Լամին Յամալը` Golden Boy-ի մրցանակակիր
Սպորտ
«Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալն արժանացավ Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի (մինչեւ 21 տարեկան) մրցանակին՝ Golden Boy-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը «Բարսելոնայի» հետ մասնակցել է
16 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։
Իսպանիայի հավաքականի կազմում Լամին Յամալն այս տարի դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչ մրցաշարում խփելով 7 գոլ, կատարելով 4 գոլային փոխանցում։