Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Ժողովուրդ». Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց, որ չձերբակալվեն. սկանդալ

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 18-ին ԱԺ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի եւ Յուրի Վորոբյովի նախագահությամբ Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը: Առաջին հայացքից սա հերթական պաշտոնական միջոցառումը կարող է թվալ, կամ աշխարհաքաղաքական իմաստով՝ ռուսների հետ հարաբերությունները վերականգնելու ջանքեր: Բայց, արի ու տես, որ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի ունեցած այս նիստը սկանդալով է ուղեկցվել:

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Դիլիջանում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին նախատեսված է եղել ՌԴ Պետդումայի մի շարք պատգամավորների մասնակցությունը, սակայն ռուս պատգամավորները հրաժարվել են գալ Հայաստան, եւ նրանց մերժումը պատճառաբանվել է Հայաստանի կողմից վավերացված Հռոմի ստատուտով:

«Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ՌԴ Պետդումայի պատգամավորները մտավախություն են ունեցել, որ իրենց այցը Հայաստան կարող է անկանխատեսելի ելք ունենալ, ընդհուպ՝ ձերբակալության տեսքով:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանից մեկնաբանություններ ստանալ այս առիթով, բայց չհաջողվեց՝ ո՛չ ԱԺ-ում, ո՛չ էլ հեռախոսազանգի միջոցով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ