Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«Աթլետիկոն» վերջին պահին գոլ խփեց ու պարտության մատնեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Սպորտ

Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրի կենտրոնական խաղում Կատալոնական «Բարսելոնան» ընդունեց Մադրիդի  «Աթլետիկոյին» և պարտվեց 1-2 հաշվով: 

«Բարսելոնան» 30-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Պեդրին տպավորիչ իր նախաձեռնած գրոհն ավարտեց գեղեցիկ գոլով: «Աթլետիկոն» 60-րդ րոպեին պատասխանեց գոլով: Գոլի հեղինակ դարձավ Ռոդրիգո Դե Պոլը:

Ավելացված ժամանակի 6-րդ րոպեին «Աթլետիկոյի» կազմում փոխարինման դուրս եկած  Ալեքսանդր Սյորլոտը խփեց հանդիպման հաղթական գոլը։

Այսպիսով, «Բարսելոնան» երկրորդ անընդմեջ տնային պարտությունը կրեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: 

«Աթլետիկոն» 41 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, մեկ խաղ ավելի անցկացրած «Բարսելոնան» երեք միավոր է զիջում: Գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը», որը 37 միավորով երրորդն է, այս տուրում հաղթելու դեպքում կշրջանցի «Բարսելոնային»:

 

«Բարսելոնա» - «Աթլետիկո»` 1-2 (տեսանյութ)

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ