Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Ի՞նչ է որոշել Դատախազությունը Հովիկ Աղազարյանի գործով

Իրավական

«Հրապարակ»-ը գրում է․ 

ՔՊ վարչության երեկվա նիստից հետո, որը վարել է վարչության նախագահ Փաշինյանը, հայտարարվեց, որ Հովիկ Աղազարյանը հեռացվում է կուսակցությունից։ Աղազարյանի հեռացման պատճառ նշվում է «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքը, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները»։ Այս հայտարությունից ժամեր անց Հովիկ Աղազարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքն է դուրս գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, բայց պատգամավորի մանդատը վայր չի դնում։

Այս դեպքերը սկսվեցին այն պահից, երբ Հովիկ Աղազարյանը` երկու օր առաջ, հայտարարեց, որ մերժում է Փաշինյանի «խնդրանքը» և վայր չի դնի պատգամավորական մանդատը։

Հաշվի առնելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեում Աղազարյանի վերաբերյալ քրեական վարույթ կա, ուստի չի բացառվում, որ դատախազը նրան անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ մտնի Ազգային ժողով, դատախազություն հարցում արեցինք: «Հրապարակ»-ին հայտնեցին, որ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ներկայում չի քննարկվում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ