Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

1 ու կես տարվա մեջ տղայիս տեսել եմ 1 ամիս,Յուրի Վարդանյանն ասեց`ինչ օրն ես ընկել.Նազիկ Ավդալյանը`վթարի ու առողջական լուրջ խնդրի մասին

Սպորտ

Աշոտ Ղազարյանի հյուրն էր Նազիկ Ավդալյանը։

StarNews-ը հետևեց զրույցին: Հաղորդման ընթացքում Նազիկը խոսեց որդու մասին .

«Տարբեր սպորտաձևերով է զբաղվել` ընդհուպ  մինչև մարտեր առանց կանոնների, ըմբշամարտ։ Հիմա մարմնամարզությամբ է զբաղվում, որը շատ սիրում է»։

Իսկ մայրիկի ընտրած ուղուն ՝«ծանրամարտին», տղան վերաբերվում է որպես «աղջկա սպորտաձև» և ցանկություն չի հայտնել մարզվել։

Նազիկ Ավդալյանը ցավով նշեց այն հատվածի մասին, որ տարի ու կես տղային չի տեսել.

«Երկրորդ անգամ վերադարձա սպորտ, տղաս 1 տարեկան ու կես էր և  3 տարեկան էր, երբ թողեցի սպորտը։ Տարի ու կեսվա մեջ տղայիս տեսել եմ համարյա ամիս ու կես, երկու ամիս։ Դա ինձ համար ամենամեծ մոտիվացիան էր, որ ես որևէ ցավի, առողջական խնդրի չնայեմ։ Մարզվեմ ու հենց այնպես չանցնի այն ժամանակը, որ տղայիս մենակ եմ թողել»։

Չի՞ վախեցել արդյոք ծանրամարտիկը ավտովթարից հետո դեռ նոր ապաքինված վերադառնալ նորից սպորտ.

«Վախերը սկզբում են եղել իհարկե։ Երբ որ նոր պետք է գնայի վիրահատության։ Իսրայել, Գերմանիա ամեն տեղ ուղարկել էին իմ MRT-ի նկարները, բայց բնականաբար ասել էին, որ չեմ կարողանա պարապել, քանի որ մեծ դժվարությամբ ինձ հաշմանդամի սայլակից կարողացել են փրկել։ Մի քանի ամիս չէի կարողանում քայլել, որովհետև գոտկային հատվածս չէի զգում, հիմա էլ չի վերականգնվել, դեռ չեմ զգում։ Միայն մի բանում եմ համոզված` մեր միտքը հզոր է, մեր մարմինը կարող է ենթարկվել մտքին։ Մտքի ուժով մենք շատ բաներ կարող էնք անել: Երբ հիվանդասենյակում անշարժ կանգնած էի, ասեցին հյուր ունես։ Բերեցին պառկած իմ մոտ տեսա՝ Յուրի Վարդանյանն էր։ Նա աչքերը լցրեց՝ «ասեց այ բալա ջան, ինչ օրի ես ընկել»։ Հիշում եմ մոտ 2 ժամ երկուսս էլ չէինք կարողանում շարժվել և խոսում էինք տարբեր թեմաներից, նույնիսկ մեր վթարներից, հումոր էինք անում»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ