Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով Իրանն աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար. խորհրդարանի խոսնակ Վթարային ջրանջատում` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Գողական, քրեական հեղինակություն, իշխանավոր, ով ուզում է լինի, եթե Ազատի գործով բան կա ասելու՝ ասեք Նարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, մարդկային կյանքը չի կարող դառնալ ճնշման գործիք. Դավիթ Անանյան TRIPP-ի 100 տոկոսը կարող էր ամերիկյան լինել, դրանից մեր ինքնիշխանությունն ու պետականությունը չէր տուժելու․ Ռուբինյան Ավինյա՛ն, դուխդ կբավականացնի՞ տուգանես Փաշինյանի թափառախմբի անդամ Կազարևիչին. Մեսրոպ Մանուկյան Ալեն Սիմոնյանը Ռուսաստան է մեկնելու պաշտոնական այցով ՄԻՊ-ի մաքրուհին Նարեկի աջակցության ակցիայի շրջանակում բերված սնունդը գցեց աղբամանը Ինչ է հայտարարագրել թիվ մեկ աներձագը

Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում

Հասարակություն

Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում տարկետում տրամադրել կրթության և գիտության ոլորտում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին՝ ապահովելու նրանց կրթության շարունակականությունն ու զարգացման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարկետումները կտրամադրվեն կառավարության հաստատած չափանիշներին համապատասխան։

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված չափանիշներով տարկետում կարող են ստանալ՝

 

1․ Բակալավրիատի ծրագրով սովորողներ կամ դիմորդներ, որոնք ունեն՝

Միջազգային առարկայական օլիմպիադաներում ստացած մեդալներ (ոսկե, արծաթե, բրոնզե),

 

Հայոց լեզու, գրականություն կամ պատմություն առարկաների հանրապետական օլիմպիադայում գրաված առաջին տեղ։

 

2․ Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով սովորողներ կամ դիմորդներ, ովքեր ունեն միջին որակական գնահատականի 80%-ից ավելի ցուցանիշ, ինչպես նաև՝ Միջազգային գիտական շտեմարաններում հրապարակված հոդվածներ, Հայաստանի բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում տպագրված աշխատանքներ։

 

3․ Աշխարհի լավագույն բուհերում սովորողներ կամ դիմորդներ, որոնք ընդգրկված են Academic Ranking of World Universities-ի առաջին հնգյակում՝ համապատասխան կրթաթոշակներով։

 

Կառավարության այս որոշումը ուղղված է կրթության և գիտության ոլորտում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների աջակցմանը՝ հնարավորություն տալով նրանց շարունակել ուսումնառությունն առանց զինվորական ծառայությունից ընդհատվելու։ Այն նաև խթանում է երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությունը միջազգային կրթական ու գիտական հարթակներում։

 

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։ Այն համապատասխանում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթներին։

Կառավարության որոշմամբ տարկետումները կտրվեն ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև 27 տարին լրանալը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Երբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ. Մարզահամերգային Համալիրի տնօրենՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանովՎալերիյ Օսիպյանին ու կնոջը հրավիրել են ԴատախազությունԻմպիչմենտը միակն էր, որ ընտրությունից դուրս ենթադրում էր քաղաքական հանգուցալուծում. ԱբրահամյանԻրանն աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար. խորհրդարանի խոսնակԱրա՛, Ալեն Սիմոնյա՛ն, դու գիտե՞ս՝ ինչ պայման ա եղել Ազատում, որ ասում ես՝ ապահովված են եղել․ զոհվածի հայրՎթարային ջրանջատում` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում«Զանգեզուր» տարածքային միավորում գոյություն չունի, մենք չգիտենք՝ դա ինչ է. ՌուբինյանԳողական, քրեական հեղինակություն, իշխանավոր, ով ուզում է լինի, եթե Ազատի գործով բան կա ասելու՝ ասեքՆարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, մարդկային կյանքը չի կարող դառնալ ճնշման գործիք. Դավիթ Անանյան TRIPP-ի 100 տոկոսը կարող էր ամերիկյան լինել, դրանից մեր ինքնիշխանությունն ու պետականությունը չէր տուժելու․ Ռուբինյան Ավինյա՛ն, դուխդ կբավականացնի՞ տուգանես Փաշինյանի թափառախմբի անդամ Կազարևիչին. Մեսրոպ ՄանուկյանԲանակում բարդակ վիճա՞կ է եղել, եթե այո՛, թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանն էԱլեն Սիմոնյանը Ռուսաստան է մեկնելու պաշտոնական այցով2026 թվականի ընտրությունները «սթրես-թեստ» են լինելու ՀՀ վարչապետի համար. ՄարկեդոնովՄԻՊ-ի մաքրուհին Նարեկի աջակցության ակցիայի շրջանակում բերված սնունդը գցեց աղբամանըԻնչ է հայտարարագրել թիվ մեկ աներձագըԲուհերում սեռական պատկերը մտահոգիչ է, 4-ից 1-ն է տղա, չե՞ք ուզում գրավիչ դարձնեք նրանց համարԶՈւ-ում ինչու՞ եք անհավասար պայմաններ ստեղծում, մի մասին տարկետում եք տալիս, մի մասին՝ ոչԿայա Կալասի հայտարարությունից հետո՝ Հայաստանում պետք է հակաեւրոպական շարժում սկսեր. Հայկ Այվազյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված