Հանրահայտ Adidas ընկերությունը ներկայացրել է F50 'LY304' նոր մոդելի խաղակոշիկը, որը նվիրված է կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալին:
Խաղակոշիկի անվանումը խորհրդանշում է իսպանացու հարազատ քաղաքի փոստային ինդեքսը:
Հատուկ թողարկումից աշխարհում վաճառվելու է ընդամենը 304 զույգ:
Հիշեցնենք, որ «Լեգանեսի» դեմ Լա լիգայի 17-րդ տուրում 17-ամյա Յամալը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և շարքից դուրս է մնացել 3-4 շաբաթ: