Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Transfermarkt-ը ներկայացրել է Ռոնալդուի և Մեսսիի տրանսֆերային փոփոխված արժեքները

Սպորտ

 

Transfermarkt ինտերնետային պորտալը թարմացրել է Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան «Ալ-Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, ինչպես նաև «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ընտրանու հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերային արժեքները։

Այժմ 39-ամյա Ռոնալդուի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո (նախկինում՝ 15 միլիոն եվրո): Ավելի վաղ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել էր պատմության առաջին ֆուտբոլիստը, ով խփել է 916 գոլ պաշտոնական խաղերում։ Նա խփել է հինգ գոլ «Սպորտինգում», 145՝ «Մանչեսթեր Յունայթեդում», 450՝ Մադրիդի «Ռեալում», 101՝ «Յուվենտուսում», 81՝ «Ալ-Նասրում» և 134՝ Պորտուգալիայի հավաքականում։ Ռոնալդուն ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն է՝ հավաքականների, Եվրոպայի առաջնության, Չեմպիոնների լիգայի և Աշխարհի ակումբային առաջնության պատմության մեջ։

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով՝ 25-ից դառնալով 20 միլիոն։ 37-ամյա արգենտինացին կորցրել է լիգայի առաջատարի դիրքը՝ այժմ կիսելով առաջին տեղը «Լոս Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Ռիկի Պուչի հետ, ում արժեքը աճել է 5 միլիոն եվրոյով՝ 20-ից հասնելով 25-ի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ