Ադրբեջանը մեղադրում է Ռուսաստանին կիբեռհարձակում կազմակերպելու մեջ Անդրանիկ Թեւանյան. հիմա սա ցրողականի մոմետն էր, թե՞.... «Տիկնոջը փորձել են ճանապարհել, սակայն չի հանդարտվել, կամ՝ որդու հորդորով վերադարձել է արդեն ձեռնափայտով ու սպառնացել»․ Սրբազանը՝ Ալեքսանյանի մոր մասին (Տեսանյութ) Ես դատապարտում եմ ցանկացած բռնարարք. Կամո Արեյան Ռուբեն Մխիթարյանը շնորհավորելով մամուլի ազատության օրը՝ գրել է. Մարդիկ, ովքեր իրենց ծննդյան ամսաթվում ունեն 1, 5, 3, 2 թվեր՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում մայիսին 85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերում ԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկել Կենդանակերպի 4 նշաններ, որոնք մայիսի 4-ից անհավանական հաջողություն կունենան ՎԻԴԵՈ. Փաշինյանի շարասյան համար պարեկները երկար ժամանակ փակել են փողոցները. ինչ է կատարվել Ալավերդիում

Խորհրդային դպրոցը, նրա տված կրթությունն անմրցելի էր. Գյուլնարա Ալեքսանյան

Տեսանյութեր

«Կառուցիր դպրոցներ, որ հարկադրված չլինես կառուցել բանտեր»,- չգիտեմ, թե ո՞ր հանճարեղ մտածողն է ասել, բայց ճիշտ է ասել, երիցս՝ ճիշտ:

Խորհրդային Հայաստանում ազգային ու պետական արժեքների շարքում իր ուրույն ու աներեր տեղն ուներ կրթությունը: Իզուր չէր, որ այդ ասպարեզը կանոնակարգող ու ղեկավարող գերատեսչությունը Լուսավորության նախարարություն էր կոչվում:

Ամենօրյա ռեժիմով զարգացող գիտության, արդյունաբերության, գյուղատնտեսության, մշակույթի եւ սպորտի հիմքում ընկած էր կրթությունը: Խորհրդային դպրոցն ուժեղ էր, չափազանց ուժեղ, որովհետեւ հենված էր մաշտոցյան դպրոցի վրա. այդ դպրոցն ուներ կրթության եւ դաստիարակության ազգային հայեցակարգ: Այս դպրոցում հարգի էր հերոսականությունը, խիզախությունը, ազնվությունը, մրցակցային հարաբերությունները, գնահատման հինգ նիշային համակարգի միասնությունը, մարդու նկատմամբ ուշադրությունը, միմյանց օգնելը, ճշտապահությունը, եւ այս ամենը սերնդին սովորեցնում էր սեր առ ազգ, առ հայրենիք: Դաստիարակում էր սեր մարդու նկատմամբ եւ ինտերնացիոնալիզմ:

Երկիրը հպարտ էր իր գիտությամբ, արդյունաբերությամբ, մեծագույն մշակույթով, սպորտով: Այս մի բուռ Հայաստանը՝ հենց հույների ու իտալացիների կողմից անվանվել է թանգարան՝ բաց երկնքի տակ…

Հայն իր հայացքը մխրճել էր տիեզերական աստղային գալակտիկաների խորքը, սուզվել օվկիանոսների հատակը: Հայի զավակները ծափահարությունների էին արժանանում աշխարհի մեծ բեմերում: Աշխարհը հաշվի էր նստում հայի հետ, որովհետեւ նրա զավակը՝ Անանիա Շիրակացին էր առաջինը հայտնագործել, որ Երկիրն է պտտվում արեգակի շուրջ: Հայ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքն» էր ընկած ահեղ բյուզանդական կայսրության քաղաքացիական իրավունքների հիմքում եւ ոչ միայն բյուզանդականում: Հայ Գրիգոր անվանյալ, մեծագույն մտածողի եւ ստեղծագործողի լեզուն Բայրոնը պետք է համարեր Աստծո հետ հաղորդակցվելու լեզու: Օ՜… Նարեկացի դու ու քո «Մատյանը», որ դեղ ու դարման պիտի դառնար խռովահույզ հոգիներիս… Հայ Մխիթար՝ Հերացի կոչված, քո գիտական արժեքները պետք է դառնային հիմնաքարը ժողովրդական բժշկությանց: Չեմ մոռանա նաեւ Ամիրդովլաթ Ամասիացուն, ում հայտնագործած ամոքիչ միջոցներից օգտվել է համաշխարհային բժշական համայնքը:

Բազում ճարտարապետական մտքի գոհարները՝ պալատներ, ապարանքներ, բերդեր ու ամրոցներ, վանքեր, եկեղեցիներ, ճանապարհներ ու կամուրջներ կառուցվել են դարերի համար:

Հայ փիլիսոփայական միտքը, նրա Դավիթը, որ փիլիսոփայության հայրենիք Հունաստանից վերադարձավ՝ որպես Անհաղթ, նրա Տաթեւացին ու Նչեցին, պարփակված սեւ սքեմի մեջ, տիեզերքն էին ուսումնասիրում ու Տաթեւի ճոճվող գավազանը, Զորաց քարերը լավագույն ապացույցն են:

Ժամանակն առաջ էր գնում ու այսօր անհնարին է պատկերացնել երաժշտություն՝ առանց Սայաթ-Նովայի, առանց Կոմիտասի եւ Խաչատրյանի:

Ի՞նչ կրթություն ու մշակույթ, եթե ծնված չլինեին Չարենցն ու «Ես իմ անուշ…»-ը, Թումանյանն ու Սեւակը, թե չգրվեր «Անլռելի»-ն, թե չծնվեր Մաթեւոսյանը…

Էլ ի՞նչ թատրոն, թե շունչ չտար Փափազյանին, Ներսիսյանին, Մետաքսյային, Վարդուհուն, Սոս Սարգսյանին ու Աբրահամյանին, որին բոլորը մեծագույն սիրով Խորիկ էին ասում, ու նաեւ այն տխուր կատակերգակը՝ Ֆրունզիկ-Մհերը:

Այս փոքրիկ խոսքով հնարավոր չէ թվարկել այն բոլոր գանձերը, որոնց ուսումնասիրումը զարգացնում էր հայոց կրթությունը Խորհրդային ժամանակներում: Բայց չենք կարող, իրավունք չունենք մոռանալ մեր ազգի զինվորական ուժի մասին. դեռեւս ցարական բանակի գեներալներ Մելիքովն ու Մադաթովը հարգանքի էին արժանացրել հայ զինական պատիվը, իսկ Խորհրդային ժամանակներում ծնվեցին ալիխանյաններ, միկոյաններ ու համբարձումյաններ, ծնվեցին Գայը, Բաղրամյանը, Բաբաջանյանը, Իսակովը:

Ներկա հզոր պետություներից եւ ոչ մեկը չի՛ ունեցել սեւ մելանով մագաղաթի վրա գրված «Գահնամակ» եւ «Զորանամակ» փաստաթղթեր՝ պետության դասական կառուցվածքի մասին:

Հայոց դպրոցը հենված էր մաշտոցյան դպրոցի հիման վրա, որի հիմքում հայոց աստվածային այբուբենն էր:

Ահա, ինչու Խորհրդային դպրոցը, նրա տված կրթությունն անմրցելի էր: Այդ կրթության հայեցակարգերում չկային Ստամբուլյան եւ Լանզարոտեի կոնվենցիաներ, չկար այլասերման եւ հակաբնական, Աստծո արարչագործությունը խմբագրելու միտում… Այդ կրթությունն անաղարտ էր, մաքուր՝ լեռան կրծքից դուրս հորդող գետակի նման, եւ սերնդին դաստիարակում էր աշխատասեր, ձգտող ու հայրենասեր:

Մանկավարժ

ԳՅՈՒԼՆԱՐԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ






Ադրբեջանը մեղադրում է Ռուսաստանին կիբեռհարձակում կազմակերպելու մեջԱնդրանիկ Թեւանյան. հիմա սա ցրողականի մոմետն էր, թե՞.... «Տիկնոջը փորձել են ճանապարհել, սակայն չի հանդարտվել, կամ՝ որդու հորդորով վերադարձել է արդեն ձեռնափայտով ու սպառնացել»․ Սրբազանը՝ Ալեքսանյանի մոր մասին (Տեսանյութ)Ես դատապարտում եմ ցանկացած բռնարարք. Կամո ԱրեյանՌուբեն Մխիթարյանը շնորհավորելով մամուլի ազատության օրը՝ գրել է.Մարդիկ, ովքեր իրենց ծննդյան ամսաթվում ունեն 1, 5, 3, 2 թվեր՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում մայիսին85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերումԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկելԿենդանակերպի 4 նշաններ, որոնք մայիսի 4-ից անհավանական հաջողություն կունենանՎԻԴԵՈ. Փաշինյանի շարասյան համար պարեկները երկար ժամանակ փակել են փողոցները. ինչ է կատարվել ԱլավերդիումԿինոմոսկվայում` պատերազմի մասնակիցների ներկայությամբ հնչեց "Смуглянка" կատարումըՀարստությունը գրված է ձեր ճակատագրում, եթե տեսնեք այս թվերը ծննդյան ամսաթվի հաշվարկումՈւկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահԵրեւանում քաղաքային անգործությունը նոր «ջրի աղբյուրներ» է ստեղծումԹրամփը ներկայացել է որպես Հռոմի պապՀնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարըԵրևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ ԲնապահպանԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ․ Աստղագուշակ՝ մայիսի 3-ի համարԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիանՊոկրովսկի ճակատում ռուս գրոհայինը միայնակ ներխուժել է ուկրաինական բլինդաժ և մաքրել այն (Տեսանյութ)Նրա «մելկի ժուլիկությունները»,  հիվանդագին աստիճանի են հասել  Սերժ Սարգսյանի նկատմամբ. Շիրազ ԽաչատրյանԻսրայելի ավիացիան շարունակել է հարվածներ հասցնել Սիրիային. Անկարան փորձում է պատասխան քայլերԱՄՆ-ի համար Չինաստանն ավելի կարևոր է, քան Ուկրաինայի պատերազմը. Ռուբիո«Հրապարակ»․ ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում․ շարքերում գժված են«Փաստ». Հասարակությունն ամենևին էլ «քնած» չէ, ու դա շատ է նյարդայնացնում իշխանություններին«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37Ինձ անվանեցին ռուսական գործակալ... պարզապես ճշմարտությունն ասելու համար. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն (Տեսանյութ)Խարկովում այս գիշեր առնվազն երկու տասնյակ պայթյուններ են գրանցվել (Տեսանյութ, Ֆոտո)Կիևի ռեժիմը դավաճանեց Ուկրաինան՝ ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելով. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան նախկին աշխատակիցԱրամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսինՎահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները ՄոսկվայումԱմուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. GoalԵրևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիներըԵրեւանը երգում է սիրո մասին6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանցԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. Բացահայտում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top