«Հրապարակ». Աննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. Ինչու չի կայացել հանդիպումը լրագրողների հետ
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի հանդիպումը չի կայացել։ Վարչապետի կնոջ հրավերն ընդունած լրատվամիջոցների ներկայացուցիչներին նախօրեին տեղեկացրել են, որ հանդիպումը հետաձգվում է, հավանաբար՝ տեղի կունենա հունվարին:
Հիշեցնենք, որ «Կրթությունը նորաձեւ է» արշավի շրջանակներում Հակոբյանը ցանկություն էր հայտնել «կրթել» նաեւ լրագրողներին, ու խմբագրություններին նամակ էին ուղարկել` առաջարկելով լուսաբանման «ոչ ենթակա» հանդիպմանը երկու անձ ուղարկել` մեկ քաղաքական լրագրող եւ մեկ խմբագիր, եւ նշված վայրում լինել առավոտյան ժամը 8:50-ին` անձը հաստատող փաստաթղթով:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
