Ռուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքում Կրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերը Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ Եթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔ Զապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակման Արսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսին Խորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը Ձեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ Վրթանեսյան «Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ»

Ամեն ոք թող ինքը մտածի՝ ինչ ենք պարտք մեր հերոսներին. Արթուր Սահակյան

Լուսանկարներ

2020 թվականից մինչեւ 2024 թվականն ընկած մեր դառը իրականությունը եւ լուսավորն ու ռոմանտիկը փնտրելու անհագ ցանկությունն իր բեմականացված արտացոլումն է գտել ռեժիսոր Արթուր Սահակյանի նոր մյուզիքլում՝ «Երեւան 20-24»: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմ բարձրացած այս ներկայացումը հանդիսատեսի կողմից ընդունվեց հարազատի ջերմությամբ, սրտացավությամբ ու արցունքների միջից նշմարվող ժպիտով: Այն իր բովանդակությամբ յուրահատուկ նվեր էր Երեւանին, որտեղ հերոսների շարքում մայրաքաղաքի կոլորիտը միշտ վառ պահող մարդիկ են, պատերազմի բովով անցած իրական հերոսները, իսկ նրանց թիկունքում՝ անմահների բանակը…

Ներկայացումը լավագույնս մեկտեղել էր թատրոնի վաստակաշատ ու նոր սերնդին, ինչի շնորհիվ երիտասարդ դերասանները պարզապես փայլեցին բեմում: Ընդ որում՝ շատերի համար «Երեւան 20-24»-ն առաջին բեմելն էր։ Գլխավոր հերոսուհին ԱՄՆ-ից Հայաստան ժառանգության հարցերով ժամանած Նվարդն է, իսկ հերոսը՝ Գոռը, ով 44-օրյա պատերազմից հետո գամված է սայլակին, պատերազմում կորցրել է 3 հավատարիմ ընկերներին, իսկ ինքը հրամանատարի հետ հրաշքով է փրկվել։ Նվարդի հանդիպումը Գոռի հետ վերաիմաստավորում է վերջինիս կյանքը, նրանք այլեւս միասին են պայքարում հանուն վաղվա արշալույսի…

«Իրավունք»-ի հետ զրույցում բեմադրիչը՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ներկայացմանն անդրադարձավ իրեն հատուկ անկեղծությամբ:

— Նախ անդրադառնանք ներկայացման գաղափարին, ինչո՞ւ որոշեցիք հենց այս թեմատիկան շոշափել բեմում:

— Քրիստ Մանարյանն ասաց, որ ունի մյուզիքլ գրելու մտահաղացում, հետո գրվեցին երգերի բառերը, երաժշտությունը, եւ կամաց-կամաց ձեւավորվեց ֆաբուլան, որը հետո մտավ թատրոնի լեզվի մեջ:

— Ո՞րն է ներկայացման գլխավոր մեսիջը:

— Այն, որ մենք զինվորներին պարտք ենք, մենք մեր նահատակներին պարտք ենք։ Իրենք մեզ հսկում են, գնացին ու մեր անդորրն են հսկում։

— Ի՞նչ ենք պարտք…

— Ամեն ոք թող ինքը մտածի, թե ինչ ենք պարտք։ Ես կոնկրետ գիտեմ՝ ինչ ենք պարտք, հիմա մնում է, որ բոլորն իմանան… Բլբլոցներով է լցվել մեր այսօրվա կյանքը՝ զիջելով անելիքներին: Մինչդեռ անելիքները պետք է առաջ գան՝ կոնկրե՛տ անելիքները: Մենք մեր հայրենիքի մի մասը կորցրել ենք ու դեռ կորցնում ենք, շարունակելու ենք կորցնել, եթե այսպես շարունակվի։

— Թատրոնի բեմում տեսանք նոր դեմքեր: Ի՞նչ կասեք դերասանական կազմի մասին:

— Ներկայացման գլխավոր դերակատարը դեռ ուսանող է, ընդ որում՝ նա ծառայել է Հայոց բանակում, որքանով տեղյակ եմ, հենց 44-օրյա պատերազմի ընթացքում: Շատ ուրախ եմ, որ ծանոթացա նրա եւ մյուս երիտասարդ դերասանների հետ: Նրանց հետ աշխատանքը կլանող էր, բոլորն էլ տաղանդավոր երիտասարդներ են։ Մեծ հաճույք ստացա նրանց հետ աշխատանքից:

— Կոնկրետ իրական պատմությո՞ւն է ներկայացման հիմքում:

— Ոչ, սա ոչ թե իրականության, այլ գաղափարի մասին է, որ չպետք է մոռանանք, որ մեր հերոսների հոգիները ներկա են մեր քաղաքացիական կյանքում եւ զորավիգ են իրենց պայքարին նաեւ այսօր: Ես այս ամենին հավատում եմ, եթե չհավատանք այս ամենին, բա ինչի՞ն հավատանք: Ինչ-որ մարդո՞ւ…

— Դուք խոսում եք կարեւոր գաղափարների մասին, որոնք այսօր համառորեն փորձում են ոչնչացնել…

— Այս ներկայացումը նաեւ դրա մասին է, որ արտահայտենք մեր դիրքորոշումը: Այդ գաղափարները նսեմացնողներին պետք է մենք նսեմացնենք ու շատ դաժան:

— Այս թեմատիկան ունենալո՞ւ է շարունակություն Ձեր հաջորդ ներկայացումներում:

— Իրադարձություններ կան, որոնք նույնիսկ թատերական անդրադարձի արժանի չեն։ Ժամանակին ինձ ասում էին, թե «Խաթաբալադան» Վանո Սիրադեղյանի մասին է, բայց ես միանգամից դեռ այն ժամանակ ասել եմ, որ որեւէ քաղաքական գործիչ արժանի չէ բեմ ելնելու, խոսքը 1996 թվականի մասին է։ Շատ իրադարձություններ կան, որոնք պետք է բաց թողնել, չի կարելի հիշել: Դրա հետեւանքը պետք է սարսափ առաջացնի եւ մոռացվի: Մեր օգտին է մոռանալը: Չեմ ուզում այլանդակությանը անդրադառնալ, արվեստը պետք է խոսի միայն գեղեցիկի մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄՅունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքումԿրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերըԹրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըԽորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը6 տարի է՝ Փաշինյանի դեմ գիշեր-ցերեկ պայքարում եմ, միայն Ռուբինյանն է ինձ դրա համար փող տվելՁեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ ՎրթանեսյանՖոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին«Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ինՕրվա մղուժ... Հայկ ՄամիջանյանՀայաստանը ցույց տվեց, թե որքան պետք է տանջվենք յուրաքանչյուր հաղթանակի համարՄոռանում եք Հայկին.Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված