Պապոյանը նշել է ապրանքները, որոնք հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանել «Toyota»-ն բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորիստին․ վերջինը հիվանդանոցում է Եթե ընդդիմությունը հրադադար հայտարարի, ապա 2026-ին կլինի հնարավորություն` հասնելու փոփոխությունների. Մաթեւոսյան Բժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված՝ շնչահեղձ լինող 2-ամյա տղայի կյանքը Փաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են. Լուսանկարներ ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարականներ է տվել՝ ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար Որոնք են 2026-ին ընդառաջ տեղադրված աշխարհի 10 ամենատպավորիչ տոնածառերը. լուսանկարներ Փաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են. Ֆոտո Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած անձը Գառնիի համայնքապետարանի աշխատակից է Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում դեռևս կան հոսանքազուրկ հասցեներ. ՀԷՑ

Ոստիկանները թող «ԳՈՒՄ»-ի շուկայում ցուցաբերած եռանդով, նեոնացիստական շարժման դեմն առնեն. Ալլա Հակոբյան

Ներքաղաքական

Ինչպես նշել էինք, հայ նացիստական «Հոսանք» ​​կազմակերպության անդամները պատրաստվում են իրենց առաջին համաժողովին, որտեղ, ըստ էության, կխոսեն հայկական «ռեյխը»​​ կառուցելու իրենց ծրագրերի մասին: Այն նախատեսված է «Էլիտ-պլազա բիզնես կենտրոն»-ում՝ դեկտեմբերի 18-ին: Թե ինչո՞ւ են նրանց տարածք տրամադրել, «Իրավունք»-ը փորձեց պարզել բիզնես կենտրոնից: Մեզ վստահեցրին, որ կոնֆերանսի բովանդակային մանրամասնություններից տեղյակ չեն, «Հոսանք»-ի դետալային գործունեությանը՝ եւս: Այդուհանդերձ, խոստացան ուսումնասիրել եւ հավելյալ դիրքորոշում հայտնել ավելի ուշ՝ հավաստիացնելով, որ կենտրոնն ունի արժեհամակարգային սկզբունքներ, որոնք կարեւոր են:

Ավելի ուշ կրկին կապ հաստատեցինք «Էլիտ-պլազա բիզնես կենտրոն»-ի հետ՝ հետաքրքրվելով, թե որքանով է իրենց արժեհամակարգային սկզբունքների մեջ տեղավորվում ֆաշիստական կազմակերպությանը տարածք տրամադրելը: 

«Ես ուսումնասիրեցի, բայց event-ն արդեն մենք վերցրել ենք, կանխավճարը փոխանցված է, այսինքն՝ իր բնականոն հունով պետք է համաժողովը տեղի ունենա, այլ փոփոփություն անել մենք չենք կարողանա: Մեր խնդիրը տարածքը տրամադրելն է, տրամադրել ենք», - ահա այսպես արձագանքեց մեզ բիզնես կենտրոնից Մարի անունով մենեջերը: Իսկ ղեկավարությունը բիզնես կենտրոնի մեկնաբանություն չունի: 

Այսպիսով՝ գնդակն իրավապահների դաշտում, թե որքանով նրանք սկզբունքայնություն կդրսեւորեն ու կառաջնորդվեն երկրի ազգային շահերով: Այս առումով «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման կանանց խորհրդի նախագահ ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ գրում է. «Ուժերդ միայն մսավաճառների վրա է պատում... Անչափ ուրախ կլինեի, եթե ՀՀ իշխանությունները նեոնացիստական' այս շարժման գործունեության դեմն առնեին գոնե ԳՈՒՄ-ի շուկայի մոտ ոստիկանների ցուցաբերած եռանդով...»:

Հիշեցնենք, որ խոսքն ԱՄՆ քաղաքացի Հայկ Նազարյանի առաջնորդած «Հոսանք»-ի մասին է, որը հանրությանը հայտնի դարձավ 2024-ի հունվարի 1-ին, երբ Երեւանի կենտրոնում երթ անցկացրեցին՝ ֆաշիստական սվաստիկայով, դրոշներով, հիտլերյան ժեստերով, ապա Գարեգին Նժդեհի արձանի մոտ զուգահեռներ տարան հերոսի եւ ուկրաինացի նացիստական դահիճ Ստեփան Բանդերայի միջեւ (ընդգծենք, որ Նժդեհն ու Բանդերան ընդամենը մեկ ընդհանրություն ունեն՝ ծնվել են նույն օրը՝ հունվարի 1-ին): Ընդ որում՝ այս ամենն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա տեղի է ունենում իրավապահ մարմինների ու իշխանության՝ լուռ համաձայնությամբ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Պապոյանը նշել է ապրանքները, որոնք հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանել «Toyota»-ն բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորիստին․ վերջինը հիվանդանոցում է Եթե ընդդիմությունը հրադադար հայտարարի, ապա 2026-ին կլինի հնարավորություն` հասնելու փոփոխությունների. ՄաթեւոսյանԲժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված՝ շնչահեղձ լինող 2-ամյա տղայի կյանքը Փաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են. Լուսանկարներ ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարականներ է տվել՝ ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար Որոնք են 2026-ին ընդառաջ տեղադրված աշխարհի 10 ամենատպավորիչ տոնածառերը. լուսանկարներ Նեթանյահուն կարող է խնդրել ԱՄՆ-ին հաստատել Գազայում նոր օպերացիան․ CNNԿարծում եմ՝ նա կլինի իմ ամենադժվար մրցակիցը․ ՄախաչևՄեծ Բրիտանիան Գերմանիայի հետ կնքել է 70 միլիոն դոլարի ռազմական պայմանագիրԻնչու է Մեծ Բրիտանիայի վարչապետը բացակայել Զելենսկու հետ բանակցություններինՓաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են. ՖոտոԿաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած անձը Գառնիի համայնքապետարանի աշխատակից է91 տարեկանում մահացել է Բրիջիտ ԲարդոնԿաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած անձը Գառնիի համայնքապետարանի աշխատակից էԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում դեռևս կան հոսանքազուրկ հասցեներ. ՀԷՑ Մահացել է Անժելա Թովմասյանի հայրը Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 28-ինՆոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է, եթե Փաշինյանի համար Արցախի հարցը փակ է, մեր համար փակ չէՆոր տարի 2026-ի ավանդույթներ. Ինչպես դիմավորել Կարմիր Կրակի Ձիու տարին՝ փող ներգրավելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված