Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Հույս ունեմ, որ Դվալիշվիլիի հետ կնշենք հաղթանակը հայ-վրացական պարերով․ Արման Ծառուկյան

Սպորտ

Խառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող ռուսաստանցի Արման Ծառուկյանը հույս է հայտնել, որ ինքն ու թեւթեւագույն քաշային կարգում (61 կգ) UFC չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլին կհաղթեն հունվարի 18-ին Լոս Անջելեսում նախատեսված UFC 311 մրցաշարում։

28-ամյա Արման Ծառուկյանի մրցակիցը կլինի UFC ռուսաստանցի չեմպիոն, 33-ամյա Իսլամ Մախաչեւը։ 

«Ես զգում եմ, որ ես ու Մերաբը միասին պետք է հաղթենք այդ մրցաշարում։ Ես ծնվել եմ Վրաստանում, նա վրացի է, մենք մոտ ենք, լավ ենք ճանաչում իրար, մարզվել ենք միասին։

Հույս ունեմ, որ այդ երեկո կնշենք հաղթանակը հայ-վրացական պարերով»,- ասել է Արման Ծառուկյանը The Ariel Helwani Show YouTube ալիքում։

MMA-ում Արման Ծառուկյանն անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ։ Իսլամ Մախաչեւը 27 մենամարտից 26-ում է հաղթանակի հասել։

2019թ․ ապրիլին Մախաչեւը մրցավարների որոշմամբ հասել էր հաղթանակի Ծառուկյանի դեմ մենամարտում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ