Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ Անդրեասյան Հայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունի ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար

ՎՐԱՑԱԿԱՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ՉՍՏԱՑՎԵՑ. ՀԻՄԱ Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ

Վերլուծություն

Սկ­սենք Վ­րաս­տա­նից, որ­տեղ օ­րերս պաշ­տո­նա­պես կա­յա­ցան նա­խա­գա­հի ընտ­րութ­յուն­նե­րը: Նոր նա­խա­գա­հը Մի­խա­յիլ Կա­վե­լաշ­վի­լին է, երկ­րում միան­գա­մայն հարգ­ված անձ­նա­վո­րութ­յուն, ֆուտ­բո­լի Վ­րաս­տա­նի վե­ցա­կի չեմ­պիոն (1990-1995 թթ.), Ռու­սաս­տա­նի չեմ­պիոն (1995): Շ­վեյ­ցա­րիա­յի չեմ­պիոն (1998):

ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Ինչ­պես Հա­յաս­տա­նում, Վ­րաս­տա­նում եւս նա­խա­գա­հը երկ­րի կա­ռա­վար­ման հար­ցում ու­նի ներ­կա­յա­ցուց­չա­կան ֆունկ­ցիա: Ըստ այդմ, ոչ քա­ղա­քա­կան գոր­ծիչ, բայց երկ­րում հարգ­ված անձ­նա­վո­րութ­յա­նը նա­խա­գահ ընտ­րե­լը գոր­ծող ի­շխա­նութ­յուն­նե­րի կող­մից հե­տաքր­քիր քայլ էր եր­կու ի­մաս­տով: Այն, որ նա­խա­գա­հա­կան այս ընտ­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված՝ ընդ­դի­մութ­յու­նը նո­րից բո­ղո­քի ակ­ցիա­նե­րի դի­մեց, հաս­կա­նա­լի ի­մաստ ու­նի: Որ­քան էլ ներ­կա­յա­ցուց­չա­կան պաշ­տոն, բայց այդ դիր­քից բա­ցա­հայտ ա­րեւմտ­յան, ա­վե­լի կոնկ­րետ՝ լի­բե­րաս­տա­կան դրա­ծո Զու­րա­բիշ­վի­լուն դուրս մղե­լը քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վից դար­ձել էր Վ­րաս­տան-Ա­րեւ­մուտք ներ­կա հա­կա­մար­տութ­յան հար­ցում անկ­յու­նա­քա­րա­յին: Զու­րա­բիշ­վի­լին, մեծ հաշ­վով, գնում եւ այս­տեղ-այն­տեղ Վ­րաս­տա­նին էր ներ­կա­յաց­նում, ընդ ո­րում, 180 աս­տի­ճա­նով հա­կա­սե­լով կա­ռա­վա­րութ­յան կուր­սին եւ դրա­նով ցույց տա­լով, թե Վ­րաս­տա­նում եր­կու մո­տե­ցում կա: Եվ ոչ միայն դա. միա­ժա­մա­նակ նա վե­րահս­կում էր երկ­րում ա­րեւմտ­յան գոր­ծա­կա­լա­կան ցան­ցի գոր­ծու­նեութ­յու­նը, այդ թվում՝ սո­ղանք­ներ պատ­րաս­տե­լով ֆի­նան­սա­կան հոս­քե­րի մա­սով, ին­չը «Օ­տա­րերկր­յա գոր­ծա­կալ­նե­րի մա­սին» օ­րեն­քի պայ­ման­նե­րում բա­վա­կա­նին բար­դա­ցել է: Վեր­ջա­պես, Զու­րա­բիշ­վի­լին նաեւ քա­ղա­քա­կան ի­մաս­տով է Ա­րեւ­մուտ­քի ա­ռանց­քա­յին «ռե­զի­դեն­տը», ու դրա­նով հան­դերձ, դար­ձել էր կա­ռա­վա­րութ­յան դեմ ներ­կա ա­րեւմ­տա­մո­լա­կան պայ­քա­րի հիմ­նա­կան շար­ժիչ ուժն ու խորհր­դա­նի­շը: Այ­սինքն, այն պա­հին, երբ Զու­րա­բիշ­վի­լուն կհե­ռաց­նեն նա­խա­գա­հա­կան պա­լա­տից, եւ նրան կփո­խա­րի­նի նո­րընտ­իր նա­խա­գա­հը, Ա­րեւ­մուտ­քը Վ­րաս­տա­նում նոր իշ­խա­նա­փո­խութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար ար­դեն ստիպ­ված է լի­նե­լու գոր­ծել, ա­սենք, Սա­հա­կաշ­վի­լու «հե­ղա­փո­խութ­յան» տար­բե­րա­կով՝ զրո­յից: Բ­նա­կան է, ե­թե միայն դրա հա­մար ռե­սուրս­ներ եւ հա­մա­պա­տաս­խան պայման­ներ կա­րո­ղա­նա ա­պա­հո­վել:

­Պայ­ման­ներ ա­սե­լով, նկա­տի ու­նենք վրա­ցա­կան հան­րութ­յան «գլու­խը յու­ղե­լը», որ երկ­րում ա­ռա­վե­լա­գույն մեծ զանգ­ված­ներ վերս­տին տար­վեն «դե­պի Եվ­րո­պա» գա­ղա­փա­րով: Մինչ­դեռ վրա­ցի­ներն ար­դեն մեկ ան­գամ տե­սան, որ այդ գա­ղա­փար կոչ­վածն ի­րենց հա­մար ոչ միայն «պայ­ծառ եվ­րո­պա­կան ա­պա­գա» չի ա­պա­հո­վում, այլ մեկ ան­գամ տա­րավ պա­տե­րազ­մի եւ հի­մա փոր­ձում են երկ­րորդ ան­գամ տա­նել: Ու ա­սել, ե­թե մո­տա­կա տաս­նամ­յակ­նե­րին հնա­րա­վոր կլի­նի այդ ա­մե­նը սե­փա­կան աչ­քով տե­սած վրա­ցի­նե­րին խա­բել, ի­րա­տե­սա­կան չէ: Այ­սինքն, այն հա­մա­կար­գը, որն այս պա­հին ստեղ­ծում է Վ­րաս­տա­նը, ե­թե ինչ-որ ա­նակն­կալ­ներ չլի­նեն, տաս­նամ­յակ­նե­րի հա­մար է, եւ Զու­րա­բիշ­վի­լուն հա­մա­ռո­րեն կռվի մղե­լը հենց այդ ի­մաստն ու­նի. ձա­խող­վե­ցին, դա շտկե­լը ե­րե­ւի հնա­րա­վոր չլի­նի: Մինչ­դեռ սկսած խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րին նա­խոր­դած ան­կա­յու­նութ­յան փու­լից, դրան հա­ջոր­դած ընտ­րութ­յուն­նե­րից, վեր­ջաց­րած հե­տընտ­րա­կան եւ այս վեր­ջին օ­րե­րի ան­կա­յու­նութ­յուն­նե­րով, այդ պայ­քա­րը, ինչ­պես քա­նիցս ենք են­թադ­րել, մի գլուխ ձա­խող­վում է: Հի­մա էլ մի «վեր­ջին մար­տի» են դուրս ե­կել: Բայց երբ նա­յում ես մարտն­չող­նե­րի խիստ նոս­րա­ցած շար­քե­րին եւ նրանց առ­ջե­ւում կանգ­նած Զու­րա­բիշ­վի­լու բա­վա­կա­նին խեղ­ճա­ցած տես­քին (ով, հա­վա­նա­բար, ոչ թե իր հայ­րե­նի Ֆ­րան­սիա կվե­րա­դառ­նա, այլ բնա­կութ­յուն կհաս­տա­տի Սա­հա­կաշ­վի­լու հա­րե­ւա­նութ­յամբ), վերջ­նա­կա­նա­պես հա­մո­զիչ է դառ­նում, որ Ի­վա­նիշ­վի­լու գլխա­վո­րած վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­ներն ի­րա­կա­նում ու­նեն ժո­ղովր­դա­կան լայն ա­ջակ­ցութ­յուն եւ վերջ­նա­կան հաղ­թա­նա­կի շե­մին են:

ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս­տեղ ա­հա գա­լիս ենք մեզ հա­մար շատ կա­րե­ւոր հա­ջորդ հար­ցին. վրա­ցա­կան այս ի­րո­ղութ­յուն­ներն ի՞նչ նշա­նա­կութ­յուն ու­նեն Հա­յաս­տա­նի հա­մար: Բայց մինչ դրան հաս­նե­լը` մեկ այլ հարց կա: Վ­րաս­տա­նը, այս­պի­սով, նման է, որ վերջ­նա­կա­նա­պես մեր­ժեց ուլտ­րա­լի­բե­րալ ա­րեւմտ­յան կուր­սը: Բայց դա, ի­հար­կե, դեռ չի նշա­նա­կում, որ կլի­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կուր­սը կտրուկ դե­պի Ռու­սաս­տան ուղ­ղոր­դում: Նախ, ան­կախ կուր­սից, կա աբ­խա­զա­կան եւ հա­րա­վօ­սե­թա­կան թե­մա­նե­րը, ո­րոն­ցից վրա­ցա­կան ներ­կա իշ­խա­նութ­յուն­նե­րը, ա­սենք նաեւ վրա­ցա­կան հան­րութ­յու­նը չեն հրա­ժար­վում: Երկ­րոր­դը, Թ­րամ­փի օ­րոք ի՞նչ տե­ղի կու­նե­նա վրաց-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ, դա եւս առն­վազն հաս­կա­նա­լու խնդիր է:

Աբ­խա­զա-օ­սե­թա­կան ուղ­ղութ­յամբ վրա­ցա­կան կող­մը դեռ մինչ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րությ­ու­ններն էր ակ­նար­կում դիր­քո­րոշ­ման ո­րո­շա­կի փո­փո­խութ­յան մա­սին: Հի­շեց­նենք, Ի­վա­նիշ­վի­լին 2008թ.-ի պա­տե­րազ­մի հիմ­նա­կան մե­ղա­վոր հայ­տա­րա­րեց Սա­հա­կաշ­վի­լուն՝ սկսե­լով խո­սել ընդ­հուպ Աբ­խա­զիա­յից եւ Հ­յու­սի­սա­յին Օ­սե­թիա­յից նե­րո­ղութ­յուն խնդրե­լու մա­սին՝ նոր իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի ձե­ւավո­րու­մից հե­տո: Ս­րան զու­գա­հեռ, մաս­նա­վո­րա­պես ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­նե­րը սկսե­ցին խո­սել այդ եր­կու կի­սա­ճա­նաչ­ված հան­րա­պե­տութ­յուն­նե­րի եւ Վ­րաս­տա­նի մի­ջեւ ֆե­դե­րա­ցիա­յի, ան­գամ՝ Կոն­ֆե­դե­րա­ցիա­յի ստեղծ­ման հնա­րա­վո­րութ­յան մա­սին: Վ­րաս­տա­նում պրագ­մա­տիկ իշ­խա­նութ­յուն­ներ են, ո­րոնք, թե­րեւս, հաս­կա­նում են, որ, օ­րի­նակ, Ար­ցա­խի սցե­նա­րը խա­ղար­կե­լով՝ այդ եր­կու տա­րած­քա­յին միա­վոր­նե­րը Վ­րաս­տա­նի կազմ վե­րա­դարձ­նե­լու ո­րե­ւէ տար­բե­րակ չու­նեն: Ու մյուս կող­մից, 2008թ. պա­տե­րազ­մի համար մե­ղադ­րում են Սա­հա­կաշ­վի­լուն, ա­պա դա նաեւ մատ­նան­շում է, որ դրա արդ­յուն­քում ռուս-վար­ցա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զրո­յաց­ման մեղ­քը եւս վերց­նում են ի­րենց վրա: Դա, ըստ էութ­յան, նաեւ նման էր Թ­բի­լի­սիից Մոսկ­վա­յին հղված ա­ռա­ջար­կի, որ պետք է հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կար­գա­վո­րել, այ­սինքն, օ­րա­կար­գա­յին է դառ­նում աբ­խա­զա-օ­սե­թա­կան հա­կա­մար­տութ­յուն­նե­րը ինչ-որ հան­գու­ցա­լուծ­ման հասց­նե­լու հար­ցը. «մայ­րա­կան» հա­կա­մար­տութ­յու­նից ա­վե­լի քան 30 տա­րի է ան­ցել, եւ մի 30 տա­րի էլ այս վի­ճա­կում թող­նե­լը հաս­տատ ո­րե­ւէ մե­կին ո­րե­ւէ բան չի տա­լու: Հան­րա­գու­մա­րում՝ խել­քին մոտ է, որ կոն­ֆե­դե­րա­ցիա­յի գա­ղա­փա­րը նաեւ Թ­բի­լի­սիի հա­մար լի­նի ոչ թե պար­զա­պես ըն­դու­նե­լի, այլ՝ միակ տար­բե­րակ:

Ի­հար­կե, հատ­կա­պես Աբ­խա­զիա­յի կող­մից այս հար­ցում խնդիր­ներ կա­րող են լի­նել, նաեւ հաշ­վի առ­նե­լով վեր­ջին աղմ­կոտ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը: Սա­կայն այս շա­բաթ­նե­րին Մոսկ­վան, լիո­վին դա­դա­րեց­նե­լով Աբ­խա­զիա­յին ֆի­նան­սա­կան եւ է­ներ­գե­տիկ օ­ժան­դա­կութ­յուն ցու­ցա­բե­րե­լու գոր­ծըն­թա­ցը, նաեւ ի ցույց դնե­լով, որ կա­րող է մին­չեւ իսկ փա­կել ռուս-աբ­խա­զա­կան սահ­մա­նը, բա­ցի նե­րաբ­խա­զա­կան հար­ցե­րից, փոր­ձում է նաեւ ա­նուղ­ղա­կիո­րեն ա­վելի գլո­բալ հար­ցեր լու­ծել: Այն է՝ ա­ռան­ց ա­վե­լորդ կապ­րիզ­նե­րի պետք է գնալ փո­խըն­դու­նե­լի լու­ծում­նե­րի: Եվ այդ ի­մաս­տով կոն­ֆե­դե­րա­ցիա­յի տար­բե­րա­կը նաեւ Աբ­խա­զիա­յի հա­մար կա­րող է դառ­նալ ե­ղած­նե­րի մեջ լա­վա­գույն տար­բե­րակ: Դ­րա­նով Վ­րաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յու­նն­երի մեջ կմտնեն հա­վա­սար կար­գա­վի­ճակ­նե­րով՝ նաեւ «սեւ օր­վա» հա­մար պահ­պա­նե­լով ռու­սա­կան ռազ­մա­կան ներ­կա­յութ­յու­նը: Իսկ աբ­խա­զա­կան եր­կա­թու­ղու վե­րա­գոր­ծարկ­ման դեպ­քում նաեւ տնտե­սութ­յան էա­կան զար­գաց­ման եւ ֆի­նան­սա­կան հոս­քե­րի ա­վե­լաց­ման հնա­րա­վո­րութ­յուն է ստեղծ­վում:

­Միա­ժա­մա­նակ, վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը նաեւ քա­նիցս ակ­նար­կել են, որ տես­նում են նաեւ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հետ կապ­ված միայն ա­ճող խնդիր­ներ: Ընդ ո­րում, դրանք չտես­նելն ար­դեն հնա­րա­վոր էլ չէ. Ա­ջա­րիան փաս­տա­ցի թուր­քա­կան տնտե­սա­կան ին­տեր­վեն­ցիա­յի գո­տում է, իսկ ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յամբ մին­չեւ իսկ տա­րած­քա­յին պատ­կա­նե­լիութ­յան հո­ղի վրա խնդիր­ներ ա­ռա­ջա­ցան: Ընդ ո­րում, այդ խնդիր­նե­րը Սա­հա­կաշ­վի­լու իշ­խա­նութ­յան գա­լու եւ Բա­թու­միի ռու­սա­կան ռազ­մա­բա­զան հա­նե­լու ժա­մա­նակ­նե­րից սկսած, այ­սինքն՝ ա­րեւմտ­յան վեկ­տո­րի պա­րա­գա­յում գնա­լով միայն սրվե­ցին, ո­րը եւս այն միան­շա­նակ գա­ղա­փա­րին է տա­նում, որ հենց ռու­սա­կան այդ ռազ­մա­բա­զան էր թուր­քա­կան ին­տեր­վեն­ցիան կանգ­նեց­նում: Այ­սինքն, առն­վազն տե­սա­նե­լի են այն հիմ­քե­րը, ո­րոնք կա­րող են Վ­րաս­տա­նին մղել Մոսկ­վա­յի հետ ընդ­հուպ՝ ռազ­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի սեր­տաց­ման ուղ­ղութ­յամբ, իսկ ա­վե­լի ռեալ, ե­թե Թ­բի­լի­սին բո­լո­րից էլ ա­ռաջ գնա Ռու­սաս­տան-­Բե­լա­ռուս միութ­յան ուղ­ղութ­յամբ, զար­մա­նալ պետք չէ:

­Նաեւ ա­սել, թե Թ­րամ­փի հետ Թ­բի­լի­սին շատ մեծ հույ­սեր է կա­պել, դա էլ տե­ղին չէ: Վեր­ջին հաշ­վով, Թ­րամ­փը Վ­րաս­տա­նի հա­մար «փոր­ձած թան» է, եւ նրա նա­խորդ նա­խա­գա­հութ­յան փու­լում ներ­կա բո­լոր խնդիր­նե­րը, ո­րոնք ու­նի Վ­րաս­տա­նը, կա­յին եւ միայն խո­րա­ցան:






Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top