգրան Ավինյանը մեկնել է գործուղման Միացյալ Նահանգներ եւ ահա Մարությանն առաջարկել է բանավեճը կազմակերպել դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: Բայց այստեղ հետաքրքրականն այն է, որ 2023 թվականի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հրաժարվել էր մասնակցել Հանրային հեռուստաընկերության եթերով անցկացվող «Երեւանն ընտրում է» հեռուստաբանավեճին: Իսկ հիմա հանկարծ ինչո՞ւ «դուխավորվեց»:

Նիկոլ Փաշինյանի տիկին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, կարծես, դարձել է վերոնշյալ խորագրի մշտական հյուրն իր գերակտիվությամբ: Ո՛չ ավել, ո՛չ պակաս նա վաղաժամ հղել է իր 2025 թվականի ուղերձն ու տարին հռչակել՝ կրթվելու տարի: Դեռ մի կողմ թողնենք այն, որ նման նախաձեռնությամբ հանդես են գալիս երկրի ղեկավարները կամ քաղաքական ու հոգեւոր առաջնորդները տարեմուտի իրենց ուղերձում, իսկ վերջին տվյալներով՝ Աննան ո՛չ մեկն է, ո՛չ` մյուսը: Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ է դիպլոմ չունեցող Նիկոլ Փաշինյանին այսպիսի ապտակ հասցնում սեփական կինը: Թեպետ դրա պատասխանը գտել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը. «Նիկոլ-Աննա զույգը հերթական ահռելի երազն են տեսել բոլորիս համար, իսկ շատերը կամ չեն հավատում, կամ ծիծաղով են վերաբերվում դրան: Բայց վտանգը շատ ավելի մոտ է նրանից, ինչ ենթադրում ենք: 2025 թվականը կարող է լինել ոչ թե կրթվելու, այլ Աննայի վարչապետ դառնալու տարի»: Ի՞նչ ասես, մեզ մենակ դա էր պակաս…

Իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ շարունակում է դրականորեն զարմացնել իր հաստատակամությամբ՝ ընտանեկան եւ քրիստոնեական արժեքների պահպանության հարցում: Նա օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլատրված է սեռափոխությունը։ Օրինագիծը փոփոխություններ է մտցնում Ընտանեկան օրենսգրքում, ըստ որի՝ արգելվում է ռուս երեխաներին որդեգրել եւ խնամակալության հանձնել այն պետության քաղաքացիներին, որոնց երկրում թույլատրվում է սեռափոխությունը։ Փաստաթղթում պարզաբանվում է, որ խոսքը վերաբերում է սեռը փոխելուն ուղղված դեղամիջոցների օգտագործմանը, ինչպես նաեւ առանց համապատասխան բժշկական միջամտության անձը հաստատող փաստաթղթերում սեռին վերաբերող փոփոխություններ կատարելուն։ Է՛հ, տարոսը մեզ:

Հատկանշական է այն, որ այս ֆոնին գնալով ավելանում են Ռուսաստանի երկրպագուներն Արեւմուտքում: Գերմանիայի նախկին կանցլեր ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ հայտնել է, որ ճիշտ է համարում 2008թ. Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ուկրաինային դաշինք չընդունելը, քանի որ Կիեւի անդամակցությունը կազմակերպությանը կդրդեր Ռուսաստանին ռազմական գործողությունների։ Չէ, այսպես որ գնա, վերջում Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ երդվելու է Պուտինի արեւ:

Զարմացած է «Իրավունք»-ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ և պարտավորեցրել է անհապաղ վերադարձնել այն Էս երկրում օրինական ու անօրինական աշխատողներին նույն ձև են պատժում, ուղղակի 10 օրվա տարբերությամբԱդրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Հայկ Բաբուխանյանը ժամը՝ 16։00-ին կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերումՊուտինը Փաշինյանի ուսին է ժպիտով խփում և ծիծաղում զրույցի ընթացքումԻնչու է վարչապետի առավոտյան տեսանյութում հնչում ադրբեջաներեն երգՎարչապետն ասում ա՝ կառչեք օրենքից, հենց հիմա կառչած եմ, տեսնեմ՝ ինչ կլինի, մեր երկրում օրենք չկաՏղե՛րք, չգիտեմ՝ ինչ անեմ ձեր համար…Ձեզ ուրացել են…Մեզ ուրացել են…Պուտինի հայացքը՝ Փաշինյանի խոսքերին․ «Հեծանիվ վարեցի առավոտյան, հեծանվորդի համար սա դրախտ է»2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի ՈւզբեկստանինՀասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին. ՓաշինյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՄեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիներիԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՓաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասներըԻսկ Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից. Արտակ ԶաքարյանԿիևի քաղաքապետը բնակիչներին կոչ է արել ժամանակավորապես լքել քաղաքըԱլմա-Աթայի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.am

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված