Վազգեն Սարգսյանի սպանությունը հրաշք անվանողը՝ ՔԿՀ-ների հոգեւոր պատասխանատո՞ւ Հայաստանը նրա ընտանիքում է. լեգենդար ENIGMA-ի կենդանի ձայնը գալիս է Երևան Լիարժեք պատրաստ եմ և ուրախ` հավաքականին միանալու համար. Ստյոպա Մկրտչյան Վահան Բիչախչյանը` Հայաստանի հավաքականին չմիանալու պատճառների մասին Մխիթարյանը սառնասրտությամբ ղեկավարեց թիմի խաղը հանդիպման վերջնամասում.Eurosport ՌԴ ԱԳՆ. Կալինինգրադի շրջափակումը ուղիղ կատաստրոֆայի ճանապարհ կլինի Կիևի բնակիչները կարող են քշել Ուկրաինայի կառավարությունը էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով Politico. Եվրոպացի առաջնորդների՝ Պուտինի հետ երկխոսություն հաստատելու փորձը պառակտում է առաջացրել դաշնակիցների շրջանում Աբու Դաբիի բանակցությունները կանցկացվեն առանց Եվրոպայի. Կրեմլ Ռուբիո. Վաշինգտոնը դեռևս համաձայնության չի եկել եվրոպական նոր անվտանգության ճարտարապետության շուրջ

«Իրավունք». Հովիկ Աղազարյանի հարցով «շոկային բացահայտումները դեռ առջեւում են»

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է. «Համացանցում տարածվում են լուրեր, թե Աղազարյանի կնոջ անժամանակ մահը ուղիղ կապ ունի իր ամուսնու դեմ իրականացվող ճնշումների հետ։ Ուստի, հաշվի առնելով համացանցում արագորեն տարածվող տեղեկատվությունը, Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը հերքում տարածվող լուրերը.

«Կոչ եմ անում հարգել պատգամավորի ընտանիքում տեղի ունեցած դժբախտությունը եւ չանցնել բարոյականության սահմանները։ Աղազարյանի կնոջ անժամանակ մահը որեւէ կապ չունի նրա ամուսնու հետ կատարվող գործողությունների հետ։ Ցավոք, տիկնոջ մոտ դեռ երկու ամիս առաջ հայտնաբերվել էր ծանր հիվանդություն, եւ սրտի նախապես պլանավորված վիրահատությունից հետո տիկնոջ կյանքը այլեւս փրկել հնարավոր չեղավ։

Ցանկացած որեւէ տեսակի շահարկում իրականացնողներին կոչ եմ անում չանցնել բարոյականության սահմանները եւ հարգել պատգամավորի կնոջ ծանր կորստի վիշտը, որը աղերս չունի նրա ամուսնու հետ կատարվող իրադարձությունների հետ։

Իսկ պարոն Աղազարյանի հետ կատարվող ապօրինությունների մասին, վստահեցնում եմ, հասարակությունը դեռ շատ է շոկի գալու, երբ բացահայտվեն բոլոր մանրուքները: Թե ովքեր ու ինչ ճղճիմ եղանակով են փորձում կրակից շագանակ հանել: Շոկային բացահայտումները դեռ առջեւում են»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ