Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Ծանրամարտի ԱԱ. Տաթեւ Հակոբյանի արդյունքը

Սպորտ

Բահրեյում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում երեկ մրցահարթակ է դուրս եկել կանանց պայքարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ,87 կգ քաշային Տաթև Հակոբյանը: Երկամարտում Հակոբյանը ցույց է տվել 230 կգ արդյունք (105+125 կգ) և զբաղեցրել 13-րդ տեղը:

Պոկում վարժությունում Հակոբյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 102, ապա 105 կգ կշռող ծանրաձողները: Երրորդ մոտեցման համար Հակոբյանը 108 կգ է պատվիրել, սակայն ձախողվել է: Այս վարժության արդյունքներով հայ մարզուհին 12-րդ տեղն է զբաղեցրել:

Տաթև Հակոբյանն այնուհետև հրել է 125 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ չի կարողացել բարձրացնել 130, իսկ երրորդ մոտեցման ժամանակ՝ 132 կգ կշռող ծանրաձողերը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ