«Հրապարակ». Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից մեկը խուճապ է առաջացրել իշխող թիմում` այն շրջանակներում, որոնք արտամուսնական կապերի մեջ են, իսկ ՔՊ-ում, կարելի է ասել, մեծամասնությունն այդպիսին է։ Փաշինյանը, հիշեցնենք, առավոտյան գրել էր, թե էթիկայի պահպանումն անվտանգության ապահովման գործոն է, իսկ էթիկայի խախտումը սպառնալիքներ է գեներացնում: «Եթե դու շփման մեջ եւ կյանքում էթիկական նորմեր չես պահպանում, դա առաջ է բերելու հակազդեցություն այն սուբյեկտի կողմից, ում նկատմամբ էթիկան խախտված է»,- նշել է նա՝ որպես օրինակ բերելով ամուսնական դավաճանությունները։
Բարոյական նորմերի խախտման հարցում խիստ «առաջադիմած» թիմում երեկ աժիոտաժ էր առաջացել: Ոմանք կասկածներ ունեն, որ Հովիկ Աղազարյանի պես՝ կարող է իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ հանրայնացնեն: Կամ առնվազն Փաշինյանն իր ունեցած փաստերն օգտագործելու է կուսակիցների հետ հարցերը լուծելու ժամանակ, եթե նրանք համարձակվեն ընդվզել:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում