Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Խամոյանը լավ «մեխեց» Նիկոլ հայադավին, ափսոս չշշպռեց` ստո՛ւմ եք, լկտիաբար ստում

Վերլուծություն

Հայաստանի գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին. հաղորդում առերեւույթ հանցագործության մասին

«Ազգային ժողով» կոչվածում պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը առավել քան ուշագրավ բացահայտում կատարեց: «Առավել քան», որովհետեւ նրա հայտնած տեղեկությունը ոչ միայն ուշագրավ է, այլեւ իր մեջ պարունակում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից առերեւույթ հանցագործության հատկանիշ:

ԻՆՉ ԱՍԱՑ ԽԱՄՈՅԱՆԸ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ԺԱՄԻՆ

Պատգամավորը խորտակեց Նիկոլի կեղծ կամ փուչիկ հանդիսացող ժողովրդավարության բաստիոնը, մինչ Նիկոլին անդրադառնալը, նախ «մեխեց» Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախկին նախագահ Կարեն Անդրեասյանին:

«Հարցս իրական Հայաստանի իրական եւ ոչ երեւակայական իրադարձություններին է վերաբերում, ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձողեր է սահմանում,- ասաց պատգամավորը,- Նախորդ շաբաթ, հարգելի հայրենակիցներ, դուք տեղյակ եք, որ սահմանադրական անկախ մարմնի նախագահը երկրի վարչապետի կողմից SMS ստանալուց հետո ափալ- թափալ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց իր հեռանալու մասին: Խոսքը, ի դեպ, մարդու մասին է, ով պետք է Սահմանադրությամբ երաշխավորի դատարանների, դատավորների անկախությունը, բայց  պարզվում է` սեփական անկախությունն անգամ ունակ չի պաշտպանելու:

Բայց 2 ժամ առաջ մի նշաձողով էլ բարձրացանք վերեւ: Հովիկ Աղազարյանը, ով այլեւս ձախ կողմում է մեզանից նստած, բացահայտում արեց, զազրելի բացահայտում. պարզվում է, մարդու հեռախոսը նախ հայտնվել է քննիչի մոտ, հետո հայտնվել է Նիկոլ Փաշինյանի սեղանին: Հետո բոլորով կուսակցության վարչության նիստում, ենթադրում եմ, անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններ նաեւ, դրել քննարկել են: Սա ժողովրդվարության բաստիոն Հայաստանի Հանրապետությունում: Հիմա հարցս, պարոն Փաշինյան, Հովիկ Աղազարյանի հեռախոսը միամիտ ո՞նց է հայտնվել ձեր սեղանին…»:

Նիկոլը ներկա էր նիստին, հարցից փախչելու տեղ չուներ, ինքն էլ պատասխանեց հարցին: Հավանաբար հասկանալով, որ թույլ է տրվել անօրինություն, ավելին՝ հանցագործություն, նախ ստեց ու փորձեց ժխտել իր սեղանին Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աղազարյանի հեռախոսի հայտնվելու փաստը՝ ասելով բառացիորեն հետեւյալը. «Պիտի հիասթափեցնեմ ձեզ, Հովիկ Աղազարյանի հեռախոսը իմ սեղանին չի հայտնվել եւ չէր էլ կարող հայտնվել»: Այստեղ հարկ է նկատի ունենալ, որ պատգամավորի ասածը պետք չէ բառացի ընկալել, այսինքն՝ հեռախոսը Նիկոլի սեղանին է հայտնվել, գրպանում թե ձեռքին, էական չէ, Խամոյանը նկատի ուներ, որ հեռախոսը հայտնվել է Նիկոլի տրամադրության տակ, ինչը Նիկոլը չէր կարող չհասկանալ, բայց, այդուհանդերձ, սկզբում ժխտեց:

ՆԻԿՈԼԻ «ԿՌՈՒՏԻՏՆԵՐԸ»

Հիմա հետեւենք Նիկոլի խոսքի շարունակությանը. «Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից, եւ անկախ մարմինը, օրենքով սահմանված կարգով, համապատասխան բոլոր ընթացակարգերը եւ թույլտվությունը ունենալով, բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն էդքան էլ անկախ չի, եւ երբ որ էդ մարմինը էդ քննչական հանձնարարականը կատարելու ընթացքում բախվել է կամ հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ, եւ, բնականաբար, այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի տիրոջ հետ, եւ պարտավոր էր զեկուցել իր վերադասին, տվյալ դեպքում՝ Հայաստանի վարչապետին: Երբ որ Հայաստանի վարչապետը էդ, այ էդ տեղեկությունները երբ որ հայտնվում են Հայաստանի վարչապետի սեղանին, վարչապետը չի կարող, երբ որ չգիտի վարչապետը էդ տեղեկությունների մասին, դա ուրիշ իրավիճակ է, երբ որ գիտի վարչապետը էդ տեղեկությունների մասին, ընդ որում, գիտի օրենքով սահմանված կարգով, եւ այդ տեղեկությունը ում հետ կիսվել է, կիսվել է էլի օրենքի տառին եւ հնարավորություններին, թույլտվություններին համապատասխան, դրանից առաջ ես խորհրդակցել եմ բոլոր հնարավոր մարմինների հետ, ովքեր իրավասու են գնահատական տալ այդ իրավիճակին, եւ ես ասում եմ նաեւ, որ, այո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, վարչությունը որոշում է կայացրել, որ Հովիկ Աղազարյանին հեռացնել սեփական շարքերից, այդ թվում հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով, որը, ի դեպ, նաեւ  որպես կատարման թեզ, ընդգծված է նաեւ «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում: Եվ, այո, ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ, քաղաքական, բարոյական եւ այլ լծակներ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տրված մանդատից զրկելու համար: Եվ ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»:

Պատկերացնո՞ւմ եք, սա ասում է, կարմիր գծերը հատելուց, դրա անթույլատրելիությունից խոսում է կարմիր գծերի գերագույն գլխավոր հատողը՝ մեկը, որը Հայաստանում ու նրա սահմաններից դուրս բազմաթիվ ու շատերի կողմից նույնիսկ աներեւակայելի կարմիր գծեր է հատել: Հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելուց հանդգնում է լկտիաբար խոսել հանրային բարոյականության ստանդարտները բազմիցս ոտնահարածը: Պետական անվտանգության սպառնալիքից դարձյալ լկտիաբար հանդգնում է խոսել մեր ազգային ու պետական անվտանգության թիվ 1 ներքին սպառնալիքը: Այստեղ են ասել՝ «Դե եկ, վարդապետ, ու մի խենթացիր»: Բայց անհո՜գ… Հիմա խենթանալու իրավունք չկա, եւ դա գիտակցողները գիտակցում են, ավելին՝ վճռական են, որ ազգի թշնամիներին իրենք խենթացնեն…

Ի վերջո, հասկանալի է, որ Նիկոլի վերոնշյալ վարքն անպատժելիությունից է բխում, իսկ պատժվելուց հետո ծպտուն անգամ չի հանի, եւ, ինչպես ինքն ասաց, ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար:

Բայց… թեմայից շատ չշեղվենք, հետեւենք Աղազարյանի հեռախոսի շարժին ու դրա օրինականությանը: Այն, որ պատգամավորի պաշտոնը զբաղեցնողի անձնական հեռախոսը քրեական վարույթի շրջանակներում եւ վկայի կարգավիճակում նրա գտնվելու ընթացքում կարող էր առգրավվել կամ հայտնվել քննիչի մոտ, հիմա չենք վիճարկի: Բայց հետո արդեն հարցեր են առաջ գալիս…

Օրինակ, Նիկոլի ասած այդ «անկախ մարմինը» (Հայաստանում Նիկոլից անկախ իրավապահ մարմի՞ն…), որը տվյալ դեպքում միանգամայն ենթադրելի է, որ քննչական մարմինն է, այդ ո՞ր օրենքով եւ այդ օրենքի ո՞ր դրույթով, այդ ո՞ր սահմանված կարգով է բոլորովին ուրիշ գործով (հասկանալի է, որ Աղազարյանի հետ կապված վարույթին չառնչվող) քննչական հանձնարարական տվել մեկ այլ մարմնի, որը, Նիկոլի ասելով, այդքան էլ անկախ չէ, եւ ո՞րն է այդ մարմինը: Այլապես Հայաստանի գերագույն գլխավոր ստախոսի ասածը, թե «օրենքով սահմանված կարգով» է քննչական հանձնարարականը տրվել, դեռ հիմք չէ հավատալու համար, թե իսկապես օրենքով սահմանված կարգով քննչական հանձնարարական է տրվել:

Նիկոլի ասածից կարելի է այն տպավորությունը ստանալ, որ նա «Գյուլնազ տատի հեքիաթն» է պատմում, բայց դեռ համարենք, որ այդպես չէ, քննչական հանձնարարականն էլ օրենքով սահմանված կարգով է տրվել, ինքն էլ իսկապես վերադասն է այնքան էլ անկախ չլինող X մարմնի, այդ X մարմինը քննչական հանձնարարականը կատարելու ընթացքում իսկապես բախվել է կամ հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ:

Դարձյալ մի պահ համարենք, թե տվյալ մարմինը օրենքի պահանջով պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, թեեւ չի ասվել, թե ո՞ր օրենքի եւ տվյալ օրենքի ո՞ր հոդվածի համաձայն էր պարտավոր զեկուցել (առանց համապատասխան հղման, ինչ ասես կարելի է հորինել, եթե նկատի ունենանք, որ խոսքը գերագույն գլխավոր հորինողի՝ Նիկոլի մասին է), եւ վերոնշյալ զեկույցի արդյունքում պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ պարունակող տեղեկությունները հայտնվել են Նիկոլի սեղանին: Է, լավ, հետո՞…

Հենց այստեղ է, որ առաջ են գալիս գլխավոր հարցերը.

  1. Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այդ ո՞ր օրենքով սահմանված կարգով եւ տվյալ կարգի ո՞ր դրույթով իրավունք ուներ այդ՝ պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ պարունակող տեղեկություններով կիսվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների հետ… Ընդգծենք, որ Խամոյանի հարցը հենց դրան էր վերաբերում՝ Աղազարյանի հեռախոսի պարունակած տեղեկությունները ՔՊ կուսակցության վարչության անդամներին հասանելի դարձնելուն:
  2. Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այդ ո՞ր օրենքով եւ տվյալ օրենքի ո՞ր դրույթով իրավունք ուներ քննիչից պահանջելու եւ իր մոտ ունենալու Աղազարյանի անձնական հեռախոսը, կամ, եթե ինքը չի պահանջել, քննիչն այդ ո՞ր օրենքով եւ տվյալ օրենքի ո՞ր դրույթով իրավունք ուներ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին փոխանցել Աղազարյանի հեռախոսը…

Չկա՛ այդպիսի օրենք: Քրեական վարույթի շրջանակում առգրավված նմուշը կամ իրեղեն ապացույց հանդիսացող տեղեկությունների աղբյուր հանդիսացող իրը, տվյալ դեպքում հեռախոսը քննության ընթացքում այլ անձի մոտ չէր կարող գտնվել, բացառությամբ քննիչի, մեկ էլ փորձագետի, եթե քննիչը հեռախոսն ուղարկած լիներ փորձաքննության:

Այն, որ Աղազարյանի հեռախոսն իսկապես եղել է Նիկոլի մոտ, Նիկոլը խոստովանում կամ մատնում է Խամոյանի հարցին պատասխանելով: Ահավասիկ. Խամոյանի հարցը. «Հիմա ո՞ր օրենսդրության շրջանակներում է պատգամավորի հեռախոսը հայտնվել քննիչի սեղանին, հետո հայտնվել ձեր սեղանին»:

Նիկոլի պատասխանը. «Շատ պարզ մի քանի օրենսդրության արդյունքում. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության մասին օրենսդրություն, օպերատիվ- հետախուզական գործունեության մասին օրենսդրություն»:

Ստո՛ւմ է Նիկոլը՝ իր կամ քննիչի՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 441- րդ հոդվածով նախատեսված առերեւույթ հանցանքը թաքցնելու դիտավորությամբ թե անգիտությամբ, իրավապահ պատկան մարմնի պարզելու խնդիրն է: Թե՛ Հայաստանի Քրեական դատավարության օրենսգրքում, թե՛ «Օպերատիվ- հետախուզական գործունեության մասին» օրենքում չկա որեւէ դրույթ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին իրավունք կտար քննիչից պահանջելու, ստանալու վկայի հեռախոսը, կամ քննիչին կպարտավորեցներ կամ նրան իրավունք կտար նույն անձին հանձնելու վկայի հեռախոսը: Չկա՛:

Ընդգծենք, որ Խամոյանի վերջին հարցին պատասխանելիս Նիկոլն արդեն ոչ թե ժխտեց, որ պատգամավորի հեռախոսը հայտնվել է իր սեղանին, այլ ստելով ներկայացրեց, թե որ օրենսդրության արդյունքում է դա եղել:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА Новости
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top