Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

«Հրապարակ». Բարտեր են արել. Գեղամ Նազարյանին ուղարկել են ՔՊ-ականների մոտ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցությունը վերջերս խմբակցությունից հեռացված պատգամավոր Գեղամ Նազարյանից պահանջել է, որ հեռանա նաեւ խմբակցությանը հատկացված հարկաբաժնից եւ իր աշխատասենյակը տեղափոխի խորհրդարանի մեկ այլ հարկաբաժին։

Նազարյանը փորձել է համոզել, որ տարիուկես է մնացել, տեղափոխություն անելու իմաստ չկա, սակայն ընդդիմադիրները պնդել են, թե ուզում են, որ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տեղափոխվի իրենց մոտ, որի աշխատասենյակը խորհրդարանի նոր ֆոյեում է՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հարկաբաժնում՝ ՔՊ-ականների հարեւանությամբ։

Ի վերջո, բարտեր են արել՝ Նազարյանին ուղարկելով ՔՊ-ականների մոտ՝ Արթուր Խաչատրյանի զբաղեցրած աշխատասենյակ, իսկ Խաչատրյանին բերել են խմբակցությունից հեռացած Նազարյանի սենյակ»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ