Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ

Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ

ՍԻՄ-Լուրեր

Այսօր  ՍԻՄ կուսակցության գրասենյակում  կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը ընդունեց  Չինաստանի  գործարարների պատվիրակությանը, որը գլխավորում է Միջազգային բարեկամության աջակցության  Համաչինական Ասոցիացիայի  խորհրդական,  պրոֆեսոր Գե Ջիլին: Պարոն Ջիլին նաեւ հանդիսանում  է Չինաստանի պետական խորհրդի տնտեսական բարեփոխումների եւ գործարարության զարգացման  կոմիտեի խորհրդական:

Զրույցի ընթացքում Հայկ Բաբուխանյանը ներկայացրեց  ՍԻՄ կուսակցության դիրքորոշումը հայ-չինական հարաբերությունների եւ ընդհանրապես համաշխարհային իրավիճակի  եւ բարդ խնդիրների վերաբերյալ: Նա ներկայացրեց հյուրերին  Հայաստանի աշխարհաքաղաքական խնդիրները եւ տնտեսական իրավիճակը: «Չինաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ հումանիտար ոլորտներում»,- իր խոսքում նշեց ՍԻՄ կուսակցության նախագահը:

Չինական պատվիրակության ղեկավարը նշեց, որ իրենց  այցի  հիմնական նպատակն է ծանոթանալ Հայաստանի տնտեսությանը եւ  հայ-չինական տնտեսական կապերի ընդլայնման  հնարավորություններին: Բացի այդ,  ԳԵ Ջիլին  կարեւորեց ժողովրդական դիվանագիտության դերը  երկրների միջեւ  հարաբերությունների զարգացման մեջ. «Մենք առաջին անգամ ենք Հայաստանում: Հետաքրքրությամբ ուսումնասիրում ենք  ոչ միայն ձեր տնտեսական հնարավորությունները, այլեւ մշակույթը, ավանդույթները, խոհանոցը եւ այլն: Չինաստանում քիչ գիտեն Հայաստանի մասին, իսկ Հայաստանում` Չինաստանի մասին: Այդ բացը լրացնելու համար մենք մեր համեստ ներդրումը պետք է ունենանք եւ դա մեր պատվիրակության առաքելության նպատակներից մեկն է»:

Գե Ջիլին նշեց, որ իրենք այցելել են մի շարք  հայկական  արդյունաբերական  հիմնարկներ, ծանոթացել դրանց աշխատանքին եւ կիսվեց իր տպավորություններով:

Կողմերը պայմանավորվեցին շարունակել իրնեց համագործակցությունը:

Սեփ. լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ