Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել ՀՖՖ-ի նկատմամբ

Սպորտ

 

ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ։ Հետաքննության առիթ է հանդիսացել Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրի Հայաստան — Ֆարերյան կղզիներ հանդիպումը (0:1)։

Հաղորդվում է, որ մարզադաշտում կիրառվել են պիրոտեխնիկա (ճայթուկներ), իսկ երկրպագուները բարձրացրել են արգելված բնույթի պաստառներ։ Ճայթուկների օգտագործման համար նշանակվել է 20․000 եվրո տուգանք, իսկ պաստառների համար՝ 17.500 եվրո։

Կառույցից հայտնել են, որ եթե սխալները կրկնվեն, ավելի խիստ պատժամիջոցներ կկիրառվեն։ Միևնույն ժամանակ, ՈւԵՖԱ-ն ՀՖՖ-ին հանձնարարել է հաջորդ խաղում, որը կայանալու է Հայաստանում, մարզադաշտի 500 նստատեղ դատարկ թողնել՝ հարավային և հարավ-արևելյան տրիբունաներում: 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ