Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Հրապարակ». Մարզերից վարորդներ են ուզում բերել Երեւան

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում երեկ վաղ առավոտից գործադուլ էր,գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդները աշխատանքային պայմանների բարելավում ու աշխատավարձերի բարձրացում են պահանջում։ Մեզ պատմեցին,որ քաղաքային իշխանությունները նախապես խոստացել են տոմսային միասնական համակարգի գործարկումից եւ հետո բարձրացնել վարորդների աշխատավարձերը, սակայն խոստումը չեն կատարել, իսկ նախկին՝ ստվերային շրջանառությամբ աշխատած վարորդները հույս ունեն, որ համախմբված գործադուլով կարող են հասնել նպատակին, քանի որ քաղաքային իշխնությունը ամեն ինչ կանի հասարակական տրանսպորտի պատճառով բարձրացած հանրային դժգոհությունը բունտի չվերածելու համար:

Սակայն իշխանությունը հակաքայլերի անցավ, երեկ տեղում մի քանիսին ազատեցին աշխատանքից` փորձելով բռնել մյուսների վախը եւ վերադարձնել աշխատանքի, սակայն հարցը դրանով չլուծվեց, մի քանիսն ընդամենը վեադարձան, երեկոյան արդեն լուրեր կային,որ իրավապահներն են «դուրս եկել» վարորդների վրա, իսկ իշխանությունը ոտուձեռ ընկած ինչքան համայնքային հիմնարկ ու մարզային կառույց ունեն, հրահանգել են, որ վարորդ ուղարկեն երեւան, որ այսօր ավտոբուսները վարեն եւ քաղաքը կաթվածահար չլինի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ