Ե՛վ Սարիկ Մինասյանը ե՛ւ Վարդան Ղուկասյանը մեկ անգամ եւս փաստեցին, որ գյումրեցու համար թասիբն ու նամուսը վեր է ամեն բանից․Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Երևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ Բնապահպան Ամուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար «Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ) «Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնուն Որդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքով Ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ Մինասյան Գազ չի լինի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարից

ԹԱԿԱՐԴՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՇՈՒՐՋ ԳՆԱԼՈՎ ՄԻԱՅՆ ՍԵՂՄՎՈՒՄ Է

Միջազգային

­Սի­րիա­կան վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մեկ­նար­կից ի վեր բա­զում, այդ թվում՝ ա­րեւմտ­յան եւ ռու­սա­կան ա­ռա­ջա­տար լրատ­վա­մի­ջոց­նե­րը նո­րից հի­շել են Բա­բա Վան­գա­յին: Ն­րան վե­րագր­վող կան­խա­տե­սում­նե­րից մե­կում աս­վում է՝ «Երբ Սի­րիան ընկ­նի, սպա­սեք մեծ պա­տե­րազմ Ա­րեւ­մուտ­քի եւ Ար­ե­ւել­քի մի­ջեւ»:

ԻՆՉ ՊԱՏԿԵՐ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ

Այ­նու­հե­տեւ, Վան­գա­յին վե­րագր­վող այդ գու­շա­կութ­յան մեջ ա­վե­լի մռայլ տո­ղեր են հայտն­վում. «Գար­նա­նը կսկսվի պա­տե­րազմն Ար­ե­ւել­քում, եւ կսկս­­վի Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը: Պա­տե­րազմ Ար­ե­ւել­քում, ո­րը կկոր­ծա­նի Ա­րեւ­մուտ­քը»: Նաեւ, որ. «Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը կգա Ար­ե­ւել­քից: Սկզ­բում դա կլի­նի փոքր պա­տե­րազմ, բայց հե­տո այն կտի­րի ամ­բողջ աշ­խար­հին, իսկ հե­տո մի­ջու­կա­յին զենք կկի­րառ­վի։ Ա­մե­րիկ­յան մայր­ցա­մաք­նե­րը դեռ եր­կար ժա­մա­նակ անբ­նա­կե­լի են դառ­նա­լու: Մար­դիկ կքայ­լեն ա­ռանց հա­գուս­տի եւ կո­շի­կի, կապ­րեն ա­ռանց սննդի, վա­ռե­լի­քի եւ լույ­սի։ Ջուրն ա­վե­լի ար­ժե­քա­վոր կդառ­նա, քան ոս­կին։ Կ­վե­րա­նան տար­բեր բույ­սեր եւ կեն­դա­նի­ներ։ Բո­լոր կրոն­նե­րը կկորց­նեն ի­րենց իշ­խա­նութ­յու­նը: Հե­տո կսկսվի ան­հայտ հի­վան­դութ­յան հա­մա­ճա­րակ։ Մար­դիկ կմեռ­նեն հենց փո­ղո­ցում, նույ­նիսկ ե­թե նախ­կի­նում եր­բեք հի­վանդ չեն ե­ղել: Երկ­րի վրա քիչ մար­դիկ կլի­նեն»:

­Վան­գա­յի հա­րա­զատ­ներն ու ըն­կեր­նե­րը ժա­մա­նա­կին չեն հաս­տա­տել, որ նա նման գու­շա­կութ­յուն­ներ է ա­րել։ Չ­նա­յած դրան, ի­րա­դար­ձութ­յու­նն­­ե­րը, ո­րոնք այս պա­հին միայն թե­ժա­նում են Սի­րիա­յում, թույլ են տա­լիս նաեւ նման ծայ­րա­հեղ սցե­նար­նե­րից խո­սել: Նախ ֆիք­սենք պատ­կե­րը, որն այս պա­հին կա Սի­րիա­յում՝ Ա­սա­դի հե­ռա­նա­լուց հե­տո: Թեեւ Էր­դո­ղա­նը շա­րու­նա­կում է խո­սել Սի­րիա­յի միաս­նա­կա­նութ­յու­նը պա­հե­լուց, սա­կայն այս պա­հի ի­րո­ղութ­յունն այն է, որ Թուր­քիան, ի դեմս թուր­քա­մետ տար­բեր խմբա­վո­րում­նե­րի, այս պա­հին փաս­տա­ցի վե­րահս­կում է Սի­րիա­յի հյու­սի­սա­յին գո­տու մոտ կե­սը (­Տե´ս քար­տե­զում)` մյուս կե­սը թող­նե­լով քրդե­րին: Դա­մաս­կոս հա­սած խմբե­րին, այն է՝ սի­րիա­կան նոր իշ­խա­նութ­յուն­նե­րին միայն մա­սամբ կա­րե­լի է հա­մա­րել Թուր­քիա­յի կող­մից վե­րահսկ­վող: Ա­մեն դեպ­քում, այս­պես ա­սենք, սի­րիա­կան այս նոր իշ­խա­նութ­յուն­նե­րը վե­րահս­կում են Իդ­լի­բից եւ Հա­լե­պից մին­չեւ Դա­մաս­կոս ձգվող նեղ շերտը՝ Հա­մա եւ Հոմս քա­ղաք­նե­րով հան­դերձ: Մի փոքր հատ­ված էլ Լա­թա­կիա­յում, որ­տեղ դեռ ռու­սա­կան բա­զա­ներն են, սա­կայն ռուս­ներն այս ըն­թաց­քում ո­րե­ւէ հար­ցի չեն մի­ջամ­տում՝ ո­րո­շա­կի կա­պեր պա­հե­լով իշ­խա­նութ­յան ե­կած ու­ժե­րի հետ: Երկ­րի հա­րա­վում ժա­մա­նա­կին Ա­սա­դի հետ հա­մա­կե­ցութ­յան ձեւ գտած, սա­կայն վեր­ջին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին ի­րենց հեր­թին ակ­տի­վա­ցած մի քա­նի ցե­ղա­յին միա­վո­րում­ներ են, ո­րոնք ա­վե­լի հակ­ված են Իս­րա­յե­լի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան, ան­գամ հայ­տա­րա­րութ­յուն­ներ ա­րե­ցին Իս­րա­յե­լի կազմ անց­նե­լու ցան­կութ­յան մա­սին: Ն­րանց հա­րե­ւա­նութ­յամբ էլ Իս­րա­յե­լի օ­կու­պա­ցիոն գո­տին է, ո­րը հաս­նում է Դա­մաս­կո­սից մոտ 20 կմ հե­ռա­վո­րութ­յան վրա: Մի փոքր ա­րեւ­մուտք ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան գո­տին է, որ­տեղ եւս բնակ­վում են ա­րեւմտ­յան-իս­րա­յել­յան ուղղ­վա­ծութ­յան ո­րոշ ցե­ղախմ­բեր: Վեր­ջա­պես, Սի­րիա­յի գրե­թե ողջ ա­րե­ւել­յան գո­տում քրդերն են, ո­րոնք հո­վա­նա­վոր­վում եւ զին­վում են ԱՄՆ-ի կող­մից՝ դե­պի Իս­րա­յել ուղղ­ված հա­կում­նե­րով հան­դերձ:

Ա­հա այս պատ­կերն էր ստեղծ­վել Ա­սա­դի տա­պա­լու­մից հե­տո, ո­րը դրա­նից հե­տո քիչ բա­նով է փոխ­վել: Միա­ժա­մա­նակ այդ պատ­կե­րը խո­սում է առ­կա խո­րը հա­կա­սութ­յուն­նե­րի մա­սին, ո­րոնք ո­րե­ւէ չհայ­տա­րար­ված զի­նա­դա­դա­րով քո­ղար­կել հնա­րա­վոր չէ: Այ­սինքն, քրդե­րը մնում են մա­հա­ցու վտանգ Թուր­քիա­յի հա­մար, հաշ­վի առ­նե­լով, որ այս­տեղ շատ հա­վա­նա­կան է դար­ձել թուր­քա­կան թիվ 1 մղձա­վան­ջի՝ Քուր­դիս­տան պե­տութ­յան հիմ­նադր­ման հե­ռան­կա­րը: Ա­վե­լի կոնկ­րետ՝ սա քրդե­րի հա­մար սե­փա­կան պե­տութ­յու­նը ստեղ­ծե­լու բա­ցա­ռիկ, պատ­մա­կան ա­ռիթ է: Նաեւ այն հաշ­վար­կով, որ Քուր­դիս­տա­նի ստեղ­ծու­մը մի­գու­ցե քրդե­րից էլ շատ ձեռն­տու է ԱՄՆ-Իս­րա­յել տան­դե­մին: Իս­րա­յե­լի հա­մար Քուր­դիս­տա­նը կդառ­նա միակ դաշ­նա­կից, ա­րա­բա­կան, թուր­քա­կան աշ­խարհ­նե­րին եւ Ի­րա­նին ոչ թե միայն հա­կակ­շիռ, այլ բո­լո­րի հան­դեպ ճնշման մի­ջոց: Նաեւ է­ներ­գա­կիր­նե­րի հիմ­նա­կան շտե­մա­րան, ո­րի կա­րիքն Իս­րա­յելն ա­ռա­վել քան ու­նի: ԱՄՆ-ի հա­մար Քուր­դիս­տա­նը կդառ­նա Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում հիմ­նա­կան բա­զա, ո­րի դեպք­ում այ­լեւս ո­րե­ւէ մե­կի, այդ թվում՝ Թուր­քիա­յի կա­րի­քը չի ու­նե­նա: Ա­ռա­վել եւս, որ Սի­րիա­յի տա­րած­քում Քուր­դիս­տան պե­տութ­յան ստեղծ­ման դեպ­քում այն ա­րա­գո­րեն կտա­րած­վի դե­պի Ի­րաք, տա­րած­քա­յին հա­վակ­նութ­յուն­ներ կներ­կա­յաց­նի Թուր­քիա­յին, մի փոքր չա­փով՝ Ի­րա­նին՝ դառ­նա­լով Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի խո­շո­րա­գույն պե­տութ­յուն­նե­րից մե­կը: Իսկ առ­կա ռե­սուրս­նե­րը եւ ԱՄՆ-Իս­րա­յե­լի հո­վա­նա­վո­րութ­յու­նը թույլ կտան շատ կարճ ժա­մա­նա­կում դառ­նալ տա­րա­ծաշր­ջա­նում թիվ 1-ը:

Այս­պի­սով, պարզ ուր­վագծ­վում է Սի­րիա­յի տա­րած­քում ստեղծ­ված հիմ­նա­կան հա­կա­սութ­յու­նը՝ Քուր­դիս­տան ա­նու­նով: Քր­դե­րը, ԱՄՆ-ը­ եւ Իս­րա­յելն ա­մեն ինչ ա­նե­լու են պատ­մա­կան նման ան­նա­խա­դեպ ա­ռի­թից շատ ա­րագ օգտ­վե­լու հա­մար, Թուր­քիան պար­տադր­ված է ա­մեն ինչ ա­նել նույն­քան ա­րագ` այդ մա­հա­ցու վտան­գը չե­զո­քաց­նե­լու հա­մար: Ընդ ո­րում, ընդգ­ծենք, այս հա­կա­սութ­յունն այն­քան խորն է, որ ան­կախ այն բա­նից, թե Թուր­քիան Ա­սա­դի տա­պալ­ման հար­ցում ի՞նչ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ու­ներ ԱՄՆ-ի եւ Իս­րա­յե­լի հետ, կամ ու­նե՞ր ո­րե­ւէ պար­տա­վո­րութ­յուն, քրդե­րի հետ կապ­ված պայթ­յունն ան­խու­սա­փե­լի է:

­Կան այլ մանր հա­կա­սութ­յուն­ներ եւս. սի­րիա­կան նոր իշ­խա­նութ­յու­ննե­րը միա­տար չեն, նրանց մի մա­սը մյուս­նե­րի հետ թշնա­մա­կան հա­րա­բե­րութ­յու­նն­երի մեջ է, հի­շա­տակ­ված ցե­ղախմ­բե­րից յու­րա­քանչ­յուրն իր շահն ու­նի, ո­րը հա­ճախ հաս­նում է ըն­դա­մե­նը այս բարդ ի­րա­վի­ճա­կում գո­յա­տե­ւե­լու պարզ ցան­կութ­յան, Ի­րա­նի շա­հե­րի հար­ցը կա, ռուս­ներն ինչ կա­նեն, դա էլ է հարց, եւ այս­պես շա­րու­նակ: Բայց գլխա­վո­րը մնում է քրդա­կան թե­ման, մնա­ցած բո­լորն այս մե­կի են­թա­շեր­տերն են:

ԹՐԱՄՓՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ ՍԱՐՔԵՑ

Այս պա­հի հիմ­նա­կան ի­րո­ղութ­յունն այն է, որ գործ­նա­կա­նում ար­դեն տրված է քրդա­կան թե­մա­յի շուրջ պայ­քա­րի մեկ­նար­կը: Նախ, ո­րո­շա­կի պաու­զա­յից հե­տո իս­րա­յել­յան ա­վիա­ցիան վերսկ­սեց Սի­րիա­յի ռազ­մա­կան օբ­յեկտ­նե­րին հա­մա­տա­րած հար­ված­նե­րը` այս ան­գամ հաս­նե­լով ընդ­հուպ Լա­թա­կիա­յի եւ Տար­տու­սի խո­շոր ռազ­մա­պա­հեստ­նե­րին:

Իս­րա­յե­լը հաս­կա­նում է՝ ի­րենց ա­վիա­ցիա­յի հա­մար այս հատ­վա­ծում միակ վտան­գը ռուս­ներն են, ո­րոնք, սա­կայն, ընդգծ­ված չե­զո­քութ­յուն են պահ­պա­նում: Միա­ժա­մա­նակ Իս­րա­յե­լը շա­րու­նա­կում է կա­մաց-կա­մաց ընդ­լայ­նել իր ցա­մա­քա­յին ար­շա­վան­քը: Դա­մաս­կոս մտնե­լը հա­զիվ թե իս­րա­յել­յան շա­հե­րի մեջ լի­նի: Փո­խա­րե­նը, ե­թե Դա­րա­յի գո­տին Իս­րա­յե­լի կազմ մտնե­լու ցան­կութ­յուն է հայտ­նում, ա­պա այս­տե­ղից կա­րե­լի է չվե­րահսկ­վող հատ­ված­նե­րով հաս­նել ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան գո­տուն, ա­պա՝ քրդե­րին: Եվ նման շար­ժը շատ փոր­ձա­գետ­ներ են հա­մա­րում Իս­րա­յե­լի հիմ­նա­կան ծրա­գի­րը, ե­թե միայն մի ո­րոշ ժա­մա­նակ Թուր­քիա­յի հետ բախ­վե­լու խնդիր չա­ռա­ջա­նա:

­Բայց ա­հա ա­մե­րիկ­յան The Wall Street Journal-ը (այլ աղբ­յուր­ներ եւս) նա­խօ­րեին հայտ­նեց, որ Թուր­քիան մե­ծաց­նում է իր ռազ­մա­կան ներ­կա­յութ­յու­նը Սի­րիա­յի հետ սահ­մա­նին, ին­չը կա­րող է վկա­յել հնա­րա­վոր լայ­նա­ծա­վալ ներ­խուժ­ման մա­սին: Հաս­կա­նա­լի է, խոս­քը Թուր­քիա­յի տա­րած­քից քրդա­կան գո­տի ներ­խու­ժե­լու մա­սին է, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ այս օ­րե­րին թուր­քա­կան ա­վիա­ցիան ակ­տի­վո­րեն հար­ված­ներ է հասց­նում քրդա­կան օբ­յեկտ­նե­րին:

Իսկ մյուս կող­մից, ԱՄՆ-ում սպաս­վող նա­խա­գա­հի փո­փո­խութ­յու­նը ոչ միայն չի նվա­զեց­նում, այլ էա­պես ընդ­լայ­նում է Իս­րա­յե­լի հա­վակ­նութ­յուն­նե­րը, հաշ­վի առ­նե­լով, որ Թ­րամփն ու իր թե­ւը Իս­րա­յե­լի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի շատ ա­վե­լի մեծ ջա­տա­գով են, քան հե­ռա­ցող վար­չա­կազ­մը: Եվ ա­հա, Թ­րամ­փը նա­խօ­րեին հան­դես ե­կավ հայ­տա­րա­րութ­յամբ, ո­րը հու­շում է, որ քրդե­րի դեմ Ան­կա­րա­յի հար­ձա­կումն ան­հե­տե­ւանք չի մնա: Ըստ Թ­րամ­փի. «Սի­րիա­յում Ա­սա­դի տա­պալ­ման հետ­եւում կանգ­նած էր Թուր­քիան: Ն­րանք, ով­քեր հի­մա ե­կել են իշ­խա­նութ­յան, գտնվում են Թուր­քիա­յի վե­րահս­կո­ղութ­յան տակ»: Ն­րանք աս­վա­ծի տակ պետք է տես­նել խմբա­վո­րում­նե­րի, ո­րոնք աշ­խար­հի մասշ­տա­բով ճա­նաչ­ված են ա­հա­բեկ­չա­կան: Այ­սինքն, Թ­րամփն, ըստ էութ­յան, ա­սաց հե­տեւ­յա­լը՝ Թուր­քիան զի­նել է ա­հա­բե­կիչ­նե­րին եւ գրա­վել Սի­րիան: Այս­տե­ղից Էր­դո­ղա­նին ա­հա­բե­կիչ­նե­րի պա­րագ­լուխ հռչա­կելն ըն­դա­մե­նը մեկ քայլ է, ինչ­քան էլ որ Թուրք­իայի ղե­կա­վա­րը քրդե­րի դեմ հար­ված­նե­րը հրամց­նում է ա­հա­բեկ­չութ­յան դեմ պայ­քա­րի ան­վան տակ, նաեւ ա­մեն ան­գամ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րե­լով, թե ի­րենք Սի­րիա­յի այս դեպ­քե­րի հետ կապ չու­նեն:

Ս­րա­նից զատ, տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­րիկ­յան ու­ժերն այս պա­հին ակն­հայ­տո­րեն վե­րախմ­բա­վոր­ման փու­լում են: Օ­րի­նակ, հայ­տա­րար­վեց CVN 75 ա­վիակ­րա­յին հար­վա­ծա­յին խմբա­վո­րու­մը Մեր­ձա­վոր Ար­եւել­քում Կենտ­րո­նա­կան հրա­մա­նա­տա­րութ­յան պա­տաս­խա­նատ­վութ­յան տակ տե­ղա­փո­խե­լու մա­սին, որն էա­պես բարձ­րաց­նում է տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­րիկ­յան զի­նու­ժի մա­կա­դա­կը: Հայ­տա­րար­վում են նաեւ Իս­րա­յե­լի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի կող­մից նոր մասշ­տա­բա­յին օ­պե­րա­ցիա­նե­րի պատ­րաստ­վե­լու մա­սին, որ­պես թի­րախ ներ­կա­յաց­նե­լով հու­սիթ­նե­րին կամ նույ­նիսկ՝ Ի­րա­նին: Բայց այն, որ Թուր­քիան վեր­ջին օ­րերս սպառ­նում է, որ կոչն­չաց­նի իս­րա­յել­յան ինք­նա­թիռ­նե­րը, ա­վե­լի շատ հու­շում է, որ այս ամ­բողջ ցու­ցադ­րա­կան ռազ­մա­կան քայ­լերն ի­րա­կա­նում Էր­դո­ղա­նը կա­րող է հա­մա­րել ի­րեն ուղղ­ված: Մեկ նյո­ւանս եւս հաշ­վի առ­նե­լով. Ի­րա­նի դեմ մեծ պա­տե­րազ­մի դեպ­քում Ռու­սաս­տա­նը հաս­տատ կխառն­վի, Թուր­քիա­յի պա­րա­գա­յում՝ չի խառն­վի: Նաեւ, որ Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման դեպ­քում ԱՄՆ-ի հա­մար Թուր­քիա­յի, նաեւ ներ­կա տես­քով Թուր­քիա­յի կա­րի­քը հաս­նում է նվա­զա­գույ­նի:

­Սի­րիա­կան ի­րա­դար­ձութ­յու­ննե­րի զար­գաց­ման ֆո­նին ա­ռիթ ու­նե­ցել ենք են­թադ­րութ­յուն հայտ­նել, որ Էր­դո­ղա­նը ներ­խու­ժե­լով Սի­րիա, հայտն­վեց թա­կար­դում: Ներ­կա ի­րա­դար­ձութ­յուն­ներն էլ գա­լիս են հու­շե­լու, որ թա­կարդն Էր­դո­ղա­նի շուրջ գնա­լով միայն սեղմ­վում է:






Ե՛վ Սարիկ Մինասյանը ե՛ւ Վարդան Ղուկասյանը մեկ անգամ եւս փաստեցին, որ գյումրեցու համար թասիբն ու նամուսը վեր է ամեն բանից․Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԵրևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ ԲնապահպանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top