Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Golden Boy Awards. Հայտնի են բոլոր մրցանակակիրները

Սպորտ

Չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, հայտարարվեցին Golden Boy Awards 2024 անհատական մրցանակների հաղթողները, ներառյալ Golden Boy մրցանակը։

Golden Player Award-ը մրցանակ է, որը սահմանվել է Tuttosport պարբերականի կողմից և շնորհվում է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին, ով 21 տարեկանից բարձր է և հանդես է գալիս եվրոպական ակումբներում։

Մինչև 21 տարեկան լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը։

«Յուվենտուսի» և Թուրքիայի հավաքականի վինգեր Քենան Յըլդըզը ճանաչվել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ ըստ երկրպագուների։

Մյուս մրցանակների թվում, լավագույն երիտասարդ իտալացի ֆուտբոլիստ է ճանաչվել «Ֆիորենտինայի» պաշտպան Մայքլ Կայոդեն։

Լավագույն գործակալ է ճանաչվել Ժորժե Մենդեշը։

Մինչև 21 տարեկան լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի է ճանաչվել «Բարսելոնայի» խաղացող Վիկի Լոպեսը։ Լավագույն իտալացի երիտասարդ ֆուտբոլիստուհի է ճանաչվել «Ռոմայի» Ջուլիա Դրագոնին։

Golden Player Award-ը տղամարդկանց շրջանում հաղթել է Տոնի Կրոսը, իսկ կանանց շրջանում՝ «Բարսելոնայի» Այթանա Բոնմատին։ Լավագույն սպորտային տնօրեն է ճանաչվել «Ատալանտայի» Անտոնիո Պերկասին։ Լավագույն մենեջեր է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» Չիկի Բեգիրիստայնը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ