Ինչը երբեք չի ների «Աստղիկ» բկ-ի վաստակաշատ բժշկուհին, ով կարող է լինել նրա ընկերը
Առողջապահական<<Բլից հարցեր Հիպոկրատի>> նվիրյալին հաղորդաշարի շրջանակներում սպիտակ խալաթից դուրս բացահայտում ենք <<Աստղիկ>> բկ-ի լաբարատորիայի ղեկավար, կոչումով բժիշկ Մարինե Ջոնիկոնային․
-Ձեր կյանքի նշանաբանը
-Սեր, երջանկություն եւ ժպիտ։
-Ո՞վ է այն մարդը, ում մոտ գնում եք, երբ հուսահատ եք։
-Հիմնականում մենակ եմ մնում։
-Հաճա՞խ եք արտասվում։
-Ոչ հաճախ։
-Ինչի՞ց եք ամենաշատը վախենում։
-Վախեր․․․ երեւի չունեմ։
-Ի՞նչ երբեք չեք ների։
-Դավաճանությունը։
-Ո՞վ կարող է լինել Ձեր ընկերը։
-Ցանկացած մարդ, եթե ունենք նույն մտածելակերպը։
-Եթե չընտրեիք բժշկի մասնագիտությունը, ապա․․․
-Հոգեբան։