ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2» Իրանը, տեւական դադարից հետո, հարձակվել է Բահրեյնի ԱՄՆ ռազմական բազաների վրա Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու

Կրկեսային շոու Christmas Story Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին

Ազդագրեր

Դեկտեմբերի 20-ից Հաղթանակի զբոսայգում «Մայր Հայաստան» հուշարձանի հարևանությամբ կմեկնարկի տարվա ամենաբազմաժանր ընտանեկան կրկեսային շոուն՝ Christmas Story-ն։

Սա վառ պատմություն է Սուրբ Ծննդյան փրկության մասին, որտեղ բարությունը առճակատվում է է Ձյունե թագուհու հմայքին: Հերոսներին վիճակված է հաղթահարել բազմաթիվ փորձություններ՝ տոնը մարդկանց սրտեր վերադարձնելու համար։ Հանդիսատեսին սպասվում է հետաքրքիր հնարքներով, զարմանալի կատարումներով և ջերմ հույզերով լի ճանապարհորդություն:

Շոու ծրագրում.

  • Ակրոբատներ՝ օդային և ոչ միայն,
  • ծաղրածուներ,
  • ձեռնածուներ («ժանգլյորներ»),
  • Էկվիլիբրիստներ,

և այլ ժանրերի արտիստներ, որոնք տոնը կստեղծեն հենց ձեր աչքի առաջ:

Christmas Story-ն շոու է, որտեղ ներդաշնակորեն համադրվում են ամենատարբեր ժանրերը՝ դասելով այն Հայաստանի ամենամեծ շոու-նախագծերի շարքում։ Հատուկ այս նախագծի համար ստեղծվել են արտիստների բոլորովին նոր կերպարներ,  թարմացվել են դեկորացիաները, որպեսզի հանդիսատեսն ամբողջովին ընկղմվի տոնական հեքիաթի մեջ։

Կազմակերպիչներ.

Շոուի հեղինակները Անդրանիկ և Գևորգ Վարդանյան եղբայրներն են՝ աշխարհահռչակ «America’s Got Talent», «Britain’s Got Talent» և «Spain’s Got Talent» և այլ հեղինակավոր նախագծերի մասնակիցները։ Նրանց վարպետությունն ու յուրօրինակությունը Christmas Story-ն դարձրել են իրադարձություն, որը չի կարելի բաց թողնել:

Տեղեկատվություն հանդիսատերի համար.

  • Ամսաթվերը և ժամերը. ամեն օր դեկտեմբերի 20-ից ժամը17:00-ին (հանգստյան օրերին՝ 13:00-ին և 17:00-ին):
  • Վայրը՝ Երևան, Հաղթանակի զբոսայգի, «Մայր Հայաստան» հուշարձանի հարևանությամբ։
  • Տոմսերը՝ արդեն վաճառվում են

հեռախոսով՝ +374 93 66 55 19, +374 93 66 55 14

կամ էլ կայքում՝ tomsarkgh.am

Բաց մի թողեք ձեզ և ձեր մտերիմներին իսկական ամանորյա հեքիաթի մթնոլորտ նվիրելու հնարավորությունը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ