Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ է Պակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով «Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք» «Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները Քաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց «Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին «Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել «Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են Լեհաստանում տագնապ է հայտարարվել՝ սահմանային անցակետերը ռուսական անօդաչուների հարվածների պատճառով

Ախր, Ալենի հետ նույնիսկ մատաղ ուտելու գնալն է անընդունելի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

2018թ.-ից մինչ օրս գիտակից հանրությանը զարմացնում են ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ հանրային հրապարակումները: Անմիջականության քողի ներքո վերջինս ցույց է տալիս իր անտակտությունները եւ էժան վարքագիծը: Եթե ժամանակին  Փաշինյանը սահմանափակվում էր լայվերով, որտեղ փոքրիկ փլիսոփայի սինդրոմով տառապած տարբեր կանխատեսումներ, «հանգի՛ստ նստեք տեղներդ» ոճով հանդիմանություններ ու կարգադրություններ էր անում, ապա «նոր եթերաշրջանում»  Փաշինյանը ներկայանում է արդեն տձեւ հեծանվորդի դերում, իսկ ամենավերջին ֆեյսբուքյան էպիզոտներում «բարի» օրինակ է ծառայում, ասենք, դեռահասներին, որ կարելի է պառկել դիվանին կոշիկներով կամ կնոջդ, անկախ իր կամքի, նկարահանել ու գցել սոցցանց: Երեւի, իմաստ չկա ասելու, որ վարչապետի աթոռը զբաղեցնողը, փաստորեն, այնքան պարապ է մնացել, որ զբաղվում է ֆոտոՇՈՒՏով: Ի՞նչ ասես, կարո՞ղ է մեր ազգի համբերության բաժակը ծակ է:

Իսկ Երեւանի քաղաքապետի տեղակալ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ «փայլատակել է» Աշխատանքային օրենսգրքի աբսուրդային մեկնաբանությամբ: Ինչպես նշում է իրավաբան  Ռոբերտ  Հայրապետյանը, Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, ինչ աստիճան, որ այլանդակվում է Երեւանի քաղաքապետի տեղակալի կողմից։ Երեւանի փոխքաղաքապետը նշել է. «Աշխատանքային օրենսգրքի 122-րդ  հոդվածի հիմքով պայմանագրի լուծումը, թե իբրեւ աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետեւանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս՝ անօրինական է (սրա վերաբերյալ ԱՕ-ն  եւ Վճռաբեկ դատարանի որոշումներն ունեն հստակ կարգավորումներ)»:  Ռոբերտ  Հայրապետյանն էլ հակադարձում է. «Հուշում՝ դեղին փողկապով «իրավաբանին»՝ վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 2-րդ  մասի 6 հոդվածով ՀՀ-ն  պարտավորություն է ստանձնել շահերի բախման դեպքում, առանց վերապահության, ճանաչել գործադուլի իրավունքը»: Նշենք, որ երեկ գործադուլ իրականացնող 18 ավտոբուսի վարորդ ազատվել են աշխատանքից՝  Սուրեն Գրիգորյանի իրավաբանական խայտառակ բացատրության հիմքով:

Զարմանալի առաջարկով է հանդես եկել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ:  Նա լրագրողներիս հրավիրել է թեյի սեղանի շուրջ զրույցի։ «ԱԺ-ում հավատարմագրված հարգելի լրագրողներ, հաշվի առնելով մեր համագործակցության ընթացքում հանդիպող հաճախակի անհամաձայնությունները եւ ձեր կողմից շատ հարցերի վերաբերյալ, իմ ընկալմամբ, երբեմն սխալ պատկերացումները, ինչպես նաեւ չբացառելով իմ կողմից շատ խնդիրների հետ կապված ոչ ճիշտ ընկալումը՝ առաջարկում եմ մոտ օրերս միասին հանդիպել ԱԺ շենքում, առանց տեսախցիկների եւ բարձրախոսների, թեյի սեղանի շուրջ ու զրուցենք մեր ընդհանուր աշխատանքի ձեւի, ոճի, խնդիրների շուրջ:  Հուսով եմ՝ չեք մերժի իմ այս հրավերը», - նշել է նա եւ նախապես ընդգծել, որ խոսելու որեւէ փակ թեմա չի լինի, համարենք այս հանդիպումը աշխատանքային քննարկում, իրար ավելի լավ հասկանալու եւս մեկ հնարավորություն: Ու սա ասում է մարդ, ով ԱԺ պատմության մեջ հիշվելու է մի լրագրողի հավատարմագրումը խորհրդարանում կասեցնելու կամային որոշմամբ: Բայց սա էլ մի կողմ, հետաքրքիր է՝ կգտնվե՞ն իրենց աշխատանքը հարգող լրագրողներ, որ կգնան Ալենի հետ թեյելու: Ախր, Ալենի հետ նույնիսկ մատաղ ուտելու գնալն է անընդունելի:

Զարմացած է «Իրավունք»-ը 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիներիԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՓաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասներըԻսկ Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից. Արտակ ԶաքարյանԿիևի քաղաքապետը բնակիչներին կոչ է արել ժամանակավորապես լքել քաղաքըԱլմա-Աթայի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.amԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևՀոկտեմբերի 9. Օրվա խոսքԳազամատակարարման պլանային ընդհատումներԻսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ էՊակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցովԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք»«Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականներըՔաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց«Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված